Рубрика: Բնագիտություն

Մեր տան կանաչ անկյունը

Մենք  ունենք բազմազան բույսեր: Նրանք մեզ թթվածին են տալիս: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Ես շատ եմ ուրախանում, երբ ծաղկում են մեր բույսերը ,  վշտանում եմ, երբ հիվանդանում են ու չորանում: Ես մեծ սիրով եմ օգնում  մայրիկիս՝ խնամել մեր տան կանաչ անկյունը:

Рубрика: Մայրենի

Արջն ու մրջյունը

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։

Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Рубрика: Մայրենի

Արջն ու մրջյունը

  1. Ինչո՞ւ է արջը մրջյունների բույնը փորում  :

  2. Ի՞նչ միջոցի դիմեց մրջյունը արջին սպանելու համար 

  3. Ինչպե՞ս պիծակը, իշամեղուն , մժեղը, շնաճանճը, կրետը և սրանց նմանները արջին պատժեցին

  4. Ի՞նչ պատահեց արջին:              

Рубрика: Մայրենի

Եթե ես Թագուհի լինեի

Եթե ես թագուհի լինեի, ես ուրիշ թագուհիների նման վատ բաներ չէի հրամայի. օրինակ՝ չէի ասի, որ գնացեք այս մարդուն բռնեք բերեք այստեղ ,ինչպես արել էր Ասորեստանի Շամիրամ թագուհին: Եվ մի անգամ մի ակրթարթ ստացվեց, ես մասնակցեցի թագուհիների մրցույթին և հաղթեցի ու դարձա աշխարհի թագուհին:

Рубрика: Մայրենի

«Պապն ու շաղգամը»

Ես որոշեցի եղբորս հետ բեմադրություն անել: Ընտրեցի Աթաբեկ Խնկոյանի «Պապն ու շաղգամը»: Ուզում էի,որ իմ բեմադրությունը լիներ տարբերվող: Այդ պատճառով հերոսներին փոխարինեցի գնդակներով:

Ձեզ բարի դիտում…

Рубрика: Մայրենի

Ճպուռն ու մրջյունը

բբբբբ

Թըռի – վըռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռռաց, ճռճռաց:                ,

Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրեն թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգըր – զընգըր դողալով,
Ծանր – ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր.
_ Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակրի՛ր, տաքացրո՛ւ
Մինչև գարուն ապրեցրո՛ւ:
_ Ի~նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
_ Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ.
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ:
_ Ուրեմն՝դո՞ւ:
_ Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
_ Երգո՞ւմ էիր, շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր – վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի: