Рубрика: Իմ գրադարան

Գարնանային արձակուրդ

Ես այս գարնանային արձակուրդների ընդացքում իմ եղբոր հետ ընթերցել եմ «Գիտելիքների հանրագիտարան կենդանիներ» գիրքը:Դեռ չեմ ավարտել բայց ինչքանը, որ կարդացել եմ ձեզ կպատմեմ:

Գորշ գայլ

Ընձուղտ

 

 

 

Рубрика: Հայրենագիտություն

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառագաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  ՈՒրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: ՈՒրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, նրանց գլխավոր աստվածը՝ Խալդի աստվածն էր:

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Рубрика: Ընդհանուր

Ժող արվեստների թանգարանում

 

Աղբյուր՝ Սոնա Փափազյան և Աստղիկ Արսենյան.

Ամսի 22-ը մեզ համար նորից ճամփորդության օր էր: Մենք ճամփորդեցինք Ժող արվեստների թանգարան: Առաջին սենյակում դրված էին դեկորատիվ ծաղկամաններ, ափսեններ, մեծ ճաշի գդալներ: Հետո մտանք ասեղնագործության սրահ, որտեղ շատ սիրուն սփրոցներ կային: Ամենավերջին սենյակը ինձ ամենաշատը դուր եկավ: Մենք հերթով նստեցին երազանքի աթոռին և երազանք պահեցինք: Իսկ կողքի սենյակում մեծ կուժեր, աղամաններ, գորգեր կային, այդ սենյակը ինձ շատ դուր եկավ: Ես շատ հետաքրքիր և գիտելիքներով լի օր ունեցա:

 

Рубрика: Ընդհանուր

Մայրենի 21.03.19

Կարդա՛ և պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Երկու այծ» գործը։

Առաջադրանք՝

1.Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին. ի՞նչ սովորեցիր:

Ես այս կարդացածս նյութից հասկացա, որ պետք է մեկս մյուսին զիջենք ՝ մեծերը փոքրիկներին,  փոքրիկները մեծերին, տղաները աղջիկներին, աղջիկները տղաներին: Բայց աղջիկներն էլ առիթից պետք է չօգտվեն, ու տղաներին չնեղացնեն, որ տղաները աղջիկներին ավելի շատ զիջեն:

2.Գրի՛ր նախածանցավոր 5 բառ․ գունավորի՛ր արմատն ու ածանցը։

Աննկատ, առորյա, դժբախտ, տհաճ, տրամադրություն:

Рубрика: Մաթեմատիկա

Հետաքրքրաշարժ խնդիրներ

Խաղ տարաներով

  • Ինչպես ստանալ անհրաժեշտ չափով հեղուկ։
  • Ինչպե՞ս կարելի է 9լ  և 4լ տարողություն ունեցող  տարաներով, ծորակից  6լ  ջուր  վերցնել։
  • Ինչպե՞ս կարելի է 9 լ և 11 լ տարողություն ունեցող դույլերի միջոցով ավազանից 6 լ ջուր վերցնել։
  • Ինչպե՞ս կարող է  աղջիկը  7 լ և 11 լ տարողություն ունեցող կուժերով  աղբյուրից  5 լ  ջուր  բերել։
  • Ունենք 12, 9 և 5 լիտրանոց տարաներ, որոնցից առաջինը լիքն է ջրով, իսկ մյուս երկուսը դատարկ են։ Ինչպե՞ս վարվենք՝ 6 լիտր ջուր ստանալու համար։
  • Ունենք 3 լ, 6 լ և 7լ տարողությամբ դույլեր։ Դրանցից երկրորդը լցված է 4 լ, իսկ երրորդը՝6 լ գինով։ Պետք է միայն այդ դույլերի միջոցով եղած գինին երկու հավասար մասերի կիսել։
  • Սրվակում կա 24 գ հեղուկ դեղ։ Բժիշկը պետք է դեղը 3 հավասար մասերի բաժանի։ Ինչպե՞ս կվարվի նա, եթե ձեռքի տակ ունի 5, 11 և 13 գրամանոց մեկական  անոթ։
  • Դույլում կա 14 լիտր կաթ, որը պետք է երկու  հավասար մասերի կիսել ՝ օգտագործելով  5լ և 8լ տարողությամբ տարաներ։
  • Ունենք երկու անոթ՝ 5լ և 3լ տարողությամբ, իսկ տակառում կա 8 լ ջուր։ Ինչպե՞ս ամեն մի անոթում ստանալ 1 լ ջուր՝ առանց անոթների վրա նշումներ կատարելու։

 

Գտիր կեղծ մետաղադրամը

  • 6  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
  • 9  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս  կարելի է  լծակավոր   կշեռքի  2 կշռումների  միջոցով   գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։
  • 21 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։
  • 27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։
  • 81  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է  լծակավոր   կշեռքի  4 կշռումներից   հետո    գտնել  կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։

 

Բացիր ծածկագիրը

  • Օգտագործելով 1-ից 9 թվանշանները վերականգնել   տառաշղթան․
    Մ-Ե-Կ= Մ:Ե:Կ=1                                                                                                                          6-3-2=1                                                                                                                                 6:3:2=1
  • Վ+Ե+Ց=Վ‧Ե‧Ց=6 տառաշղթայում տառերը փոխարինել համապատասխան թվանշաններով։

1+2+3=6                                                                                                                                                           1x2x3=6

ртыуирыуидфгхйк

Рубрика: Ընդհանուր

My last shopping

Yesterday I and my mother went shopping. For my mother we bought black jeans, a blue blouse and a white dress. They were forty dollars. For me my father boutght trainers and very nice dresses from America. They were fifty dollars. For my brother we bought blue  jeans, red T-shert. They were twenty dollars. For my father we bought brown shoose sunglasses. They were sixsty dollars.

Рубрика: Ընդհանուր

Մայրենի 18.03.19

Կարդա՛ և պատմել սովորի՛ր Ղ․ Աղայանի «Ծառերի գանգատը» գործը։

Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին՝ ի՞նչ սովորեցիր, ի՞նչը քեզ դուր եկավ, ի՞նչը կփոխեիր և այլն (աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։

Ես հասկացա որ պետք չէ ծառերը փչացնել և կոտրել, քանի որ ծառերը մեզ տալիս են թթվածին: Եվ ինչքան շատ ծառեր լինեն այնքան մեզ օգուտ է, որովհետև շատ թթվածին կունենանք և ավելի գեղեցիկ կլինի բնությունը:

Առաջադրանք՝
Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև-վառվռուն, պայծառ, վառ, կրակոտ, ոսկեգույն

ինչպիսի՞ օր-ուրախ, արևոտ, անձրևային,անմոռանալի, մռայլ

ինչպիսի՞ առվակ-արագահոս, կապույտ, երկար, կարճ, սառած

ինչպիսի՞ հեռուստացույց-մեծ, փոքր, գունավոր, սև ու սպիտակ, սովետական

ինչպիսի՞գիրք-հետաքրքիր, հաստ, կարճ, անհետաքրքիր,  մանկական

ինչպիսի՞ մարդ-բարի, խելացի,անխելք, սիրուն, տգեղ