Рубрика: Ընդհանուր

1․ Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արագությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժամում անցնուն է 560կմ։

392

2․ Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։

10, 50

3. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16 տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ։ Քանի՞ տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում։

8х16=128

496-128=368

368:8=46

4․  Բազմահարկ շենքի տակ՝ առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա։ Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ։

9

5․ Երկու եղբայր ցանկանում էին գնել խաղալիք: Առաջին եղբորը խաղալիքը գնելու համար չէր հերիքում 300 դրամ, իսկ երկրորդ եղբորը՝ 200 դրամ: Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ խաղալիքը գնելու համար չի հերիքում 60 դրամ: Պարզել, թե որքա՞ն արժեր խաղալիքը։

6․ Զամբյուղում ինչ-որ քանակությամբ խնձոր կար: Երբ դրա քանակը կրկնապատկեցին և ավելացրեցին ևս 5 խնձոր, զամբյուղում խնձորների թիվը դարձավ 33: Գտնել, թե սկզբում քանի խնձոր կար զամբյուղում:

 

7․ Խանութպանը պետք է 28 մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որ կտորներից մեկը մյուսից 8 մետրով երկար լինի: Կտորներից յուրաքանչյուրը քանի՞ մետր կստացվի:

Տեսանյութ

Մաթեմատիկական խաղ

Рубрика: Անգլերեն

A letter to my friend

Dear Alexandra

Yesterday I was in Spain.  I stayed at my granny and my grandpa’s house. It was great in Spain.  Then I saw my college friends. They had grown up like me.  I saw my Spain college teacher. Tomorrow I will go to America to my dad. Then I will go to the Disney Land. Then we will go to the statue of Liberty. I will go to the park and I will eat american ice-cream. Then my father, my mother, my brother will join me , and we will have a good time together.

Love, Mananita

 

Рубрика: Ընդհանուր

1․ Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 3640 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

 

2․ 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96լ ։ Քանի՞ լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից յուրաքանչյուրի տարողությունը 19 լ-ով ավելի է, քան փոքր տակառինը։

96:8=12

12+19=31

7×31=217

3․ Ունենք 1 սմ երկարությամբ 42 ձողիկ։ Հնարավո՞ր է արդյոք այդ ձողիկներով կազմել 12 սմ և 9 սմ կողմերով ուղղանկյուն։

Այո

4․ Վերցված է մի թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։  Ո՞րն է այդ թիվը։

80:4=20-15=5

5․ Խանությում գործվածքի իրար հավասար երկու  կտորներ կային։ Երբ առաջին կտորից վաճառեցին 16 մ, իսկ երկրորդից՝ 28մ, առաջինում 3 անգամ ավելի գործվածք մնաց, քան երկրորդում։ Սկզբում քանի՞ մետր գործվածք կար յուրաքանչյուր կտորում։

28-16=

6․ Սեղանին դրված են 4 տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞մատիտ կա սեղանին:

7․

Թունելով իրար ընդառաջ շարժվում են երեքական ավտոմեքենաներ, ինչպես պատկերված է նկարում: Մեքենաներն իրար կողքով անցնել չեն կարող, սակայն թունելի հատվածներից մեկում կա խոռոչ, որտեղ տեղավորվում է մեկ ավտոմեքենա: Վարորդներին օգնեք շարունակել իրենց ճանապարհը:

8. Տեսանյութ

9․ Մաթեմատիկական խաղ

Рубрика: Մայրենի

Մայրենի 5-րդ դասարան

Փետրվարի 24-28

314

Եթե շոգ է լինում փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիճ: Փղերը հոտերով են շրջում։ Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը։ Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները։ Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում,ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

315

Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկանն այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով 《այո》ասել, բայց այդ բառի գրության մեկ ձև կա։ Այդ լճի ջուրը երբեք չի սառչում։ Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցները դատարկ էր։ Հավանաբար մարդիկ քնած էին։

317

Արաքս առայժմ մրցակից չունես։

Բայց մայրիկս շուտով կհայտնվի։

Ես ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար։

Առանց արժանի մրցակցի դու չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ։

Գոհար ո՞վ է լինելու քո օգնականը ։

Դու ել իհարկե, նրա՛ն ես օգնելու։

318

ծաղրել էին նրան

աշակերտ էր

ես գիտեի

էր բերում

խնդրում էինք

մեզ էլ ցուցադրի

319

 

  • Երեքշաբթի՝ Ընթերցանություն՝ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքն ու 1-ին հատավծը կարդալ, առաջադրանքները կատարել: Նախերգանքը սովորել անգիր (ուրբաթ օրվա համար):

Առաջադրանքներ՝ 

Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:

Ըստ հեղինակի գործն է անմահ:

Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:

Նադիր շահը Իրան երկրի թագավորն է եղել:

Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:

Թաթուլը պատասխանել է՝ «եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»:

Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:

Պարծենա-հպարտություն

Գոռոզ-մեծամիտ

Անսասան-անշարժ

Հավլունի-սուր

Աննկուն-անվճար

Կանգուն-Ոտքի վրա կանգնած

Կանաչով նշված հատվածները բացատրեք:

Մահը մերն է, մենք մահինը,- մարդիկ անմահ չեն

 

Երնե՜կ նըրան, որ իր գործով — կարևորը այն է որ մարդիկ քո լավ արարարքով հիշեն
Կապրի անվերջ, անդադար։

 

Զորք հավաքեց անհամար,- այնքան շատ զորքով եկան որ ամբողջությամբ սև էր
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

 

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,- շատ խաջեր մահացան
Բերդի գըլխին հավասար։

 

Բնութագրեք Թաթուլ իշխանին:

Թաթուլ իշխանը շատ համարձակ, և ուժեղ իշխան էր:

  • Չորեքշաբթի՝ Խաղ-վիկտորինա
  • Հինգշաբթի՝ Ընթերցանության օր: Յուրաքանչյուր սովորող կարդում է իր ընտրած գիրքը, տանը գրելով համառոտ պատմում է տվյալ օրվա կարդացածը:
  • Ուրբաթ՝ Ընթերցանություն՝ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի 2-րդ, 3-րդ և 4-րդ հատավծները կարդալ, առաջադրանքները կատարել:

Առաջադրանքներ՝

  • Բառարանով բացատրեք նարնջագույն բառերի իմաստները և սովորեք:

հընոց-վառարան

հուրին-գեղեցկուհի

խըրոխտ-համարձակ

  • Գրեք, թե կանչով նշված մտքերն ինչպես եք հասկանում:

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր-շուրթերը վարդի պես կարմիր էին

 

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր-ջավախքի դստեր աչքերի գույնի կապույտ էին

 

Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,-այնպես արա որ քեզ սիրահարվի

  • Վարդագույնով ընդգծեք այն հատվածները, որտեղ նկարագրվում է Թաթուլ իշխանի կինը:

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

———————————-

Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

————————————

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

———————————————-

Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,                                                                                                  Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։

—————————————————

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

—————————————————-

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։

  • Ըստ պոմի ի՞նչը կարող է հաղթել հերոսին:

Ըստ պոեմի հերոսին միայն կարող է հաղթել կինն ու գինին:

  • 2-րդ հատվածը սովորել անգիր, ձայնագրվել, բլոգում հրապարակել:
Рубрика: Հայրենագիտություն

Շիրակի մարզ Հառիճի վանք

Հառիճի վանք

Սելջուկների արշավանքի ժամանակ եկեղեցում բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։

Եկեղեցի մտնելով սելջուկները մարդ չգտնելով կատաղել են և որոշել են եկեղեցին հողին հավասարեցնել։ Նրանք ձիերի օգնությամբ քաշել պոկել են զանգակատանն իր վրա պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվել։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձել քանդել կառույցը։

Ավանդություններից մեկի համաձայն էին իշխանական օրիորդներից մեկը սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել և նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։

 

 

Рубрика: Մայրենի

Մայրենի

Համերգ

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

 

Բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական, 6 ածանցավոր, 2 բարդ բառ, բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրվել, հրապարակել բլոգում, բանաստեղծության համար նկար նկարել:

Գոյական-համերգ, վտակ, ժայռ, քար, գլուխ, ավազ, ծերունի, ձայն, թոռնիկ, երգ, անտառ, արձագանք, ջուր, աղմուկ, բնություն, ունկնդիր, միտք, թափ:

Ածանցավոր-ժայռից, ծերունի, թոռնիկ, զարկում, ճչում, անանգիստ

Բարդ-ձայնակցում, մտախոհ

Рубрика: Ընդհանուր

Շիրակի մարզ

Մարզկենտրոնը`   Գյումրի
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²

Մարզի բնական պայմանները և հարստությունները
Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է:Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստան ում:
Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:
Մարզի բնակչությունը
Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ:
Քաղաքները
Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:
Աշխարհագրություն
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։
Տնտեսություն
Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են`   հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել`   խոշոր եղջերավոր կենդանիներ`   93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ`   71.6 հզ, խոզեր`   10.3 հզ, թռչուններ`   250.0 հզ, ձիեր`   0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։
Рубрика: Ընդհանուր

Իրոք, Թումանյանը հաճախ էր , զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

***

Թումանյանը հաճախ էր ասում.
-Գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը:
Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:

***

Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, խփի՛ր…

***

Իմացողը գիտի, որ Թումանյանն ու Ղազարոս Աղայանը բացառիկ ընկերներ էին:  Թումանյանն Ասլան ապեր էր ասում Աղայանին, նա էլ Թումանյանին՝ Ասլան բալասի:
Ահա, մի օր, ուրեմն, երբ Թումանյանը շատ վշտացած է լինում ե՛ւ ազգի վիճակից ե՛ւ աջից ու ձախից իրեն ուղղվող նետերից, նաեւ՝ ֆինանսական դժվարություններից, Աղայանը նեղվում ընկերոջ վիճակից, եւ առաջարկում է մեկնել Լոնդոն, էնտեղ խաղաղ ապրել, ստեղծագործել ու խմբագրել հնչակների թերթը:
Թումանյանս տանում-բերում է ասում՝ Այտա՛, էնպես ես ասում Լոնդոն, ասես՝ էդ Լոնդոնդ Լոռին լինի:

 ***
Իբրեւ բարեկամ եւ ընկեր Ղ. Աղայանը անձնվեր էր անսահման: Նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգեւոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:
-Ա՛յ տղա,-պատմում էր ինձ հետեւյալ օրը Թումանյաննն իրեն հատուկ հումորով,-գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում՝ Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս»,- գոռում էր նա մեր բակից: Ես երկրորդ հարկում եմ ապրում: Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար.
-Հը՞ ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել,-հարցնում եմ կարծելով, որ փորձանք է եկել գլխին:
-Ա՛յ տղա, Հովհաննես, տանն ե՞ս:
-Հա, տեսնու՞մ ես, որ տանն եմ:
-Ա՛յ տղա, կենդանի ե՞ս:
-Հա, ի՞նչ կա:
-Այ տղա, առողջ ե՞ս:
-Հա, հա, ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ, պառկի՛ր ու քնի՛ր, բարի գիշեր:
Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել:
-Երազ էի տեսել,-ասաց նա:

 ***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

Լեո

…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա /Маевский, «Закавказье»/: Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…

***

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

***

Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

Կարդացեք տեքստը ևս մեկ անգամ և պատասխանեք հարցերին

  • Գտեք այն հուշը, որտեղ երևում է Թումանյանի բարությունը:
  • Ինչո՞ւ էր Աղայանը գիշերով եկել Թումանյանի տան մոտ:
  • Աղայանը գիշերով եկել էր Թումանյանի տուն, որովհետև երազում տեսել էր, թե ինչպես են թալանում Թումանյանի տունը։
  • Ինչպիսի՞ հայրիկ էր Թումանյանը, դուրս գրեք ձեր խոսքը հիմնավորող հատվածը:
  • Ի՞նչն էր ամենից շատ Թումանյանին բարկացնում մարդու մեջ:
  • Հ. Թումանյանն ինչո՞ւ չէր կարողանում ավարտել «Հազարան բլբուլն»
  • Ի՞նչ լեզվով էր թումանյանը գրում իր ստեղծագործությունները և ինչո՞ւ: