Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ամառային առաջադրանքների փաթեթ 2019

Ո՞ր թիվն է համապատասխանում 8 հազարյակ և 6 տասնյակ կարգային գումարելիների գումարին:
6080
2. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4 թվանշանը մեծացնենք 3-ով:
3. Նշվածներից ո՞ր թվանշանը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն նվազման կարգով` 5535, 55*5, 5515:
4. Քանի՞ անգամ է 55 և 5 թվերի արտադրյալը մեծ 55 թվից:
5. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3 ժամ 12 րոպեն րոպեներով:
6. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ և’ 5-ին, և’ 6-ին:
7. 72 թվի 4/ 9 մասը կլինի՝
8. Մեկ օրվա ո՞ր մասն է կազմում 1 ժամը:
9. 4065>40*5 գրության մեջ * -ի փոխարեն բերվածներից ո՞ր թվանշանը պետք է տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
10. Հաշվիր քառակուսու պարագիծը, եթե նրա մակերեսը 36 քառ. սմ է:
11. Հաշվիր 4 տ 500 կգ + 6 տ 700 կգ արտահայտության արժեքը:
11տ 200կգ
12. 24 և 7 թվերի արտադրյալից հանիր 98 և 2 թվերի քանորդը:
24×7-98:2=122
13. Թիվը եռանիշ է, զույգ է, կրկնվող թվանշաններ չունի: Գտիր այդ պայմաններին բավարարող ամենամեծ թիվը:
986
14. Գերանը պետք է սղոցով բաժանել ութ մասի: Յուրաքանչյուր անգամ սղոցելը տևում է 5 րոպե: Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը:
40ր
15. Գտիր օրինաչափությունը և լրացրու հաջորդ անդամը՝ 258, 249, 239, 228, 216 :
16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 40 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 3/10 մասը: Հաշվիր այդ հողամասի մակերեսը:
480
17. Աղջիկը տասը տարեկան է: Չորս տարի առաջ նա հինգ անգամ փոքր էր մայրիկից: Այժմ մայրիկը քանի՞ տարեկան է:
30տ
                                                Թեսթ 2
1. Նշիր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երեք հազար երեսունչորս թվին:
2. Ընտրիր այն թիվը, որը 740-ից մեծ է 20-ով:
3. Ի՞նչ թվանշան է կանգնած 3614 թվի հարյուրավորների կարգում:
4. Ընտրիր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 5*8, 543, 5*2:
5. Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս ճիշտ անհավասարություն. 2կմ 656մ > 2կմ *56մ
6. Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 4 ժամ 15 րոպեն րոպեներով:
7. Քառակուսու պարագիծը 440 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:
8. Նշիր այն գծապատկերը, որի 1/6 մասը ներկված է:

Անխորագիր պատկեր

9. Նշված տարբերակներից 8-ի և 12-ի բաժանվող ամենափոքր թիվն է՝
10. Վաճառեցին 18 մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար մնաց:
11. Հաշվիր արտահայտության արժեքը՝ 2000+80 x (4800:8-500)
4800:8-500=100
2000+80=2080
2080×100=208.000
12. Հաշվիր 2, 0, 4 թվանշաններից կազմված ամենամեծ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը ( միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):
420-204=216
13. Դիր փակագծեր այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի 72-3600:(25+25)=0:
14. Վեց պաղպաղակը արժե 1200 դրամ: Ինչքա՞ն պետք է վճարել 9 այդպիսի պաղպաղակ գնելու համար:
1200:6=200
200×9=1800
15. Կռահիր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրու ևս մեկ թիվ` 111, 311, 711, 1311, 1911
16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 300 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 2/5 մասը: Հաշվիր այդ հողամասի մակերեսը:
36.000
17. Խանութում եղած 300 կգ շաքարավազը տեղավորել էին 75 հատ 2 կիլոգրամ տարողությամբ տոպրակներում և 3 կիլոգրամ տարողությամբ տուփերում: Շաքարավազով քանի՞ տուփ կար:
50
                                                          4 Թեսթ
1. Նշիր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է յոթ հազար հինգ հարյուր չորս թվին:
2. Ընտրիր այն թիվը, որը 280-ից փոքր է 15-ով:
3. Ի՞նչ թվանշան է կանգնած 3526 թվի տասնավորների կարգում:
4. Ընտրիր այն թվանշանը, որը աստղանիշերի փոխարեն տեղադրելու դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 4*8, 418, *39:
5. Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս ճիշտ անհավասարություն. 2կգ 61գ < 2կգ *1գ:
6. Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 օր 9 ժամը ժամերով:
7. Քառակուսու պարագիծը 60 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:
8. Նշիր այն գծապատկերը, որի 6/8 մասը ներկված չէ :
Անխորագիր պատկեր

9. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 3:
10. Վաճառեցին 25 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
11. Ճամբարին մասնակցում է 24 սովորող, ընդ որում տղաները 4-ով շատ են աղջիկներից: Քանի՞ տղա է մասնակցում:
24:2=12
12-4=8
12+4=16
12. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:
9999+100=10099
13. Դիր փակագծեր այնպես, որ 7400-74 x 85+15=0 հավասարությունը ճիշտ լինի:
14. Հաշվիր (3000-60×5):90+210 արտահայտության արժեքը:
60×5=300
3000-300=2700
2700:90=30
210+30=240
15. Կռահիր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրու ևս մեկ թիվ. 118, 218, 418, 718, 1118:
16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 60մ է, որը 40մ-ով մեծ է լայնությունից: Հաշվիր այդ հողամասի մակերեսը:
60+40=100
100×60=6000
17. Ավտոմեքենան 100 կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեցին 70լ բեզին և անցան 450կմ: Քանի՞ կիլոմետր դեռ կարող էին անցնել:
Рубрика: Ընդհանուր

Արևմուտքի ջերմոցում

Այսօր ընկեր Շուշանի հետ գնացի Արևմուտքի մեր ջերմոցը ու շատ ուրախացա։ Ես հիշում եմ թե ինչպես ցանեցինք սերմերը շատ փոքրիկ, բայց հիմա արդեն սերմերը մեծացել են և դարձել են բեքեր։ Մենք մեր ջերմոցից քաղեցինք լոլիկ, բիբար և վարունգ։ Բանջարեղենները լվացինք և հյուրասիրեցինք մեր ճամբարականներին։

Рубрика: Մայրենի

Ուսումնական ամառ 2019

Ուսումնական ամառ 2019

Քո նախընտրած գրադարանից գրադարանավարի օգնությամբ ընտրի՛ր գրքեր, կարդա՛:

Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում ներկայացրու, թե`

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը)

  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ավազակի դուստր Ռոնին

 

Ամառային հանգիստ՝

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )։
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ՝ բլոգումդ պատմի՛ր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:
Վրաստան ես քեզ սիրեցիԻմ եռօրյա ծիսական ճամբարը, Սևանի «Ժայռ»լողափում

Рубрика: Ամառային արձակուրդ

Ամառային արձակուրդ․ Վրաստան

20190801_170312

Մենք մեր ճանապարհորդությունը սկսեցինք հուլիսի 26-ին ։ Ես Վրաստան գնացի մորեղբորս, մայրիկիս,եղբորս, քույրիկիս և տատիկիս հետ։ Ես առաջին անգամ էի լինում Վրաստանում։ Այնտեղ մեր բախտը բերեց, եղանակը շատ տաք էր, և մենք կարողացանք ամեն օր լողալ ծովում։

20190729_111108

Նախ ասեմ, որ ծովի ջուրը շատ աղի էր և առողջարար։ Մեզնից քիչ հեռու ՝ ծովի մեջ , լողում էին դելֆինները։  Ծովի ջուրը սկզբում թվում էր, թե սառն է, բայց երբ սկսում էինք լողալ՝  ջուրը տաքանում էր։

20190729_112516

Չնայած,որ մենք մնում էինք Քոբուլեթիում, մենք եղանք նաև Բաթումիի բոլոր հետաքրքիր և հիշարժան վայրերում։ Մենք Բաթումիում եղանք նավահանգստում, այնտեղ մենք մեկժամյա նավ նստեցինք, որի ընթացքում  մենք ծովում դելֆիններ տեսանք։

20190729_235720

Մենք նաև Բաթումիում գնացինք Դելֆինարիում։ Դելֆինարիումում տաս դելֆիններից մի քանիսի անունները ես հիշում եմ՝   Լիլի, Մոնիկա, Զորո, Օլիմպիա, Բատարաբաթու։ Նրանք մեզ հիանալի ներկայացում ցույց տվեցին։ Մեզ շատ դուր եկավ ։

Բաթումիում մենք «Колесо» նստեցինք, որը շատ բարձր էր ու մի փոքր վախենալու։

20190801_001327

Մի խոսքով ես ունեցել եմ հիանալի ու հետաքրքիր ամառային հանգիստ ։ Ձեզ եմ ներկայացնում մի քանի ֆոտոպատում, տեսաֆիլմ, որը կարող եք ինքներդ նայել ու վայելել ինձ հետ միասին։

 

 

Рубрика: Իմ գրադարան

Ամառային ընթերցանություն․ Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին»

Դիտեք ֆիլմը այստեղ՝

 

Ամեն տարի, երբ գալիս են ամառային արձակուրդները, փորձում եմ գոնե երկու-երեք գիրք ընթերցել։ Այս տարի, տիկին Նոնան ինձ առաջարկեց այս երկու հրաշալի գրքերը։ Դրանք են՝

 

Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին»

Փոքրիկ Ռոնին ապրում է անտառում՝ հին ամրոցում իր ընտանիքի և հայրիկի ավազակախմբի հետ։Մատիսը նրա հայրիկն էր ,իսկ Լովիսան իր մայրիկը։ Բորկան Մատիսի  թշնամին էր, ճիշտ այնպես, ինչպես Բորկայի հայրն ու պապը եղել էին Մատիսի հոր ու պապի թշնամիները։ Մարդիկ հիշում էին, ու հնում  երկու ավազակախմբերը մահացու թշնամիներ էին։ Բորկան՝ Մատիսի թշնամին, ուներ որդի ,իսկ Մատիսը դուստր։ Բորկայի որդին և Մատիսի դուստրը  մտերիմ ընկերներ էին դարձել և նրանք միասին որոշել էին գնալ քարանձավ։ Նրանք գնացին քարանձավ, բայց երկար օրեր չանցած նրանց հյուր եկավ Ռոնիի մայրիկը։ Նա Բորկայի որդուն և նրան տարավ տուն։ Եվ նրանք  միասին ապրեցին։