Рубрика: Մայրենի

Ուսումնական ամառ 2019

Ուսումնական ամառ 2019

Քո նախընտրած գրադարանից գրադարանավարի օգնությամբ ընտրի՛ր գրքեր, կարդա՛:

Յուրաքանչյուր գիրք կարդալուց հետո բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում ներկայացրու, թե`

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը)

  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ավազակի դուստր Ռոնին

 

Ամառային հանգիստ՝

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )։
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ՝ բլոգումդ պատմի՛ր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:
Վրաստան ես քեզ սիրեցիԻմ եռօրյա ծիսական ճամբարը, Սևանի «Ժայռ»լողափում

Рубрика: Ամառային արձակուրդ

Ամառային արձակուրդ․ Վրաստան

20190801_170312

Մենք մեր ճանապարհորդությունը սկսեցինք հուլիսի 26-ին ։ Ես Վրաստան գնացի մորեղբորս, մայրիկիս,եղբորս, քույրիկիս և տատիկիս հետ։ Ես առաջին անգամ էի լինում Վրաստանում։ Այնտեղ մեր բախտը բերեց, եղանակը շատ տաք էր, և մենք կարողացանք ամեն օր լողալ ծովում։

20190729_111108

Նախ ասեմ, որ ծովի ջուրը շատ աղի էր և առողջարար։ Մեզնից քիչ հեռու ՝ ծովի մեջ , լողում էին դելֆինները։  Ծովի ջուրը սկզբում թվում էր, թե սառն է, բայց երբ սկսում էինք լողալ՝  ջուրը տաքանում էր։

20190729_112516

Չնայած,որ մենք մնում էինք Քոբուլեթիում, մենք եղանք նաև Բաթումիի բոլոր հետաքրքիր և հիշարժան վայրերում։ Մենք Բաթումիում եղանք նավահանգստում, այնտեղ մենք մեկժամյա նավ նստեցինք, որի ընթացքում  մենք ծովում դելֆիններ տեսանք։

20190729_235720

Մենք նաև Բաթումիում գնացինք Դելֆինարիում։ Դելֆինարիումում տաս դելֆիններից մի քանիսի անունները ես հիշում եմ՝   Լիլի, Մոնիկա, Զորո, Օլիմպիա, Բատարաբաթու։ Նրանք մեզ հիանալի ներկայացում ցույց տվեցին։ Մեզ շատ դուր եկավ ։

Բաթումիում մենք «Колесо» նստեցինք, որը շատ բարձր էր ու մի փոքր վախենալու։

20190801_001327

Մի խոսքով ես ունեցել եմ հիանալի ու հետաքրքիր ամառային հանգիստ ։ Ձեզ եմ ներկայացնում մի քանի ֆոտոպատում, տեսաֆիլմ, որը կարող եք ինքներդ նայել ու վայելել ինձ հետ միասին։