Рубрика: Ընդհանուր

Այցելություն Գյումրի

25552247_1675654185818358_1375890081852537499_n

Ողջույն…

 Ես իմ սիրելի ուսուցչուհու ՝ ընկեր Լուսինեի, և իմ դասընկերոջ՝ Ռաֆայելի հետ, կիրակի օրը գնացել էինք  Գյումրի: Գյումրին Ռաֆայելի ծննդավայրն է: Մենք ճանփորդեցինք գնացքով: Ես առաջին անգամ էի նստում գանացք : Ընկեր Լուսինեն մեզ այնպես էր վերաբերվում , որ գնացքում կարծեցին, թե նա  մեր մայրն է: Երբ մենք հասանք Գյումրի, մեզ դիմավորեց Ռաֆայելի պապիկը և մեզ տարավ Պոնչիկանոց: Հետո մենք մի լավ զբոսնեցինք Գյումրու փողոցներում : Մենք գնացինք Յոթ Վերք Եկեղեցի, և ես մոմ վառեցի : Հետո գնացինք Ռաֆայլեի մյուս տատիկ-պապիկի տուն: Այնտեղ մեզ մի լավ հյուրասիրեցին: Մենք գնացինք նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարան: Ես իմացա, որ նա ունացել է յոթ երեխա: Գյումրում մենք գնացինք նաև Ռաֆայելի հորեղբոր  լաբարատորիան, նա ատամնաբույժ էր: Երբ վերադառնում էինք Երևան սկսեց ձյուն գալ: Մենք մի լավ ձնագնդի խաղացինք:Ես հրաշալի օր ունեցա:

 

25591862_1675647145819062_3850633160603195600_n

 

 

 

 

 

Рубрика: Ընդհանուր

ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

գհ

Բարև Սիրելի Ձմեռ Պապ:

Ես Մարիանա Գրիգորյանն եմ : Ես 8 տարեկան եմ: Կարծում եմ ՝ ինձ գիտես: Ես ուզում եմ, այս նամակով քեզնից շնորհակալություն հայտնեմ:Գիտե՞ս ինչու, որովհետև արդեն 8 տարի է դու ինձ բերում ես այն ամենը, ինչ ես եմ ցանկանում: Ես քեզ շատ սիրում  ու հավատում եմ:  Ես շատ  եմ ուզում ,որ մենք հանդիպենք :Կարծում եմ ,որ մի տարի ես իմ ծնողների հետ քեզ հյուր կգամ:

Հարգանքով ՝ Գրիգորյան Մարիանա

Рубрика: Ընդհանուր

ԹԱՏՐՈՆՈՒՄ

Մենք, դասարանով գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային փատրոն՝ «Ո՞վ է գողացել նվերները» ներկայացումը դիտելու։ Այդ ներկայացումը ինձ շատ դուր եկավ: Ներկայացման մեջ կային ծիծաղալու պահեր: Այնտեղ նվերները  և  տոնածառը գողացողը Գրինչն էր: Ինձ համար ամենաբարի հերոսը գյուղապետի աղջիկն էր,որը օգնեց Գրինչին, որ նա բարիանա և գա քաղաք ու նշի Ամանորը: Եվ այդպես էլ եղավ, Գրինչը վերադարձրեց գողացած նվերները և եղևնին: Ամեն ինչ ավարտվեց շատ լավ ու ուրախ:

Рубрика: Ընդհանուր

My Christmas Tree

Sin título

My Christmas Tree

We have a beautiful Christmas tree. There are many colorful balls on it. There are green, red, blue and yellow lights on the tree. There is a big beautiful star on the top of the tree. There is cotton under the tree. Cotton looks like snow. There are many presents under the Christmas tree. Santa Claus toy is under the Christmas tree. He has red clothes and white beard. Our Christmas tree is ready and we are ready for New Year.

Իմ Տոնածառը

Մենք ունենք գեղեցիկ տոնածառ: Դրա վրա շատ գունավոր գնդակներ կան: Ծառի վրա կա կանաչ, կարմիր, կապույտ և դեղին լույսեր: Ծառի վերևում մեծ գեղեցիկ աստղ է դրված: Ծառի տակ բամբակ կա: Բամբակը ձյան նման է: Տոնածառի տակ դրված են  բազմաթիվ նվերներ: Ձմեռ Պապ խաղալիքը տոնածառի տակ է: Նա ունի կարմիր հագուստ և սպիտակ մորուք: Մեր տոնածառը պատրաստ է, և  մենք պատրաստ ենք Ամանորին:

 

15672734_1800540026864245_1206033099683828574_n

 

 

Рубрика: Ընդհանուր

Ամանորյա բարեմաղթանքներ

2018 թվականին ցանկանում եմ քեզ’
12 ամիս ուրախություն,
33 շաբաթ երջանկություն,
365 օր առողջություն,
8760 ժամ հաղթանակ,
525600 րոպե քնքշություն,
Իսկ 31536000 վայկյան ՍԵՐ…
Շնորհավոր Նոր Տարի

Այս գալիք նոր տարում
Բոլորին թող ուղեկցի հաղթանակը,
Թող բոլոր խնդիրները մնան անցյալում,
Թող այս ամանորը,
Լինի ուրախ և հրաշքներով լի…
Շնորհավոր նոր տարի

 

Թող այս  տարին տանի Ձեզանից
Բոլոր տխրություններն ու դժվարությունները,
Իսկ այս նոր տարին բերի միայն
Ուրախություն և երջանկություն Ձեզ և ձեր ընտանիքին
Շնորհավոր նոր տարի:

Ցանկանում եմ ձեզ սեր, քնքշություն,
Կյանքում բարի հեքիաթներ,
Թող, որ այս նոր տարին քեզ բերի
Հաջողություն և խաղաղություն:

 

 

 

 

 

Рубрика: Ընդհանուր

Եղևնին ու բարդին

Մի եղևնի կար, այդ եղևնին շատ տխուր էր, որովհետև մի բարդի, շատ ուժեղ, հզոր, մեծ բարդի իր ճյուղերով փակել էր արևի շողերը, իսկ եղևնուն պետք էր շատ-շատ տաքություն: Մի անգամ եղևնին չդիմացավ և սկսեց բարձր լացել, բարդին հարցրեց.
— Ինչո՞ւ ես լալիս:
—Որովհետև դու փակել ես արևը, և արևը ինձ չի կարողանում  տաքացնել, կտաս ինձ տաքություն,-ասաց եղևնին:

— Չէ, ես ինչո՞ւ պետք է տամ քեզ իմ տաքությունը:
Եվ մի օր  գիտեք՝ ինչ կատարվեց, այդ նույն օրը ընկավ բարդին, բայց եղևնին բարդու պես չվարվեց, այլ լսեց ու  տաքություն   տվեց:

Միշտ  հիշեք՝   եթե  դիմացինդ   անշնորհք  է  և   վատ  բաներ  է  անում  քեզ համար,  ապա դու նույնը մի կրկնիր, այլ լավն արա, որովհետև մի օր այդ մարդը կհասկանա, որ այդ ամենը տհաճ է և իր սխալը կուղղի:

Գրավոր աշխատանք

  1. Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա:

Եղևնի, որովհետև, արև, հարևան, բարդի, եթե, երազ, անորակ, նաև, ես

օր՝ եղևնի- 5 տառ, 7 հնչյուն

որովհետև-8 տառ, 10 հնչ.

արև- 3 տառ, 4 հնչ.

հարևան-6 տառ, 7 հնչ.

բարդի- 5 տառ, 5 հնչ.

եթե- 3 տառ, 4 հնչ.

երազ- 4 տառ, 5 հնչ.

անորակ — 6 տառ , 7 հնչ.

նաև-3 տառ, 4 հնչ.

ես- 2 տառ, 3 նչ.

 

2. Այբբենական կարգով դասավորի՛ր հետևյալ բառերը:

եղևնի, եղնիկ, տոնածառ, ձմեռ, ձյուն, փաթիլ, ամանոր

ամանոր, եղնիկ, եղևնի, ձմեռ, ձյուն, տոնածառ, փաթիլ

3. Կազմի՛ր նախադասություններ եղևնի, բարդի, Ձմեռ պապ, փաթիլ  բառերով, դարձրու՛ նրանց կոչականներ:

Կանա՜չ , եղևնին,  կանգնած էր անտառում :

Մշտադլա՜ր բարդին, օրորվում էր քամուց:

Ձմե՜ռ պապը, բոլորի սիրելի պապն է:

Ձյա՜ն ճերմակ, փաթիլ՜ը ,պարում էր երկնքում:

4. Համառոտ, մի քանի նախադասությամբ փոխադրի՛ր ստեղծագործությունը:

Եղևնին բարդուն խնդրում է,որ  իր ճյուղերը մի կողմ քաշի,որպեսզի ինքը տաքանա,սակայն բարդին չլսեց նրան:

Մի օր էլ բարդին ընկավ գետնին,բայց  եղև նին օգնեց նրան՝ թողնելով տաքանա նա: Պետքա մենք մեզ վատություն արած մարդկանց նույնպես չպետքա պատասխանենք՝ այլ հակառակը:

Рубрика: Ընդհանուր

ԱՆՏԱՌԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂԵՎՆԻՆ

Surn-Cnundi-Tsary.jpg

Լինում է, չի լինում մի անտառ է լինում: Անտառում շատ եղևնիներ են լինում:Անտառում կար մի եղևնի , որն ամենագեղեցիկն էր :Անտառում ապրում էին բազմաթիվ կենդանիներ: Այդ բոլոր կենդանիները շատ համերաշխ էին ապրում :

Մի քանի օրից Ամանոր էր: Եվ կենդանիները որոշում են զարդարել անտառի ամենագեղեցիկ եղևնին : Արջն առաջարկում է զարդարել եղևնին այն ամենով , ինչ սիրում են կենդանիները: Եվ այդպես էլ անում են.

Արջը բերում է մեղր:

Շունը բերում է փիսո:

Փիսոն՝ մուկ :

Մուկը ՝ պանիր:

Գայլը՝ նապաստակ:

Աղվեսը՝ շուն :

Առյուծը՝ միս:

Խոզը ՝ կաղին:

Եվ եղևնին դառնում է անտառի ամենագեղեցիկ և արտասովոր եղևնին:

 

Рубрика: Ընդհանուր

Եթե ես Ձմեռ Պապ լինեի

Եթե ես Ձմեռ Պապ լինեի բոլոր Էլֆերին կոգնեի, որ նրանք աշխատեին: Մենք միասին ավելի արագ կնախապատրասեինք նվերները,երեխաների համար միջոցառումներ կկազմակերպեինք:Երեխաների օրը կլցն էի ամանօրյա հեքիաթներով այնպես,որ սպասելը ավելի կարճ թվար ու կկտարեյի բոլոր մարկանց ցանկությունները: