Рубрика: Ընդհանուր

greenworldԺամկետը՝ ապրիլի 27— մայիսի 8

Բնագիտություն 5-րդ դասարան

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու, ա­նաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:

Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:

Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:

Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:

Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:

Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից, Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

  • Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Մթնոլորտի աղտոտող հիմնական աղբյուրը ավտոմոբիլային տրանսպորտն է:

  • Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

 

  • Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
  • Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։
  • Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

 

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական նախագծեր

Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ

Եթե ցանկանում եք տեսնել կեղծ և իրական մետաղադրամների  խնդիրների լուծումները սեղմեք այստեղ:

Читать далее «Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ»

Рубрика: Մայրենի

Մայրենի. Լեզվական աշխատանք

366

366.

1.

ա) — Նավի հրամանատարը ցավով ասաց.

-Գիտեմ, որ ամբողջ օրը աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը:

բ) Գիտեմ, որ ամբողջ օրը աշխատել եք, ցավով ասաց հրամանատարը, բայց չեք վերջացրել նորոգումը:

2.

ա) -Տղան անհամբերությամբ ասաց.

-Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ:

բ)Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, անհամբերությամբ ասաց տղան, ինքս նրան կբերեմ:

3.

ա) -Հեռանալիս հյուրը ասաց.

Երբ վերադառնամ , նորից կզուրեցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է:

բ) Երբ վերադառնամ , նորից կզուրեցենք քո որոշման մասին, հեռանալիս ասաց հյուրը, դա շա՜տ հետաքրքիր է:

371

371.

Հայրն Արտակին ասաց.

-Ճանապարհից վերցրու՛ հեծանիվդ, որովհետև մարդկանց խանգարում է:

 

Տղայի ընկերն ասաց.

Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն, ու տուն եմ գնում:

 

Թագավորը տղային ասաց.

Գնա երկրից երկիր ման արի ու գտիր մատանուս քարը:

 

Նապաստակն ու մուկը ասացին.

-Մենք գնում ենք տղային օգնելու:

 

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց.

-Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու:

 

Արեգնազանը ներկայացավ և ասաց.

-Ես իշխան Արմանի որդին եմ:

 

Թագավորը հյուրին խնդրում էր.

-Ինձ մենակ չթողնե՛ս կախարդի մոտ:

 

 

 

 

Рубрика: Ընտրությամբ գործունեություն

Տեսազանգ․ 16.04.2020

1․ Որտե՞ղ պետք է դնել ավելորդ լուցկին, որպեսզի հավասարությունը լինի ճիշտ։

 

 

 

 

 

 

 

2+7=9

2․ Ունենք 5 գույնի մատիտ։ Քանի՞ հնարավոր եղանակուվ կարող ենք ներկել նկարում պատկերված ՀՀ մարզերը այնպես, որ իրար հարևան մարզերը լինեն տարբեր գույնի։

sw

  • Կիրականացնենք հետևյալ խնդիրների քննարկում․

1․ Ո՞ր համարի կայանատեղիում է կանգնած կապույտ մեքենան։

41

87

2․ Պարկում կա 20 հատ տանձ և խնձոր։ Հայտնի է, որ ցանկցած 12 հատ մրգից գոնե մեկը տանձ է, իսկ ցանկացած 10 հատ մրգից գոնե մեկը խնձոր։ Յուրաքանչյուր մրգից քանի՞ հատ կա պարկում։

12-1=11 խձոր

10-1=9 տանձ

  • Կխոսենք հաջորդ շաբաթվա մեր անելիքներից