Рубрика: Մայրենի

Անճոռնի ճուտիկը

Բադի ձվերի կճեպները ճաքեցին։ Ճուտիկներն իրենց կտուցները հանեցին։

Հանկարծ մայր բադը տեսավ, որ ամենամեծ ձուն դեռ տեղում է։ Շուտով նրան այցի եկավ մի պառավ բադ։

-Երևի հնդկահավի ձու է,-ասաց նա,-ինձ էլ են մի անգամ խաբել։ Ինչպե՜ս էի տանջվում, երբ դուրս եկան հնդկահավի ճտերը։ Ախր նրանք վախենում էին ջրից։

Վերջապես ճաքեց նաև ամենամեծ ձուն։ Միջից դուրս եկավ մի խոշոր, անճոռնի ճուտիկ։

-Ես սրան էլ լողալ կսովորեցնեմ, թեկուզ ստիպված լինեմ ուժով ջուրը հրել։

Հ․Ք․Անդերսեն

Դուրս գրել առարկայի հատկանիշ(ածական)և գործողություն(բայ) ցույց տվող բառերը:

Գործողություն- ճաքեցին, հանեցին, տեսավ, եկավ, ասաց, տանջվում, վախենում, լողալ, հրել

Հատկանիշ- մայր բադը, ամենամեծ ձուն, պառավ բադ, հնդկահավի ձու, խոշոր անճոռնի ճուտիկ, ուժով հրել

Գրի՛ր մեկ բառով`

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբկավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող-զվարթաձայն

Լրագիր վաճառող-լրագռավաճառ

Զվարճություն սիրող-զվարճասեր

Գիրք վաճառող-գրքավաճառ

Ժպտուն երես ունեցող-ժպտերես

Հաց վաճառող-հացավաճառ

Միս վաճառող-մսավաճառ

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Մեծամոր գետի մասին

մմմմմ

Սևջուր կամ Մեծամոր, Հայաստանի գետերից է։ Ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։

Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասախ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Մեծամորի Ս. Ղազար եկեղեցի

Սուրբ Ղազար եկեղեցին կառուցվել է 2002 թվականին ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ։ Արմավիրի թեմի Մեծամորի միակ եկեղեցին օծվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է։ Այդ օրը տարբեր վայրերից ուխավորներ են գալիս Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցի ուխտի պատարագին մասնակցելու։

Եկեղեցու ճարտարապետն ՝ Խաչիկ Դանիելյանը:

Եկեղեցու հոգևոր հովիվն է  Տ. Տաթև քհն. Կիրակոսյանը:

Рубрика: Մայրենի

Ագռավն ու աղվեսը

հհհ.png

Իմ կարծիքով աղվեսը  շատ խորամանկ էր և դրա պատճառով կարողացավ  ագռավի պանիրը խլել իր ձեռքից: Եվ ագռավը չմտածելով, որ երբ նա կռռա, պանիրը կնկնի ցած :  

 

Ագռավը շատ անխելք էր և հիմար :Եվ  շատ ինքնահավան էր :

Աղվեսը խորամանկ էր և սլամիտ:

 

Рубрика: Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրերը իմ կրթահամալիրում

22281044_1596699607047150_560983542_o

Բարև, ես Մարիանան եմ: Ես սովորում եմ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես սեբաստացի եմ, մեր տանն ապրում է չորս սեբաստացի՝ ես, եղբայրս, մայրիկս, և քույրիկս : Մայրս՝ սեբաստացի ուսուցչուհի է, իսկ եղբայրս ու քույրս հաճախում են պարտեզ: Մենք  գնում ենք շախմատի, լողի: Ես  շատ եմ սիրում իմ կրթահամալիրը, որվհետև մենք շատ խաղեր ենք խաղում,   բնագիտական փորձեր ենք անում,  հեքիաթներ ենք  կարդում , համակարգիչներով աշխատում ենք: Գնում ենք բակ գնդակ ենք խաղում: Ես հաճախում եմ դաշնամուրի  և նկարչության ։ Նաև աշխատում ենք բլոգում, ճամփորդում ենք: Մեր  կրթահամալիրը շատ լավն է ,որովհետև այստեղ թթու ենք դնում, գնում ենք ագարակ։

Рубрика: Ռուսերեն

Моя школа

Меня зовут Мариана . Мне 8 лет. Я учусь в образовательном комплексе «Мхитар Себастаци» .В школе мы проходим много мредметов: армянский, русский, математику,английский, физкукльуру. Мой любимый предмет — это русския язык, потому что я люблю читать, рассказывать и переводить тексты с русского языка.

Рубрика: Ընդհանուր

Իմ ստեղծած զարգացնող խաղը «Մինիպոլիա»

 

20171111_121431

Այսօր առավոտյան, ես խաղում էի իմ փոքր եղբոր ՝ Ռուբենի  հետ: Եվ նրա խաղալիքների միջից գտա փոքրիկ մարդուկներ: Եվ  հանկարծ հիշեցի, որ այդ նույն  մարդուկից ես էլ ունեմ , ուղղակի իմ մարդուկը  աղջիկ էր: Այդ մարդուկներին նայեցի և մտածեցի մի բան ստեղծեմ նրանցով: Եվ մտածեցի, որ կերելի է լավ զարգացնող խաղ պատրաստել: Եվ անցա գործի: Ես իմ սենյակում ամեն ինչ ունեմ: Մտա իմ սենյակ, վերցրեցի թուղթ ու մատիտներ և նկարեցի: Հետո ինձ պետք էր զառ, մայրիկի հուշումով ես այն պատրաստեցի պլաստիրինից : Ես իմ խաղը անվանեցի «Մինիպոլիա»: