Рубрика: Ընդհանուր

«Իմ ձեռքբերումներն ու կորուստները» 20.12.18

Սիրելի՛ սովորող, վաղը կավարտվի ուսումնական առաջին շրջանը։

Առաջադրանք՝

Մի քանի նախադասությամբ պատմի՛ր այս ուսումնական շրջանում քո ձեռքբերումների ու կորուստների մասին։ Աշխատանքդ վերնագրի՛ր հետևյալ կերպ՝ «Իմ ձեռքբերումներն  ու կորուստները»։

 

Рубрика: Ընդհանուր

Մաթեմատիկական հնարքներ

Հնարք1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

Հնարք 2-րդ

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1018, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1017։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

( 2019 թվականին   1018 և 1017-ի փոխարեն կավելացնենք համապատասխանաբար 1019 և 1018):

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

 

Рубрика: Ընդհանուր

Մեզ սնող հողը

Նյութը կարդում եք, կազմում եք համապատասխան հարցեր, գրում քոմենթ բաժնում, բոլոր աշխատանքները այս ընթացքում կատարած դնում եք բլոգում, չջնջեք, դրանք մեզ պետք են գալու։

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հոդը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդաիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահոդերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, շրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում* պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Рубрика: Ընդհանուր

Մայրենի 18.12.18

Կարդա՛ Մեսրոպ Մաշտոցի մասին նյութը, սովորի՛ր կենսագրական կարևոր տվյալները և կազմի՛ր 5 հարց, որոնք դասարանում պետք է ուղղես ընկերներիդ։

  1. Ի՞նչ է Մեսրոպ Մաշտոցի հոր անունը:  Վարդան
  2. Որտե՞ղ է ծնվել Մեսրոպ Մաշտոցը:  Պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում
  3. Ի՞նչ լեզուներ է իմացել: Հունարեն, ասորերեն և պարսկերեն
  4. Մեսրոպը թողե՞լ է ծառայությունը, և ընդունել հոգևոր կոչում:  Այո
  5. Մեսրոպը, ո՞ր թվականին է ստեղծել այբուբենը:  405-406 թվականին

 

Рубрика: Ընդհանուր

Իմ բլոգը․ առավելություններ, թերություններ 17.12.18

Սիրելի՛ սովորող, «Իմ բլոգը․ առավելություններ, թերություններ» վերնագրով կատարի՛ր բլոգային փոքրիկ ուսումնասիրություն։

20181020_141948.jpg

Ողջույն, ես երկրորդ դասարանից ունեմ իմ սեփական բլոգը և այն կառավարում եմ: Իմ բլոգի նյութերը շատ են ու բազմաբնույթ: Իմ բլոգում յուրաքանչուր առարկա ունի իր բաժինը: Բլոգում ես ունեմ  իմ մասին փոքրիկ պատում, որտեղ շատ հակիրճ պատմում եմ իմ մասին, որպեսզի մուտք գործողը միանգամից ճանաչի ինձ  և տեսնի իմ նկարը: Իմ բլոգում տեղադրված բոլոր նյութերն  ինձ դուր են գալիս: Ես իմ բլոգը կգնահատեմ ինը կամ ութ: Ես իմ բլոգը տարվա ամեն եղանակին փոխում եմ հետաքրքիր ձևով: Ես սիրում եմ իմ բլոգը:

Հուշող հարցեր՝

Որքանո՞վ է համապատասխանում բլոգդ՝ բլոգին ներկայացվող պահանջներին։

Բլոգումդ յուրաքանչյուր առարկա ունի՞ իր բաժինը։

Բլոգումդ կա՞ քո մասին փոքրիկ պատում, նկար։

Քեզ ամենից շատ դուր եկած բլոգային նյութը, պատումը։

1-10 միավորանոց սանդղակով ինքդ գնահատի՛ր քո բլոգը։

Աշխատանքդ հրապարակի՛ր մայրենիի բաժնում։

Այլ։

 

Рубрика: Ռուսերեն

Новогодняя сказка

Новогодняя сказка

В лесу, около дома лесника, росла´красивая Ёлочка.

Однажды летом прилетела Сорока, села на её веточку и стала качаться.

  • Пожалуйста, не качайся! – попросила Ёлочка. – Ты сломаешь мои веточки.
  • Ну и что? – сказала Сорока. – Тебя всё равно срубят под Новый год!
  • Кто меня срубит? Зачем? – спросила Ёлочка.
  • Разве ты не знаешь? Под Новый год люди приходят за ёлкой! А ты растёшь у всех на виду´! – сказала Сорока и улетела.

В страхе прожила Ёлочка о´сень.

Ель зелёная в лесу Разрослась во всю красу, Но зима пришла – и вот Ель в лесу всё слёзы льёт.

Зимой её всю засыпало снегом.

– Это даже хорошо! – обрадовалась Ёлочка. – Теперь меня никто не увидит!

Однажды Ёлочка увидела человека. Он подошёл к ней и сильно встряхнул её.

Упал с Ёлочки снег. Она расправила свои пушистые, зелёные ветви.

–Какая ты красавица! – сказал человек и улыбнулся.

Ёлочка потеряла сознание. Когда она пришла в себя, то ничего не могла понять: она была жива и стояла на том же месте. Только на её веточках висели лёгкие стеклянные цветные шары´.

В первый день Нового года, лесник и Саша пришли´ к Ёлочке.

  • Ты хорошо придумал, папа. Это будет наша новогодняя Ёлочка! Мы будем украшать её каждый год, – сказал сын отцу´.

В классе прочитаем в лицах разговор Ёлочки и Сороки. Расскажем “Новогоднюю сказку”.

Попробуем рассказать сказку от имени Ёлочки.

Крокодил Гена живёт в Африке. Там не бывает зимы. Прочитаем сообщение, которое он прислал из Африки.

Сообщение

Никогда не видел ёлки. Что за дерево? Скажите! Вы подробно изложите. Адресуйте просто: НИЛ. С Новым годом!

Крокодил

Нарисуй( paint/ от руки) для крокодила Гены новогоднюю ёлку. Расскажи о ней.

;п.png

Дополнительное письменное задание — до 46