Рубрика: Ընդհանուր

Երկարագուլպա Պեպին

Untitled

Այժմ ես ընթերցում եմ Աստրիդ Լինդգրենի Երկարագուլպա Պեպին վիպակը:

Մի փոքրիկ-փոքրիկ ծայրամասում ապրում եր Երկարագուլպա Պեպին, նա ինը տարեկան էր:  Նա բոլորովին մեն-մենակ ապրում էր իր տնակում: Եվ դա բոլորովին էլ վատ չէր, որ չարաճճիության ամենավառ պահին գնար  քնելու կամ էլ  ձկան յուղ կուլ տար: Պեպին մի ժամանակ հայրիկ ուներ, մայր էլ ուներ ,բայց այնքան վաղուց, որ նա չի հիշում: Նրա մայրը մահացել է : Նա երբ փոքր էր քնում էր օրորոցում, բայց նա այնքան բարձր էր գոռում, որ մոտակայքի բոլոր մարդիկ փախնում էին: Պեպին հորը չէր մոռացել: Նա նավապետ էր և կտրել անցել էր բոլոր ծովերը:

Շարունակելի…

Рубрика: Ընդհանուր

Երկարագուլպա Պեպին

Մի փոքրիկ-փոքրիկ ծայրամասում ապրում եր Երկարագուլպա Պեպին,նա ինը տարեկան էր  նա բոլորովին ել մեն-մենակ և դա բոլորովին ել վատ չէր որ չարճիճճիության ամենա վառ պահին գնար  քնելու կամ ել  ձկան յուղ կուլ տար: Պեպին մի ժամանակ հայրիկ ուներ, մայր ել ուներ բայց այնքն վաղուց որ նա չի հիշում, նրա մայրը մահացել է : Նա երբբ փոքր եր քնում եր օրօրոցում, բայց նա այնքան բարձր եր գոռում որ մոտակայքի բոլոր մարդիկ մարդիկ փախնում էին: Պեպին հորը չէր մոռացել: Նա նավապետ եր և կտրել անցել էր բ

Рубрика: Ընդհանուր

Տարբեր երկրների զատկական ավանդույթներ

фмпп

Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում և ԱՄՆ-ում Քրիստոսի Հարության խորհրդանիշը զատկական ճագարն է:

Պատմաբանների կարծիքով զատկական ճագարը գալիս է 13-րդ դարից, նախաքրիստոնեական Գերմանիայից, որտեղ մարդիկ այլ աստվածների և աստվածուհիների թվում պաշտում էին նաև գարնան, լուսաբացի և պտղաբերության աստվածուհի Էոստրային կամ Օստարային, ում խորհրդանիշը ճագարն էր: Համարվում է, որ ճագարը տանում է Էոստրայի լամպը:
Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ փաստացի հիշատակվել է 16-րդ դարում: Ձվեր ածող և դրանք այգում թաքցնող ճագարի մասին առաջին պատմությունը հրապարակվել է 1680թ.: Այսօր զատկական ճագարի տոնը՝ “Osterhase”-ն, գերմանացի մանուկների համար նույնքան սպասված է, որքան Ս. Ծննդյան տոնը: Առաջինը գերմանացի և գերմանախոս եվրոպացի վերաբնակիչները 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում ԱՄՆ-ում տարածեցին զատկական ճագարի մասին առասպելը և մանուկներին շաքարային մարցիպանից (մաստիկայից) կամ շոկոլադից պատրաստված ճագարներ նվիրելու ավանդույթը:

Զատկական ճագարի մասին առասպելն առաջին անգամ հրապարակվեց 1680թ.: Դա տարօրինակ պատմություն էր ձվեր ածող և դրանք այգում թաքցնող ճագարի մասին, և չնայած անհեթեթությանը՝ առասպելը, ինչպես նաև շաքարային մարցիպանից կամ շոկոլադից պատրաստված ճագարներ նվիրելու ավանդույթը, հիմնավորվեցին:
1991թ. Մանֆրեդ Կլաուդը Մյունխենում հիմնեց զատկական ճագարի թանգարան, որտեղ ներկայացված էին 1000-ից ավելի փայտե, ճենապակե, խեցեգործ, կտորից, շաքարից ու մեղրամոմից պատրաստված ճագարներ, նաև դրանց պատրաստման կաղապարներ և այլն: 2005թ. Մանֆրեդ Կլաուդի մահից հետո թանգարանը փակվեց:

Յուրաքանչյուր ազգի մոտ ձևավորվել են տոնական հյուրասիրությունների սեփական ավանդույթները: Գերմանիայում Զատիկը շատ սիրված տոն է: Տոնական կերպարը ձվեր ածող ճագարն է: Սովորաբար ծնողները զատկական ձվերը թաքցնում են այգում, իսկ առավոտյան մանուկները փնտրում են դրանք: Մանուկներին անպայման նվիրում են քաղցրավենիք, խաղալիք և պարտադիր շոկոլադե զատկական ձու: Մեծահասակները ևս նվերներ են փոխանակում՝ ամենից հաճախ գառան ձև ունեցող լիմոնային կարկանդակի տեսքով՝ ի նշանավորում Հիսուս Քրիստոսի զոհաբերության:

Մեծ Բրիտանիայում Զատիկը շոկոլադի իսկական տոն է: Թե խոշոր կորպորացիաները և թե շոկոլադ կամ հրուշակեղեն արտադրող փոքր ֆաբրիկաները Զատկի առթիվ պատրաստում են հնարավոր բոլոր տեսակների, չափերի և բազմազան լցոնով շոկոլադե ձվերի մեծ տեսականի: Շոկոլադե ձվերը նվիրում են թե մանուկներին և թե մեծահասակներին, դրանք ամենասիրված նվերներն են:

Իսլանդիայում ևս զատկական ձվերն ամենաավանդական նվերներն են: Հաճախ նվիրում են շոկոլադե ձվեր, սակայն ակտուալ են նաև հավի ձվերը՝ ներկված բնական ներկերով, առավել հաճախ՝ սոխի կճեպով, գագաթին ամրացված զվարճալի փոքրիկ ճուտիկ՝ զարթոնքի և նոր կյանքի խորհրդանիշը: Սակայն զատկական գլխավոր նվերը բացիկն է կամ թերթիկը, որի վրա գրվում է որևէ իմաստուն միտք, թևավոր խոսք կամ մեջբերում Աստվածաշնչից: Նմանատիպ նվերը ենթադրում է հոգեկան նրբազգացություն և անհատական մոտեցում ստացողին, քանի որ ինչ-որ մեկին կարող է հույս ներշնչել, մյուսին՝ ոգևորել, երրորդին հանգստացնել, վստահություն ներշնչել կամ էլ խորհելու առիթ տալ:

Ֆրանսիայում քիչ ուշադրություն են դարձնում ձվերի նկարազարդմանը, փոխարենը բոլորը խոսում են զանգակների մասին: Այդ օրն ամենուր ղողանջում են զանգերը՝ խորհրդանշելով զատկական ուրախությունը: Գյուղական վայրերում ծնողները ծառերի վրա թռչնաբներ են տեղադրում և այնտեղ դնում շոկոլադե ձվեր, որպեսզի երեխաները գտնեն: Ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Ֆրանսիայում Զատիկը շոկոլադի տոն է: Շատ սիրված են շոկոլոդե դրամները, որոնք նվիրում են թե մանուկներին և թե փոքրահասակներին՝ մաղթելով տվյալ տարում բարեկեցիկ կյանք:

Ասիայում ևս Զատիկն ամենասիրելի տոներից մեկն է: Ինդոնեզիայում մարդիկ միմյանց ուղարկում են զատկական բացիկներ, հանդիպելիս նվիրում զատկական ձվեր: Այնտեղ մարդիկ ոչ միայն ներկում են ձվերը, այլև զարդարում խխունջների փշրանքներով՝ ստանալով շատ գեղեցիկ և արտասովոր պատկեր:

Բուլղարիայում ներկած ձվերը դնում են զատկական մեծ հացի շուրջը: Բուլղարներն իրենց զատկական ձվերով այնքան են հարվածում մյուսների ձվերին, մինչև ձուն ճաքի կամ կոտրվի, և միմյանց բարեմաղթանք են հղում: Ամենահաջողակը համարվում է նա, ում ձուն ամենից երկարն է ամբողջական մնում:

Շվեդիայում մարդիկ տները զարդարում են դեղին, կանաչ և սպիտակ զատկական ծաղկանոցներով, ամենուր դնում դեղին ճուտիկներ՝ գունավոր փետուրե շրջանակների մեջ: Շվեդները զատկին ուտում են նույն կերակուրները, ինչ Ս. Ծննդյան տոնին, սակայն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոնֆետներին և այլ քաղցրավենիքի:

Մեքսիկայում զատկական տոները շարունակվում են շուրջ երկու շաբաթ և կրում ժողովրդական տոնախմբության բնույթ: Ավագ ուրբաթ տեղի է ունենում թատերականացված երկու երթ: Օրվա առաջին կեսին շքերթը խորհրդանշում է այն պահը, երբ հռոմեացի զինվորները Հիսուսին բերոմ են խաչելության վայր: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենում խաչելության մռայլ, լուռ երթը:

Рубрика: Ընդհանուր

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մենք մարտի 17-ին գնացել էինք Աշտարակ: Աշտարակում պիտի այցելեինք, Կարմրավոր եկեղեցին, Սուրբ Սարգիս եկեղեցին, Սուրբ Մարիանե եկեղեցին, Ծիրանավոր եկեղեցին և Սուրբ Սպիտակավոր եկեղեցին: Առաջինը մենք այցելեցինք ընկեր Սյուզիի չորորդ դասարանի երեխաների մոտ, նրանք մեզ ծանոթացրեցին նրանց դպրոցի հետ: Հետո ընկեր Սյուզիի և ընկեր Արմինեի  դասրանի  հետ ճամփա ընկանք: Մենք առաջին եկեղեցին որ այցելեցինք, դա Սուրբ Մարիանե եկեղեցին էր, այնտեղ ընկեր Սյուզիի դասարանը մեզ պատմեց Սուրբ Մարիանե եկեղեցու մասին: Հետո մենք միասին ոտքով գնացինք Կարմրավոր եկեղեցին, մենք այն տեղ երգեցինք և հետո այնքան սոված էինք, որ երգելուց հետո գնացինք  մեր ուտելիքները բերեցինք և կերանք, անպայման հյուրասիրելով մեր ընկերներին: Հետ մենք գնացինք Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիները, այնտեղ նույնպես երգեցինք և հետո մտանք ներս , ներսում աղոթեցինք և ուսումնասիրեցինք ներսը: Հետո ոտքով գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցին, այնտեղ նկարահանեցինք դասարան TV-ին, հետո մտանք Սուրբ Սարքիս եկեղեցին այնտեղ ինչպես միշտ աղոթեցինք և երգեցինք և հետո վերադարձանք դպրոց: 

Եվ այսպես հետաքրքիր անցավ մեր օրը:

Рубрика: Ընդհանուր

Բասի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Հարս ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անուշ, անուշ,
Ծաղկանց բուրմունք անմահական,
Սըրսըրալեն անուշ, անուշ:

Рубрика: Ընդհանուր

Եղջերուն

Եղջերույները գեղեցիկ և շատ հետաքրքիր կենդանիներ են: Նրանք հիանալիորեն հարմարվում են դաժան պայմաններում ապրելուն: Եղջերունեի բուրդը առանձնահատուկ է: Բուրդը նրանց պահպանում է նրանց ցրտից:

Թռջուների խումբ- երամա

Գայլերի խումբ-ոհմակ

Ձկներ խումբ-վտառ

Կովերի խումբ-նախիր

Օձեր խումբ-նքողյակ

Рубрика: Ընդհանուր

Աշտարակ

Աշտարակ, Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում,Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է Սաղմոսավանի,Նազրևանի, Շորշորի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը ՀՀ օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։ Ընկած է Քասախգետի ափին, ծովի մակերևույթից 1100մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածիկենտրոնում, Երևանից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները:

Рубрика: Ընդհանուր

Սպիտակավոր եկեղեցին

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը: