Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական նախագծեր

Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ

Եթե ցանկանում եք տեսնել կեղծ և իրական մետաղադրամների  խնդիրների լուծումները սեղմեք այստեղ:

  • Սիրելի սովորողներ, դուք արդեն գիտեք, թե ինչ է լծակավոր կշեռքը։ Փորձեք պատրաստել նման կշեռք   ու  կատարեք նման փորձեր։

Image

ImageImage

Image

Image

Image

  • Մարմնի զանգավածը չափելու համար օգտագործում ենք տարբեր կշեռքներ։  Ուսումնասիրեք կշեռքի տեսակները։

Լծակավոր կշեռք

Այս կշեռքի հիմնական բաղադրիչը ձողն է, որի միջին կետը հենվում է սեպաձև հենարանին կամ  կախվում թելից :  Ձողի  երկու  թևերը  խաղում  են  լծակի  բազուկի  դեր,  սրանց  ծայրերից  կախվում են կշռաթասեր, որոնցից մեկում դրվում է կշռվող իրը կամ նյութը, մյուսում՝ կշռաքարը: Կշեռքի լծակի թևերը կարող են լինել տարբեր երկարության, եթե կշռաքարը պարունակող թևը երկար է, դա թույլ է տալիս փոքր կշռաքարերով չափել ծանր բեռներ:

 

Զսպանակավոր կշեռք

Կշռվող բեռը կախվում է զսպանակի ստորին ծայրից: Զսպանակի գծային ընդարձակման չափը  համեմատական է կշվող ծանրությանը: Կշռման ցուցմունքը ստանալու համար զսպանակի ստորին ծայրին ամրացվում է մետաղական սլաք, որը սահում է կշեռքի ցուցանակի վրայով:

  • Ի՞նչ ժամանակակից կշեռքներ են ձեզ հանդիպել։ Տանը ի՞նչ կշեռք եք օգտագործում։

Մենք տանը օգտագործում ենք էլեկտրական կշեռք:

  • Ուսումնասիրեք նաև մետաղադրամի պատմությունը։

Մետաղադրամի պատմությունը

  • Լծակավոր կշեռքը կազմված է անշարժ ձողի վրա ամրացված 2 շարժական լծակներից։
  • Սիրելի սովորողներ, ծանոթացեք, թե հնում ինչպես էին  լծակավոր կշեռքի միջոցով կշում մետաղները։

Հնում  մետաղները   ամենայն ուշադրությամբ կշռվում էին լծակավոր կշեռքի վրա։ Հնում ոսկին, արծաթը կամ մթերքը հաճախ կշռում էին լծակավոր կշեռքով։

լծակավոր կշեռք

Հնում լծկավոր կշեռքի միջոցով  մետաղադրամների   ավելի  ծանր լինելը պարզում էին   հետևյալ կերպ՝

Լծակավոր  կշեռքն  ուներ  2 նժար։ Կշեռքի յուրաքանչյուր նժարի վրա դնում էին մետաղադրամները։   Կշեռքի այն նժարը, որը ավելի  ներքև էր իջնում, դրա վրա էլ գտնվում էին  ավելի ծանր մետաղադրամները։

Պարզվում է, որ լծակավոր կշեռքի միջոցով կարող ենք պարզել նաև  մետաղադրամների կեղծ լինելը։   Երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը  կեղծ է։

 

 

 

Оставьте комментарий