Рубрика: Մայրենի, Ուսումնական ճանփորդություն, Ընդհանուր

Թեժառույք

մեղրաձոր

Մեղրաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախ ափում։ Մեղրաձորից հարավ՝ գետակի աջ ափին, գտնվում է Թեժառույքի վանքը (XIII դար)։Վանական համալիր Թեժառույքի վանք (Գյուրջիքիլիսա, Թուխ Մանուկ), գյուղից հվ, անտառապատ բարձունքին, կառուցել է Իվանե Զաքարյանը։

Առասպել՝

Հայոց երկիրը հարուստ է բնության հրաալիքներով: Այդպիսիներից է Մեղրաձոր գետի ավազանը: Այդ ձորում հոսող գետի ափերը  քարքարոտ են ու անմատչելի: Բայց երբ երկնքում շողում է արևը, այդ տաք քարերի վրա սկսում են ծաղկել ու բուրմունք արձակել բազմաթիվ վայրի ծաղիկներ ու խոտեր: Մեղուների վայրի պարսերը հարյուրավոր տարիներ անընդմեջ կառուցում են այստեղ իրենց բնատեղերը: Իսկ ամռանը, կեսօրվա շոգին, մեղրը տաքացած մեղվանոցներում հալում է ու սկսում կաթիլ-կաթիլ ծորալ գետի մեջ: Ու գետակի ջուրը դառնում է քաղցր ու բուրավետ: Այս բնական երևութների համաստեղությունը հուշել է մարդկանց գետի անունը՝ Մեղրաձոր:

Հին ժամանակներում այստեղ կային միայն փշոտ մացառուտներ, մեղուների պարսերը շատ ավելի բարձր էին ու մեղրը ստանում էին մեծ դժվարությամբ և դրա համար մեղուները խիստ հսկում էին ստացած մեղրը:

Գարնանային օրերից մի օր դաշտավայրում շրջում էր երազկոտ մի աղջիկ: Նա տարված էր իր պատանեական երազանքներով, երգեր էր երգում և կարմիր վարդեր էր հավաքում սարի ստրրոտում: Եկավ գիշերը, սկսեցին թռչել անճոռնի ձայներով գոռացող բվերը ու աղջիկը սոսկալով պահ մտավ ժայռերի նեղ արանքում: Այդտեղ նա համարյա թե ամբողջ գիշեր լաց եղավ: Երբ վաղ առավոտայն մեղուները դուրս թռան իրենց մեղվանոցներից, որ ծաղիկներից քաղցրանյութ բերեն, նրանք տեսան քնած աղջկան: Այդ աղջիկը դեռ երեկ իր զրնգուն երգերով գովում  էր ծաղկող լեռներն ու ձորերը: Մեղուները քնած աղջկա համար մեղր բերեցին, դնելով այն չինարի մեծ տերևի վրա: Աղջիկը արթնացավ, մեղր կերավ, ուժերը ամրապնդեց, թաքստոցից դուրս եկավ ու գտավ դեպի աղբյուրը տանող այն ճանապարհը, որի ջուրը մեղրի համ ուներ: Նա տուն բերեց լիքը կարասով ջուր ու հորն ու մորը մեղրաջրով հյուրասիրեց: Իսկ գյուղի մնացած բնակիչներին բացատրեց, թե որտեղ է գտնվում մեղրաջուր աղբյուրը:

Պատմում են, նաև, որ, Մեղրագետի ակունքի տեղը առաջ թոնիր է եղել։ Մի օր գյուղի քահանայի կինը հաց է թխում։ Գալիս է մի մուրացկան, Քրիստոսի սիրո համար թարմ հաց է խնդրում։ Կինը հաց է տալիս, մուրացկանը պանիր էլ է խնդրում։ Պանիր էլ է տալիս։ Մուրացկանը Քրիստոսի սիրո համար համբույր է խնդրում։ Երեցկինը դեմքը մոտեցնում է մուրացկանին, համբույր էլ է տալիս։ Այդ միջոցին քահանան ներս է մտնում, տեսնում կնոջ և մուրացկանի համբուրվելը, խիստ զայրանում է կնոջ վրա։ Կինը արդարանում է, թե մուրացկանը Քրիստոսի սիրո համար հաց խնդրեց՝ տվեցի, պանիր խնդրեց՝ տվեցի, համբույր էլ խնդրեց՝ չկարողացա մերժել։

— Դե որ այդպես է, — ասում է քահանան, — Քրիստոսի սիրո համար քեզ թոնիրը գցիր։

Կինն իսկույն իրեն գցում է բարկ թոնիրը։ Վառ թոնիրն անմիջապես լցվում է մեղրահամ ջրով, գետ է դառնում։ Կինը ձուկ է դառնում և լողում գետի ակունքների մեջ։

Рубрика: Ընդհանուր

Ջ․ Ռոդարի․ «Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանքներ

Գտի՛ր  նշված բառերի հոմանիշները։

գանգատվում-բողոքել

թշվառ-ողորմելի

անտանելի- անհանդուրժելի

հայտնվեցին-բուսնել

ապացուցեցին-հաստատել

մաքուր-ջինջ

ստեղծեց-հնարել

էակ-անձ

գազանանոցում-կենդաաբանական այգի

հրաշալի-հիանալի

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ «Ականջների գանգատը» վերնագրով։

Ծաղկի գանգատը

կ-Մի ծաղիկ կար, նա սիրուն էր, բայց շատ փոքրիկ էր: Նա ամեն օր նայում էր մյուս ծաղիկներին, և մտածում. «ինչու՞ են նրանք մեծանում և սիրունանանում, ես էլ եմ ծաղիկ և ուզում եմ մեծանալ վարդի նման»: Վարդը լսեց- լսեց և նրան առաջարկեց, որ նա գնա իր մոտ, որպեսզի նրան գեղեցկացնի, իսկ նա գնաց: Վարդը նրան դարձրեց սիրուն, բայց նա մինչև օրս էլ գանգատվում է:

Рубрика: Ընդհանուր

Փիլիսոփա Բլոճը և մյուսները

  • Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.

բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, սև, մեջ, խեղճ, վարդ, ծննդյան, արևմտյան,

ճանապարը, շնորհավորել:

  • Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա:Մի անգամ բլոճը եկավ վարդի մոտ:

    — Վարդ եկել եմ քեզ ուտեմ:

-Եթե ինձ ուտես պուշս քեզ կծակի:

Բլոչը մտածեց մտածեց և ացաց.

Դե վոր այդպես է արի ընկերանանք, ու ես քեզանի՛ց հոտ քաշեմ:

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը շարժելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

 

Рубрика: Ընդհանուր

Մաթեմատիկա

1) Ո՞րն է ամենամեծ երկնիշ թիվը:
 9
99
10
2) 4625 թիվը քանի՞ նիշ ունի և քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
Քառանիշ է, հազարյակների կարգում կա 4 հազարյակ
Քառանիշ է, հազարյակների կարգում կա 2 հազարյակ
Եռանիշ է, հազարյակների կարգում կա 4 հազարյակ
3) Ո՞րն է 147 թվի նախորդ թիվը, իսկ ո՞րը՝ հաջորդը։
 Նախորդը՝ 146, իսկ հաջորդը՝148
Նախորդը՝ 148, իսկ հաջորդը՝146
Նախորդը՝ 1476, իսկ հաջորդը՝1478
4) Ի՞նչ է ցույց տալիս 6 թվանշանը 257426 թվի գրության մեջ։
 Ցույց է տալիս, որ միավորների կարգում կա 6 միավոր
Ցույց է տալի , որ տասնյակների կարգում կա 6 տասնյակ
Ցույց է տալի , որ հարյուրյակների կարգում կա 6 հարյուրյակ
5) 4552 թիվը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով
4·1000+550+2
4·1000+5·100+5·10+2·1
4000+552 
6) 8· 10000+3·1000+2·10 ՝ կարգային գումարելիների գումարը գրի՛ր թվի տեսքով
83002
803020
83020
7) Գտի՛ր այն թիվը, որի միավորը 2 է, տասնավորը երկուսի կրկնապատիկն է, հարյուրավորը 4 է, հազարավորը 0 է, տասհազարավորը 5 է։
24405
50442
 
25422
8) Որքանո՞վ կմեծանա եռաանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցգրենք 3 թվանշանը:
3000-ով     
30-ով
300-ով
9) Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման կարգով:
40555, 1589, 1459, 158,100,34,25,0
12,25,898,10000,250000,1890005
89992,112, 89,158, 25, 32,0
10) Ո՞ր շարքի թվերն են դասավորած աճման կարգով:
 
894, 896, 1258, 104899, 3000000
 
15,29,125,1890,1000000,205698,5

19,25,789,2,32,145,1000000

Рубрика: Ընդհանուր

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ

download
Ողջույն, ես Մարիանա Գրիգորյանն եմ: Ծնվել եմ 19.05.2009թ -ին: Սովորում եմ  «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» կրթահամալիրում,երրորդ դասարանում: Սիրում եմ դաշնամուր նվագել և հաճախում եմ դաշնամուրի խմբակի: Բայց ամենից շատ սիրում եմ նկարել: Մրցույթի մասին ինձ տեղեկացրեց իմ շատ սիրելի Տաթև Աբրահամյանը, նա  մեր դպրոցի ծրագրի ղեկավարն է:
20180512_191736
Այս նկարը ես նկարել եմ 5 տարեկանում : Մայրս իմ բոլոր նկարները հավաքում պահում է, որ մեծանամ տեսնեմ: Ուզում եմ , որ բոլոր երեխաները միշտ ժպտան և լինեն ուրախ, ինչպես ես այս նկարում:
20180513_105412
Ես սիրում եմ ծաղիկներ նկարել, քանի որ ծաղիկները իմ կարծիքով խաղաղություն և բարություն են բերում:
20180512_18432820180512_18423720180417_185609 (1)20180416_215308
Իսկ թռչուններն իմ կարծիքով բարության խորհրդանիշն են: Թող աշխարհում լինի բարություն:
20180323_07355020180131_22094120180130_20200020180125_22012820180125_21583120180108_22353720180109_20295220180109_202957 (1)20180111_21405620180111_22284620180121_150842
20180429_194341 (1)20180223_220137
Рубрика: Ընդհանուր

Մաթեմատիկա

1.Գտի’ր այն թիվը, որը համապատասխանում է  9 հազարյակ   + 5 հարյուրյակ + 4 միավոր կարգային գումարելիների գումարին:

1)  9540             2)  9405                     3) 9054                          4)  9504

2.Որքանո՞վ կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրության  մեջ հարյուրյակների  կարգում գրված  0  թվանշանը  փոխարինենք   4-ով:

1)   4-ով                                           2)  40-ով

3)  400-ով                                     4)  4000-ով

 

3. Գտի’ր  այն  թիվը,  որը  15- ի  հնգապատիկից  մեծ  է  25- ով:

1)  100                                              2)  28

 3)  40                                               4)  200

4. Ընտրիր  այն  շարքը,  որտեղ  գրված  բոլոր  թվերը  զույգ են:

1)  125, 257, 4380, 5285                     3)  517, 920, 1375, 5260

2)  90, 348, 2552, 3194                       4)  69, 158, 863, 3520

Рубрика: Ընդհանուր

Դ. Բիսեթ «Պահմտոցի»

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, և շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ֊մութ է։

 

Առաջադրանքներ

  • Հաշվի՛ր հետևյալ բառերի հնչյունները.

Պահմտոցի, թաքնվել, արև, ետևից, որովհետև, գտնել:

Պահմտոցի-9 հնչ    թաքնվել-8 հնչ            արև-4 հնչ      ետևից-7 հնչ      որովհետև-10 հնչ     գտնել-6 հնչ

 

  • Գտի՛ր հեքիաթի հարցական նախադասությունները, դուրս գրի՛ր:

— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։

  • Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները.

Մութ-լույս, ետևում- դիմացում,գտնել-չգտնել, խելոք-չար,ծագել-մայր մտնել, նահանջել-առաջ գալ, բարձրանալ-իջնել, փոքրիկ-մեծ, մուգ-բազ:

  • Հորինիր փոքրիկ պատում՝ օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

Պահմտոցի, ծխնելույզ, ճարպկորեն թաքնվել, ստվերներ, ուրախ աղմուկ, անտառի տնակ, վախ, աստիճանններ, նեղ արահետ:

Նեղ արահետով քայլում էի և տեսա անտառում մի տնակ: Նրա ծխնելույզը արտասովոր էր, իսկ տնակը՝ վախվորած: Ես ներս մտա և տեսա աստիճաններ: Ես բարձրացա ու մտածեցի ,-որ լավ տեղ կլինի պահմտոցի խաղալու համար: Որոշեցի մյուս անգամ գալ ընկերներիս հետ, որ   ճարպկորեն խաղանք, ուրախ աղմուկ բարձրացնենք:

Рубрика: Ընդհանուր

Կենգուրու

Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։Կենգուրուների հիմնական վարքագծերը նման են մակրոբոդիդներին, սակայն յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունը։

Բեվեռային աղվես

Աղվեսի տեսակ է, որը ապրում է հյուսիսային կիսագնդի հյուսիսում։ Նրան անվանում են նաև արկտիկական աղվես, սպիտակ աղվես, ձնային աղվես և այլն։ Կենդանին կարող է ապրել չափազանց ցուրտ կլիմայական պայմաններում իր հաստ մորթու շնորհիվ, որը նա ամեն տարի փոխում է։

 

 

Рубрика: Ընդհանուր

Dino land- ում

Մենք այսօր գնացել էինք Dino land, այնտեղ մենք ծանոթացանք դինոզավրերի հետ, որից             հետո մենք թմային խաղեր խաղացինք : Հետո մենք դինոզավրերի հետ նկարվեցինք ու                     խաղացինք: Մենք տեսանք թե ոնց է դինոզավրը ձու ածում: Այնտեղ շատ հետաքրքիր էր:                     Մենք լավ ժամանակ անցկացրեցինք և վերադարձանք դպրոց:

Рубрика: Ընդհանուր

Համբարձում

Untitled

1. Տեսեք վիճակն ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Սրտի ուզածն ինչ ի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

2. Սարերով ցորեն կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Արտերով գարի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

3. Մեր վիճակը ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Օսկի մատանի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

4. Վիճակ, վիճակ դուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ բարի բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

5. Վիճկի վրեն լուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ սիրուն բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն: