Рубрика: Ընդհանուր

Մայրենի 27.02.19

Առաջադրանք՝

Գրածդ համեմատի՛ր տեքստի հետ, սխալներդ  դուրս գրի՛ր, սովորի՛ր դրանց ուղղագրությունը և կազմի՛ր նախադասություններ։ Դասարանում կստուգենք, կքննարկենք։ Ովքեր չգրեցին թելադրությունը, տանը գրեն։

Ճպուռը

Ո՞րն է ամենաաշխատասեր կենդանին, իսկույն ուզում եք ասել, թե դա առյուծն է կամ գայլը: Իսկ գուցե թռչուննե՞րն են։ Որոշ թռչուններ օրվա ընթացքում իրենց քաշի չափ միջատ են ուտում: Միանգամայն սխալվում եք. աշխարհի միլյադավոր էակներից ամենաաշխատասերը ճպուռն է: Այս հազվագյուտ շատակերը երկու ժամում կարող է չորս տասնյակ ճանճ կամ մոծակ ուտել: Իսկ եթե առյուծի մեծության լիներ երևի միանգամից երկու այծյամ կուտեր: Այսպիսի որկրամոլի համար սնունդ հայթայթելը այնքան էլ դյուրին չէ: Թև շրջակայքում միշտ էլ ճանչ կա, ճպուռը մեկ օրում հարյուրավոր պտույտներ է անում կշտանալու համար:Այժմ պատկերացրեք, թե ինչ քանակությամբ վնասատու միջատներ է ոչնչացնում:

Ճպուռը

Ականջակալներով թելադրություն

Առաջադրանքներ՝

  1. Երկու ժամում քանի՞ ճանճ կամ մոծակ կարող է ուտել շատակեր ճպուռը։

Երկու ժամում ճպուռը կարող է չորս տասնյակ ճանճ կամ մոծակ ուտել:

 

  1. Համացանցից օգտվելով, ճպուռների մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Ճպուռն ամենաարագ թռչող միջատն է. նա սլանում է գետերի ու լճակների վրայով՝ որսալով մոծակներ և այլ միջատներ: Հայտնի է շուրջ 4,5 հազար տեսակ , իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ 52 տեսակ։

 

  1. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

                                                                Ես և ճպուռը

Թռի-վռի մի ճպուռը մի անգամ հայտնվեց իմ սենյակում:Ես նրան դրեցի տարայի մեջ: Նա սկսեց մարդկային ձայով ինձ ասել,- ինձ հանի՛ր այս տարայի միջից, ես ձեզ ամեն հարցում կօգնեմ: Ես վախեցա, բայց միևնույն ժամանակ նրան հանեցի տարայից: Նա ինձ օգնեց կատարել իմ բոլոր տնային աշխտանքները:Հետո ես նրան ասացի,- գնա՛ քո ընկերների մոտ:

Նա թռավ գնաց :

 

Рубрика: Մայրենի

Մայրենի 26.02.19

Կարդա՛  Եղիշե Չարենցի «Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում» բանաստեղծությունը:

Անհասկանալի բառերը, բանաստեղծության իմաստը բացատրել ենք դասարանում։

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Առաջադրանք՝

ա․Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի

դժ-գոհ

շն-իկ

թագ-ուհի

ան-կուշտ

օր-ական

ձագ-ուկ

տն-ակ

գր-իչ

 

բ․Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը ածանցները գունավորի՛ր։

Օրինակ՝  ան-զեն,  դժ-գոհ

Ան-գութ,  դժ-բախտ, դժ-գոհ, դժ-կամ, ան-տուն,  լճ-ակ, շն-իկ, գառն-ուկ, տն-ական, ծով-ային, ուրախ-ալի,  մեղմ-աբար, վեհ-որեն, աշակերտ-ուհի, կանաչ-եղեն։

Рубрика: Մաթեմատիկա

Ղափամա+մաթեմատիկա

Խնդիրներ դդմի մասին

Եթե ինձ մոտ եղած 100 դդմի սերմի  3/5 ցանեմ, ապա ինձ մոտ քանի՞ դդմի սերմ կմնա:

ԼՈՒԾՈՒՄ

100:5×3=60

100-60=40

                                  Պատ՝. 40 սերմ

 

Ղափամայի տոնի արթիվ Արևմտյան դպրոցում  կար 10 ղափամա: Իսկ  մեր դպրոցում կար 250 սովորող: Յուրաքանչուրին   ղափամայի  ո՞ր  մասը հասավ:

Պատ՝.

10/250=1/25

Խաչբառ

 

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը

 

Հորիզոնական

 

  • Գտեք 225  թվի   2/5 մասը։

225:5×2=90=Ղ

  • Ո՞րն է ամենափոքր բնական  թիվը։

1-Ա

  • Գտիր ամենափոքր քառանիշ թվի  ութնապատիկը։

1000×8=8000=Փ

  • Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ եռանիշ թվերի տարբերությունը։

1000-999=1=Ա

  • Գտիր 300-ի 2/3 մասը։

300:3×2=200=Մ

  • Գտեք ամենափոքր վեցանիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը:

 

100000-99999=1=Ա

 

Ուղղաձիգ

 

  • Գտիր 69 թվի ամենամեծ և ամենափոքր բաժանարարների գումարը։

69+1=70=Հ

  • Ո՞րն է ցանկացած թվի ամենափոքր բաժանարարը։

1=Ա

 

  • Մ

 

  • Գտիր 25  թվի   1/5 մասը։

25:5×1=5=Ե

  Հ  
  Ա  
Ղ Ա Փ Ա Մ Ա
  Ե  
  Ղ  
  • Դավիթը ունի 3 անգամ ավելի դրամ, քան Նարեկը։ Որքա՞ն դրամ  ունի   Նարեկը, իմանալով, որ նրանք միասին ունեն  360 դրամ։

360:4=90=Ղ

Рубрика: Ընդհանուր

Մաթեմատիկա 25․02․2019 Պարապմունք 75․

Հարցերի պարզաբանում

Բանավոր հաշվարկ

Գումարման ու բազմապատկման տեղափոխական հատկությունը

Գումարման ու բազմապատկման տեղափոխական հատկությունը(pdf)

Առաջադրանքեր Գևորգ Հակոբյանի և Կարինե Հակոբջանյանի   Մաթեմատիկա 4 դասագիրքի  16  և 28 էջերից ընտրիր և կատարիր թեմային համապատասխան   առաջադրանքները։

Рубрика: Ընդհանուր

Արհեստները հին Հայաստանում. Հանդիպում կավագործ Ռուբեն Հայրապետյանի հետ

  • Որոնողական աշխատանք համացանցում
  • Բոլոր հնարավոր հավաստի անկյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում

Կավը ունի շատ հին պատմություն։Կավի ստեղծման պատմությունը սկսվում է աշխարհի արարման պահից։Լեգենդում պատմվում է,որ առաջին մարդուն`Ադամին,Աստված ստեղծել է կավից։Լինելով բավականին ճկուն՝կավը պլաստիկ կիրառություն ունի բազմաթիվ ասպարեզներում։

Կավ մեզ տալիս է բնությունը։Կան հատուկ բնակավայրեր,հանքեր,որտեղից կավը մշակվում և օգտագործվում է։Այդպիսի հանքավայրերից են Արտաշատը,Իջևանը,Վարդաշենը և այլն։Մինչ կավը օգտագործելը,այն անցնում է մշակման հատուկ փուլերով։

Կավերը առաջացել են դաշտային սփաթերի և գրանիտների քայքայման հետևանքով։Գրանիտները իրենցից ներկայացնում են ավազ։

Գոյություն ունեն կավերի մի քանի տեսակներ՝սպիտակ,կանաչ,կարմիր,կապույտ։Հայաստանում ամենատարածվածը կարմիր կավն է։Կարմիր կավի կարմիր գույնը պայմանավորված է բաղադրության մեջ երկաթի օքսիդի քանակով։

Կավի թրծման փուլերը

Կավերը թրծվում են երկու անգամ։Առաջին թրծման ժամանակ կավը ամրանում է և թրծվում 900-920C ջերմաստիճանում։

Երկրորդ թրծումը արդեն կարծրացած կավըի բեկորի վրա ներկը ֆիքսելու համար թրծվում է 940-960C ջերմաստիճանում։Կարմիր կավի թրծման ջերմաստիճանը մինչև 1000C է։1000C-ից ավելիի դեպքում ենթարկվում է դեֆորմացիայի։

Կավերը առաջին թրծումից հետո նախշազարդվում,ներկվում են։Ներկերից են՝ջնարակները,աղերը,անգոբաները,որոնք տարբեր գույներ են ունենում։Կերամիկական իրերը ջնարակվում են ,որպեսզի առաջին հերթին՝ ջուր չթողնի,երկրորդը՝ լվանալու համար,երրորդը՝գեղեցիկ լինելու և գեղագիտական հաճույք պարգևելու համար։

Վերջում ուզում եմ ավելացնել,որ կավը ունի նաև բուժական հատկություններ։

Աղբյուր՝ Զառա Ոսկանյանի բլոգից:

  • Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող մարդիկ, արդյունքները
  • Հրացազրույց այդ արհեստով զբաղվող վարպետների հետ/եթե այդպիսիք կան/
  • Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ:
Рубрика: Ընդհանուր

Как Серёжка начал дружить с Солнцем и Луной

Солнце светило ярко. Маленький Серёжка выбежал из дома.

Он зажмурился и громко чихнул.

  • Будь здоров! – услышал он незнакомый голос.

  • Спасибо. Кто это? – удивился мальчик. – Чей голос я слышал?

  • Мой! – ответил уже´ знакомый незнакомый голос, но, как и раньше, никого рядом с Серёжкой не было.

  • А Со мной кто-то играет, – подумал мальчик. – Я сейчас его найду´.

Сказал, но не нашёл, хотя всюду искал. Серёжка тихонько заплакал.

  • Не надо плакать! Это я, Солнце, с тобой разговариваю, – услышал он.

Серёжка хотел посмотреть на Солнце. Но Солнце было очень яркое. Оно заставило мальчика закрыть глаза´.

  • Не смотри на меня, – сказало Солнце, – глаза испортишь. Лучше давай дружить!

И стали они дружить.

Однажды Серёжка с удивлением увидел на небе не только Солнце, но и Луну.

  • Ты удивлён? – услышал Серёжка голос Солнца. – Я давно хотел познакомить тебя с Луной. Она будет рада. Но запомни: очень красивой Луна бывает на небе после моего захода.

С этими словами Солнце зашло, а на небе осталась новая подруга Серёжки – Луна. Вот так подружился Серёжка с Солнцем и Луной.

Прочитаем антонимы:

знакомый – незнакомый                        красивый – некрасивый

маленький – большой                              тихий – громкий

Составим с ними предложения.

Придумаем предложения со словами солнце и луна.

Я думаю луна и солнце брат и систра.

Прочитаем пословицы. Объясним их значение. Какой из них можно озаглавить рассказ „Как Серёжка начал дружить с Солнцем и Луной”?

Друга ищи, а найдёшь – береги.                                                                                                      Друзья познаются в беде.                                                                                                              Не имей сто рублей, а имей сто друзей.

Кто выбежал из дома? С кем Серёжка подружился в этот день? Что произошло однажды? С кем ещё подружился Серёжка?

Спиши. Подчеркни слова, которые отвечают на вопрос какой?

Цвет небесный, синий цвет                          Это цвет моей мечты´,

Полюбил я с малых лет.                                  Это краска высоты´

 

ПРОЧИТАЕМ! ЗАПОМНИМ!
Что делать?играть

сидеть

Что делает?играет

сидит

Что делают?играют

сидят

Проспрягать глаголы:

бегать-я бегаю, ты бегаешь, он,она, оно бегает, мы бегаем, вы бегаете,они бегают читать-я читаю,ты четаешь,он,она,оно четает, мы четяаем, вы четаете, они читают                                                                                                                                       кушать-я кушаю,ты кушаешь,он,она,оно кушает,мы кушаем,вы кушаете,они кушают                                                                                                                                          ходить-я хожу, ты ходишь,он,она,оно кушает,мы кушаем,вы кушаете, они кушают. + 5 глаголов с вас.

например: играть

Я играю  Ты играешь    Он, она, оно играет   Мы играем    Вы  играете    Они  играют

 

Дополнительное письменное задание — до 70 задания.

Рубрика: Մայրենի

Մայրենի 22.02.19

1.Սիրելի՛ սովորողներ, մենք ավարտեցինք «Կարդում ենք Հ․ Թումանյան» նախագիծը։ Կարծում եմ, այս հեղինակի գրած բանաստեղծությունները քեզ դուր եկան։ Սկսում ենք «Կարդում ենք Եղիշե Չարենց» թախագիծը։

2.Անգիր սովորի՛ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

3.Բառագիտություն. արմատ , ածանց, հոդակապ։ Ներբեռնի՛ր, կարդա  և սովորիր տեսական մասը, կատարիր առաջադրանքները։

Արմատ,ածանց,հոդակապ