Рубрика: Անգլերեն

FRUIT

Թարգմանչական ստուգատեսին ընդառաջ  ընկեր Աստղիկն ու թարգմանական ջոկատը եկան մեր դասարան ու համատեղ  «Սովորող-սովորեցնող» նախագիծը սկսեցինք, ավագ ընկերները մեզ օգնեցին նորաստեղծ բլոգներում տեղադրել Paint նկարչական ծրագրով ստեղծված մրգային բառարանները:

nnn

Рубрика: Ճամբար

Ճամբարային օրագիր. Երկրորդ օր

FB_IMG_1473386671517

Այսօր սովորականի պես արթնացա և գնացի դպրոց: Այսօր մեր դպրոցում ճամբարի երկրորդ օրն էր: Ինչպես միշտ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որն արեցինք բակում: Այսօր  դպրոցում ջուր չկար, և մենք ընկեր Լուսիներ հետ գնացինք խանութ և ջուր գնեցինք: Հետո եկանք դասարան, և ընկեր Աստղիկն ու թարգմանական ջոկատը եկան,  և միասին ստեղ-ծեցինք մրգային բառարան: Հետո նախաճաշեցինք ու վերջապես եկավ ամենասպասված պահը՝ բացօթյա լողը: Կոփեցինք մեր մարմինները, մտանք ջուրը, մի լավ թրջվեցինք, լողացինք ու պառկեցինք տաք ավազին: Հիանալի ճամբարային օր էր:

 

 

Рубрика: Իմ գրադարան

Իմ հորինած հեքիաթը

                             Արջն ու ձուկը

Կար-չկար մի արջուկ կար: Այդ արջուկը խոսում էր: Արջուկը ուզում էր գնալ որսի , բայց այդ պահին նրա տան դուռը զանգ տվեցին: Նա գնաց բացելու դուռը, և ով լիներ:

Անտառից փախել էր ձուկը : Նա ոտքեր էր առել և եկել էր արջուկի մոտ ու ասում , — <<խնդրում եմ, մեզ մի կեր, ես կասեմ Ոսկե ձկնիկին, որ նա կատարի քո երեք ցանկությունը>>:

  Եվ  արջը  ուզեց տեսնել Ոսկե ձկնիկին : Եվ այդպես էլ արեց : Ձուկը բերեց ոսկե ձկնիկին , և արջուկը չկերավ  ձկնիկին: Նրա առաջին երազանքը եղավ ,  որ նա շատ ուտելիք ունենար և ուտեր, բայց ձուկ՝ չուտեր: Նրա երկրորդ երազանքն էր, որ նրա տունը գեղեցիկ լինի: Երրորդ երազանքը նա ցանկացավ, որ բոլոր արջուկներն ու ձկները ընկերանան:

Рубрика: Մայրենի

Ամառային լողափ

Այսօր ես սովորեցի աշխատել movie maker ծրագրով: Ես պատրաստեցի շարժական բացիկ: Movie Maker-ը մի ծրագիր է, որը շատ պարզ է և հեշտ է օգտագործել: Այն մոնտաժի համար է նախատեսված, և սրա միջոցով հնարավոր է ստեղծել վիդեոներ, նկարներից բաղկացած սլայդշոուներ, կարող ենք ավելացնել նաև երաժշտություն:

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Իմ ճամփորդության մասին

Մենք դասարանով գնացինք Մեղրաձոր բարձրունք հաղթահարելու: Երբ հասանք տեղ, անձրև էր գալիս: Փոքրիկ տաղավարում նախաճաշեցինք, երբ ավարտեցինք, փորձեցինք բարձրանալ Թեժառույգ եկեղեցին: Սակայն այնտեղ այնքան անձրև էր ու ցեխ, որ չկարողացանք բարձրանալ: Մենք գնացինք  Ծաղկաձոր՝ Կեչառիս եկեղեցի:

untitled

Рубрика: Մայրենի

Իմ մասին

13925741_1728685624049686_7308246734645138213_o

Բարև ձեզ…

Ես Մարիանա Գրիգորյանն եմ : Ես ութ տարեկան եմ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես երկրորդ դասարան եմ: Իմ շատ սիրելի ուսուցչուհին է Լուսինե Պետրոսյանը: Ես շատ սիրում եմ իմ բոլոր ուսուցիչներին: Ես շատ եմ սիրում նվագել, և հաճախում եմ դաշնամուրի դասերի: