Рубрика: Ընդհանուր

Մուշեղ Գալշոյանի Սպասում

Komitas_1902 (1)

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանք

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:

հյուր+անոց

լույս+ա+մութ

հին+ա+մաշված

վիճակ+ա+խաղ

ոտքի+աման

հույս+ա+խաբ (խաբվել)

դժգոհ+կամք+որեն

հայկ+ական

ան+պատճառ

 

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Կեչառեսի վանք

Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է։ 1947-1949 թվականներին վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալիկներով։1998-2001 թվականներին ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվել է։Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ։ Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանի հյուսիսարևմտյան մասում։

Գեղարդի վանք

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։

 

 

Рубрика: Հայրենագիտություն

Կոտայքի մարզ

Մարզկենտրոնը`   Հրազդան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կոտայքի շրջան, Հրազդանի շրջան, Նաիրիի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   62 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,089 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   328,900
Բնակչության խտությունը`   157.4/կմ²

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

 

Рубрика: Մայրենի

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Քարափի վրա շողում է անվերջ

Նկարիր այդ պատկերներից մեկը:

ժայռ

Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ես սիրում եմ օրվա բոլոր պահերը քանի որ ամեն մի պահ ունի իր առանձնահատկությունը: Առավոտյան արթնանում եմ շտապում եմ դպրոց: Օրվա կեսն անցկացնում եմ իմ դասընկերների և սիրելի ուսուցիչների հետ: Երեկոյան արդեն հագեցած առորյաով պատրաստվում եմ քնելու:

Դիտիր տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=mxq0L_bhyCU#t=33

2-3 նախադասությամբ նկարագրիր ֆիլմի մայրամուտը:

Ֆիլմի մայրամուտը նկարահանված է ձմռանը, ճամփորդության գնալիս:

Համեմատիր Սահյանի նկարագրած մայրամուտը ֆիլմի մայրամուտի հետ:

Ֆիլմի մայրամուտը նկարագրված է ձմեռվա եղանակին իսկ Սահյանի բանաստեղծության մեջ եղանակը իմ կարծիքող ամառ է:

 

Рубрика: Մայրենի

Մայրենի 26.09.2019

56

միշտ-երբեք

անարատ-արատավոր

ոչնչացնել- ստեղծել

բացահայտ-գաղտնի

թույլ-ամուր

վերջին-առաջին

համաձայնել-հրաշարվել

հանգստանալլ-աշխատել

գտնել-կորցնել

հավաքել-վատնել

աջ-ձախ

քնած-արթուն

ընդունել-մերժել

57

սիրուն-գեշ,տգեղ

լավ-վատ

մեծ-փոքր

ներքև-վերև

ուշադիր-անուշադիր

բարեկամ-թշնամի

աղքատ-հարուստ

կուշտ-անկուշտ

դիտավորյալ-պատահական

հիշել-մոռանալ

վառել-մարել, անջատել

դրական-բացասական

հրաաժեշտ-ընդունել, ողջունել

տալ-առնել, վերցնել

հյուսել-քանդել

թույլատրել-արգելել

ընկնել-ելնել

գումարել-հանել

թափթփել-հավաքել

պապանձվել-քայլել, շարժվել

գիշեր-առավոտ

ելք-մուտք

ավարտվել-սկսել

օգնել-խանգարել

արագացնել-դանդաղացնել

58

շարժվող-անշարժ

դատարկ-լի

աղմուկ-անաղմուկ

59

անպտուղ-բերքատու

բարին-չարը

դժողք-դրախտի

թաց-չոր

մտնել-դուրս գալ

նոր-հին

վերջին-առաջին

64 (1)

Ամռանը տաք է, մենք բոլորս կարողանում ենք լողալ լողավազանում և արևայրուք ընդունել: Ձմռանը այս ամենը անել չես կարող քանի որ ցուրտ է: Ես սիրում եմ և ամառը, և ձմեռը:

 

Рубрика: Անգլերեն

English

Lesson 1

Read the text and learn the new words:

Безымянный

Answer the questions and publish on your blog

What did dinosaurs with large flat teeth eat?

They ate plants.

What did dinosaurs with long, sharp teeth eat?

They ate meat.

What did dinosaurs with flat and sharp teeth eat?

Dinosaurs with flat and sharp teeth eat  plants and meath

When did dinosaurs live?

Dinosaurs lives million yerars ago.

How do scientists study dinosaur food?

They study dinosaur teeth.

 

Workbook: Pg. 6-A,B, pg.7-C,D

Lesson 2

Безымянный.jpg

Workbook: pg. 8-A,B, pg. 9-C,D.

Рубрика: Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին»

1Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

1. Բացատրեք տեքստում հանդիպող հետևյալ բառերը՝ ձեռնածու, խորհրդականներ, հարմարավետ, վախվորած, կորզել, հունար, խորհրդավոր:

ձեռնածու-Ծաղրածու, աճպարար

խորհրդականներ-թագավորին խուրուրդներ տվող մարդ

հարմարավետ-հարմար

վախվորած-վախեցախ

կորզել-կորչել

հունար-շնորհք

խորհրդավոր-գաղտնի, անհայտ

2.Տեքստից դուրս գրեք երկու դարձվածք և բացատրեք դրանք:

աչքերը հառել

գլուխ տալ

3. Ձեր կարծիքով ո՞վ է աշխարհի ամենախելացի մարդը:

Իմ կարծիքով աշխարհի ամենախելացի մարդը, այն մարդն է, ով կարողանում է իր գիտելիքները օգտագործել կարիքի դեպքում և ստանալ նոր գիտելիքներ, գրքեր կարդալու, լավ սովորելու և ճիշտ դաստերակվելու դեպքում:

4.Ընդգծված բառերը դուրս բերեք և գրեք դրանց իմաստով մոտ՝ հոմանիշ բառեր:

խաբեբա-սուտասան

բլբլացնելով-խոսալով

փող-գումար

յուրահատուկ-հատուկ

վախվորած-վախեցած

թագավորըարքա

 

 

Рубрика: Ընդհանուր

Волшебные слова

Волшебные слова (текст из уч. «Русский Язык 5. Т.А.Бабаян»)

Извини,                                                                                                                                                  Пожалуйста                                                                                                                                       И разреши.                                                                                                                                        Это не слова, а ключик от души.

Кроме нашей спутницы –                                                                                                      Таблицы умножения –                                                                                                                 Есть ещё таблица –                                                                                                                    Таблица уважения!                                                                                                              Помните, как азбуку                                                                                                                          И как дважды два:                                                                                                                Спасибо и пожалуйста –                                                                                                          Волшебные слова!                                                                                                                    Всюду, где нескромному                                                                                                                Укажут от ворот,                                                                                                                                  Вежливый попросит,                                                                                                                  Улыбнётся и пройдёт.                                                                                                                  Перед словом вежливым                                                                                                                Двери отворяются!                                                                                                                              Пусть оно почаще                                                                                                                          Всюду повторяется!                                                                                                              Помните, как азбуку                                                                                                                            И как дважды два:                                                                                                                      Спасибо и пожалуйста –                                                                                                  Волшебные слова.

спутница – ուղեկից

таблица умножения – բազմապատկման աղյուսակ

укажут от ворот – прогонят

Скажите, почему некоторые слова иногда называют „волшебными”. В чём их волшебная сила? Почему они так необходимы? какие „волшебные” слова вы знаете?

 

Послушайте и прочитайте вслух.

Пожалуйста, ключик от души, нашей спутницы, таблицы умножения, таблица уважения, всюду, нескромному укажут от ворот, улыбнётся и пройдёт, двери отворяются, всюду повторяется.

Как вы понимаете следующие выражения? Переведите их на армянский язык.

Ключик от души, таблица уважения, нескромному укажут от ворот, перед словом вежливым двери открываются, помните как дважды два.

Հոգու բանալին, հարգանքի աղյուսակ, հարգալիցի առաջ դռները բացվում են,, միշտ հիշեք ձեր հիշողության մեջ

Прочитайте. Скажите, какие слова мы используем при встрече и расставании, какие, когда хотим поблагодарить или извиниться.

Здравствуйте! Спасибо. Доброй ночи! Пожалуйста. Добрый день. До свидания. Простите, пожалуйста. Доброе утро. Всего хорошего! Извините, пожалуйста. Спокойной ночи! Прощайте! Благодарю Вас! Будьте здоровы!