Рубрика: Տեխնոլագիա-կավ, Ընտրությամբ գործունեություն

Տեխնոլոգիա

Գազարները պատրաստեցինք ֆետր կտորից, նախնական ձևելուց և կարելուց հետո մեջը լցրեցինք բամբակ , այնուհետև սիլիկոնե սոսնձով ամրացրինք պոչիկը:  Ներքևում ներկայացնում ենք աշխատանքային փուլերի ամբողջ ընթացքը:


Рубрика: Ընդհանուր

Մայրենի

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ շնչավոր և անշունչ:
Կատուն մռմռում էր. երևի նեղացրել էին:
Երեխան նվնվում էր. երևի նեղացրել էին:
Եղբայրս ցատկեց ցանկապատից դուրս:
Շունը ցատկեց ցանկապատից դուրս:
Կատուն ճանկռել է տատիկիս ձեռքը:
Քույրիկս ճանկռել է տատիկիս ձեռքը:
Ա) սիրամարգ
Բ) Երեխա
Գ) կանայք
Ա. խմբում բառերը եզակի են:
Իսկ Բ. խմբում բառերը հոգնակի:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր,կատուներ, թութակներ, գրպաններ:
Գոյականը ունի երկու թիվ: Եզակի և հոգնակի:
Ցույց է տալիս մեկ հատ:
Ցույց է տալիս շատ:

Рубрика: Մայրենի

Մայրենի

Անծանոթ բառեր

Ծապան-լեռ,սար,նիհար

Կապան-լեռնանցք

Ալևոր-ծեր, ծերունի

Անթարոց-կրակախառնիչ

Շամփուր- մի ծայրը սուր երկաթե բարակ ձող

Գուռզ-մահակ

Рубрика: Ռուսերեն

Если б я был учителем

Եթե ես լինեի ուսուցչուհի

Ես կցանկանաի լինել հայրենագիտության, անգլերենի և նկարչության ուսուցչուհի: Եթե ես լինեի  Հարենագիտության ուսուցչուհի մենք այդ ժամին կգծեինք քարտեզներ, կճամփորդեիինք, կպատմեինք մեր անցկացրած ճամփորդության մասին: Անգլերենի ժամին միասին կխաղաինք անգլերեն խաղեր, և այլ հետաքրքիր բաներ կանեինք: Իսկ եթե լինեի նկարչության դասատու կպատրաստեինք խաղեր, կկազմեինք նկարչության հետ կապված խաչբառներ և հավես այլ բաներ: Իսկ մի բան ասեմ, այս ամենը մենք անում ենք մեր ուսուցիչների հետ, և ես նրանց նման ուսուցչուհի կուզեի լինել:

 

Если б я была учительем, я б хотел  быть учителем регионоведию, английского языка и рисования. Если бы я был учительем регионоведию, мы бы рисовали карты, путешествовали, рассказывали о нашем путешествии. На английском мы играли в английские игры  и делали другие интересные дела. А если бы я был учителем рисования, мы бы создавали игры, создавали кроссворды, связанные с рисованием, и многое другое. И скажу одно, мы делаем всё это с нашими учителями, и я хотел бы стать таким же учителем, как они.

Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

Բազմազանություն

Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական (կոնաձև կամ վահանանման, գագաթային մասերում՝ խառնարաններով) և ճեղքային (առաջացնում են ձգված, տարածական լավային հոսքեր, ծածկոցներ) հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են՝

գործող հրաբուխ (մշտական կամ պարբերական ակտիվության),

հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 միլիոն տարվա ընթացքում),

հնահրաբուխներ (գործել են վաղ երկրաբանական անցյալում),

բազմածին հրաբուխ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ),

միածին հրաբուխ (գործել են կարճ ժամանակահատվածում),

բարդ հրաբուխ (մի քանի գագաթներով և խառնարաններով),

մակաբույծ հրաբուխ (բազմածին հրաբուխի լանջերին տեղաբաշխված միածին հրաբուխ) ևն։

Գործող հրաբուխներ

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում, Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Չգործող հրաբուխներ

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 հրաբուխ։ Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը։ 189-ին և 341-ին Մասիսի և VII դարում Վայոցսարի գործելու մասին կան գրավոր հիշատակություններ (Հակոբ Մծբնացի, Ստեփանոս Օրբելյան)։ Բազմածին, կենտրոնական և շերտավոր հրաբուխներ են Մասիսը, Արագածը, Սիփանը, Նեմրութը, Իշխանասարը, Արայի լեռը։ Բազմածին ճեղքային հրաբուխ են Ջավախքի և Գեղամա հրաբխային լեռները։ ՀՀ բազմածին կենտրոնական և ճեղքային հրաբուխների լանջերին ամենուր տարածված են միածին, կենտրոնական խարամային հրաբուխներ։

Ֆուձիյամա

Ֆուձիյամա, Ֆուձի, Ֆուձիսան (ճապ.՝ 富士山), գործող[1] հրաբուխ (ստրատոհրաբուխ) Հոնսյու կղզում, Ճապոնիայի ամենաբարձր լեռնագագաթը (3776 մ[2])։

Ֆուձիյաման գտնվում է Տոկիոյից 90 կմ արևմուտք-հարավ-արևմուտք։

Ֆուձիյամայի գագաթում կանոնավոր կոն է՝ 700 մ տրամագիծ և մինչև 100 մ խորություն ունեցող խառնարանով։ Լանջերին կան կողային խառնարաններ և խարամային կոներ։ 781 թվականից հետո տեղի է ունեցել 12 ժայթքում, վերջինը՝ 1707-1708 թվականներին։ Լանջերը ծածկված են մշտադալար անտառներով։ Գագաթը ձյունածածկ է (10 ամիս)։

MtFuji_FujiCity.jpg

Ֆուձիյաման համարվում է սուրբ լեռ։ Այն կրոնական ուխտագնացության և տուրիզմի վայր է։ Ֆուձիյամայի պատկերը ճապոնական արվեստի սիրված առարկան է (նկարներ, ճենապակի, ասեղնագործություն)։ Ներկայում լեռան գագաթին տեղակայված են սինտոիստական տաճար, փոստի բաժանմունք և օդերևութաբանական կայան: Լեռան շրջակայքն ընդգրկված է Ֆուձի-Հակոնե-Իձու ազգային պարկի տարածքում[3][4][5]: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։

Рубрика: Ընդհանուր

Մի գիշեր անտառում

-Այնտեղ մի շուն է եկել, ոնց որ Բագոանց շունը լինի, չէ՞:
-Ամոթ չի՞, նույն իսկ լաց ես լինում,- ասաց Վանին: — Հերիք չի ՝գայլը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում:

Իմացա, որ գիշերները փոքրիկ թռչունների վրա հարձակվում են գիշատիչ թռչուններ, և իմացա որ գիշերը բուն երեխայի լացի ձայն է հանում, և կարողանում է մեծի պես ծիծաղել, իմացա որ գիշերը գայլը նպան է շանը, և ունի պսպղուն աչքեր:

Ինձ դուր եկավ այս պատպվածքը, որովհետև այն շատ հետաքրքիր էր: