Рубрика: Ընդհանուր

Հաշվետվություն մաթեմատիկայից

Set Of Cartoon School Things Stock Illustration - Download Image ...Փետրվար

Խաչբառ Ղափամայի վերաբերյալ

Հարթ պատկերներից տարածական մարմինների ստացում. Բնագիտատեխնիկական ֆլեշմոբ

Խաչբառ

Մարտ

Աղջիկների միամսյակը

Գարնանամուտ

Ապրիլ

Զատկական խնդիրներ

Զատիկն իմ ընտանիքում/Happy Easter/

Թվերի մեծ աշխարհում

Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ

Մայիս

Չափումներ

 

Рубрика: Ընդհանուր

Մաթեմատիկայի առցանց ուսուցում. մայիսի 18-22

Երկուշաբթի

5-րդ դասարանի սիրելի սովորողներ,   մասնակցեք <<Սասնա ծռեր>>  ֆլեշմոբին։

5-րդ  դասարանի սիրելի սովորողներ, կատարեք  գործնական  աշխատանք․

Հաշվեք  ձեր տան    բազմանկյան(եռանկյան, քառակուսու, ուղղանկյան, այլ քառանկյան, հնգանկյան, …) տեսք ունեցող  առարկաների պարագծերը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Մետրի միջոցով չափեք առարկաների կողմերի երկարությունները։
  • Հաշվեք պարագծերը
  • Դրանց վերաբերյալ կազմեք խնդիրներ։
  • Ֆոտոշարքը և խնդիրները տեղադրեք բլոգում։
  • GeoGebra ծրագիրի միջոցով գծեք բազմանկյունները  և տեղադրեք բլոգում(տեսաֆիմը  բացատրվում է, թե ինչպես օգտվել ծրագրից)։

Երեքշաբթի-չորեքշաբթի

5-րդ դասարանի  սիրելի սովորողներ,   շարունակենք իրականացնել   <<Թվերի մեծ աշխարհում>>  նախագիծը։  Այս նախագծի շրջանակներում  շարունակենք   ուսումնասիրել խառը թվերը։  Այժմ  կուսումնասիրենք  խառը թվերի բաժանումը՝

Խառը թվերի բաժանում(word)

Խառը թվերի բաժանում(pdf)

Рубрика: Ընդհանուր

Սասունցի Դավիթ

4-րդ մաս

Իսմիլ խաթուն Դավթի վերա շատ խնդացավ։
Ժամանակ մի Դավիթ կուրծք կերավ։
Օր մէլ Դավիթ էնոր կուրծք չվերցուց։
Իրեք օր, իրեք գիշեր Դավիթ բան չը կերավ։
Իսմիլ խաթուն էլաց, մնաց շիվար,
Չը գիտեր ինչ աներ հետ Դավթին։
Կանչեց Մըսրա Մելքին, ասաց.
— Էսա տղան իրեք օր ու գիշեր իմ կուրծք չ’ո՛ւտի։
Ապա ի՞նչ անենք էսա տղի հետ, ապա ի՞նչ չ’անենք։
Մըսրա Մելիք ասաց.
— Էդա ազգ հաստակող են, մարե,—
Էնի մեր գլխուն ցա՛վ տըլնի։
Էնի հայ է, մենք արաբ ենք,
Իսմիլ խաթուն ասաց.— Էսպես մնա՝ մեռնի,
Մեզ ամոթանք կ’ըլնի էնոր տիրոջ մոտեն։
— Քո տուն ավերի,— ասաց Մելիք.—
Էնոր հոր մալ շա՛տ է,
Էնոր հոր տուն չկա՞ մեղր ու կարագ,
Չըկան անուշ-անուշ բաներ.
Բաթմանա Բուղեն ուղարկի,
Թոդ էլնի, էրթա Մհերի տուն,
Գնա բեռ մի մեղր բերի,
Գնա բեռ մի կարա՛գ բերի,
Կը շինես եղ-մեղր, կը տաս, տղան կ’ուտի։

Իսմիլ խաթուն Բաթմանա Բուղեն ճամփեց՝ մեղր-կարագ բերի.
Բաթմանա Բուղե՛ն է, էլավ, գնաց Սասուն։
Ձենով Հովան մեղր, կարագ —
Էնոր ուտելիք ի՞նչ է,—
Ամեն տվեց Բաթմանա Բուղին։
Բաթմանա Բուղեն բեռ մի մեղր, բեռ մի կարագ
Բերեց դրեց Իսմիլ խաթնի առաջ։
Մըսրա Մելիք է՛դ որ տեսավ, ասաց.
Տո՛ւր, թող ուտի՜, ջոջնա։
Մեղրով, կարագով Դավթին պահեց Իսմիլ խաթուն։
Թե ուրիշ տղեք տարով կը մեծնան,
Դավիթ օրեօր կը մեծնար։
Իսմիլ խաթուն զԴավիթ լա՛վ կը տիրեր.
Կ’ասեր. «Դավիթ Մելքին քոմագ կ’ըլնի—
Ամբողջ էրկիր տի զավթեն, տիրապետեն»։
Ամա Դավիթ էնպես շատ զորեղ էր

5-րդ մաս

Մըսրա Մելիք պատվեր տվավ,
Որ զԴավիթ մեջ օդային փակված պահեն։
Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝ դուռ փակ.
Գնաց դռան էտև.
Զարկեց, դուռն իր տեղեն հանեց,
Էլավ դուրս, տեսավ այգի՛ մի.
Տղեկներ հավաքվե՝ դռնգոզա կը խաղային։
Դավիթ բարձր բարդի ծա՛ռ մի բռնեց,
Կորե՛ց, բերեց տակ,
Ինք բռնեց ծառի կատարեն, ասաց.
— Էկեք, հեծեք, ձի՛ խաղացեք։
Էկան, շարվան վերան։
Դավիթ ծառ պահե՜ց, պահե՜ց,
Իր ձեռ շատ որ դադրավ՝ գոռաց.
— Ցա՛ծ իջեք, ցա՛ծ, իմ ձեռ դադրավ։
Տղեկներ ականջ չ’արին, չ’իջան։
Էդ վախտ Դավիթ ծառի կատար էթող։
Տղեկներ թափվան գետին.
Որ մեռավ, որի գլուխ կոտրավ։
Մեծ մարդերու տղեկներ էին։
Էդոնց հերեր էկան, լցվան Մելիքի դուռ,
Բողոք բարձրացուցին, ասին.
— Թագավոր, էդ ծուռ Դավիթ հեռացուր,
Թե չէ՝ կը քոչենք, կ’էրթանք էս էրկրեն։

Մելիք ավելի կատղավ.
Դրավ Դավիթ մութ սենեկ, փակեց,
Որ էն արևի լուս չըտեսնի.

Դավթի վերան վարպետ դրավ,
Որ հնազանդություն սովորեցու։
Ու էնոր հաց տանողներին ասաց.
— Դավթին որ հա՜ց տանեք,
Մի՛ս կ’ ըլնի՝ ոսկոր կը հանեք,
Չի՛ր կ’ ընի՝ կորիզ կը հանեք։
Մեկ օր Դավթի հաց տանողին շա՜տ նեղություն տվին,
Էդ հաց տանող ասաց.— Կայնե՜ք,
Էսօր Դավթին հաց տանելուս՝
Միս կը տանեմ, ոսկոր չե՛մ հանի,
Թող ուտի, ոսկոր դեմ առնի,
Դուրս էլնի՝ ձեզի սպանի։
Հացը վերցուց, տարավ էտու Դավթին։
Դավիթ հաց կերավ, միս թալեց իր ատամներ,
Տեսավ՝ որ միս փլվեց, ոսկոր ատամներ չ’ կտրավ։
Վերցուց, զարկեց ոսկոր լուսամատին,
Լուսամուտ փլվեց, շող ընկավ գետին։
Ասաց.— Էս ի՞նչ ընկավ մեջ սենեկին։
Դավիթ էլավ, ընկա՛վ հետ էդ շողին, ընկավ գետին։
Էլ ետ էլավ, ընկավ հետ էդ շողին, ընկավ գետին։
Էնպե՜ս էլավ, որ քրտինք է՛ս կողմեն,
Էն կողմեն թափավ։

Վարպետ, որ էդոր դաս կը տար,
Դռնով մտավ,
Տեսավ՝ Դավիթ կ՛ էլնի ու կը տփվի գետին.
Ասաց.— Դավիթ, մեռնե՛մ քեզի,
Ինչի՞ էդպես կը տփես դու էդա գետին։
Ասաց.— Էսիկ մտել է իմ սենեկ, չի՛ էլնի դուրս։
Ասաց.— Մեկ աչքերդ խփիր։ Աչքեր խփեց։
վարպետ թաշկինակով բռնեց էն շողի ծակ կալավ,
Շող կտրավ։ Դավիթ ասաց.
— Յա՛, ես էսքան կը չարչարվեմ.
Չե՛մ կարնա դուրս հանի։—
Ասաց.— Ինձնեն զոռբա՞ էիր։
Ինչպե՞ս դու զէն հանեցիր դուրս։
Վարպետն ասաց.— Ղո՜ւրբան, հե՛յրան,
Էնիկ մարդ չէր, էնիկ արևու շո՛ղքն էր։
Դավիթ ասաց.— Յա, էդ արև որ կա՝
Բա ինչի՞ եք ինձի նստեցուցե էս բանտ։

Ասաց.— Ղո՜ւրբան, հե՛յրան,
Արև՛ էլ կա, ցերե՛կ էլ կա, գիշե՛ր էլ կա։
Ասաց.— Բա ինչի՛ ինձ չեք հանի դուրս։
Ասաց.— Կեցի էրթամ՝ թագավորին ասեմ։
Գնաց, ասաց.— Թագավոր ապրած կենա.
Դավիթ կ’ուզի, որ սենեկեն հանենք,—
Կ’ուզի արևի լո՛ւս տեսնի։
Թագավոր ասաց.— Գնա, հան դո՛ւս, պտըտեցուր։

6-րդ մաս

Վարպետն էկավ, Դավթի թևեն բռնեց
Ու հանեց դուրս, տարավ, քաղքի մեջով, գընաց։
Ինչ պատահեց, Դավիթ հարցուց՝
Տավա՛ր, գոմե՛շ ու ձի՛
Ամեն ինչի հարցում կ’աներ.—
Էսիկ ի՞նչ է, էնիկ ի՞նչ է։
Վարպետ կ’ասեր.— էսիկ՝ է՛ս է, էնիկ՝ է՛ն է։
Քաղքից էլան։ Դավիթ աշկեց,
Տեսավ՝ քաղաքի ամեն մարդեր ժողված են դաշտ։
Ասաց.— Արի էրթանք էն տե՛ղ։
Վարպետն ասաց.— Մեռնեմ քեզի,
Էն տեղ բան մի չըկա։
Արի էրթանք է՛ս կողմ։
Ասաց.— Չէ՜, ինձի տար էնտեղ։
Ասաց.– Ախր էնտեղ ի՞նչ կա, որ մենք էրթանք։
Ասաց.— Չէ՜, կը տանիս, տար, չե՞ս տանի…
Որ ասաց.— Չէ՜,
Դավիթ իր ձեռք թալեց վեր վարպետի ականջ՝ պոկի։
Վարպետն ասաց.— Քելե էրթա՛նք։
Տարավ էդոր, գնաց, մի մեյդանի գլուխ։ Կայնան։
Կայնելուն պես տեսավ՝ էրգնուց բան մի կը գա։
Տեսավ՝ ջրինդ կը գա իր մոտ։
Ջրինդ կը թալեին։ Ջրինդ Մըսրա Մելքին էր։
Դավիթ հասավ, ջրինդ բռնեց,
Թալեց՝ գնաց տաս գազ անցուց Մելքի գլխով։
Մսրա Մելիք ասաց.— Հայ-հա՜յ,
Էս ո՞ր փահլևանն էր՝ որ իմ ջրինդ անցուց։
Գնացին, տեսան, էկան, ասին.
— Թագավո՛ր ապրած կենա, Դավիթն էր։

Ասաց.— Գնացեք, էնոր բերեք, գլուխ կտրեմ։
Վաքիլ, վազիր ընկան Մըսրա Մելքի ոտ-ձեռ պագին,
Թե.— Թագավո՛ր ապրած կենա, էնի էրեխա՛ է,
Էն ի՞նչ է, որ էնոր գլուխ կտրես։
Վազիր մարդ ուղարկեց վարպետի կուշտ.
Էկան ասին.— Առտուն չ’ավրի, էլ մի՛ բեր էսատեղ։
Վարպետն ասաց.— Ձեր տուն չ’ավրի.
Մագյար իմ կամքո՞վ կը բերեմ.
Բռնի, ականջես կը քաշի,
Զոռովեն ինձ բերել կը տա։
Ասին.— Առ գընա՛, առ գընա՛, առ գընա՛։
Բերեց իրեն սենեկ։

Հարցեր և առաջադրանքներ

  • Տեքստում գտեք և բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ Դավթի վերա շատ խնդացավ, Էդա ազգ, մեզ ամոթանք կ’ըլնի էնոր տիրոջ մոտեն, բեռ մի մեղր, բեռ մի կարագ, Դավիթ օրեօր կը մեծնար, Մելքին քոմագ կ’ըլնի, դուռն իր տեղեն հանեց:

Դավթի վերա շատ խնդացավ- Դավթի վրա շատ ծիծաղացին

Էդա ազգ, մեզ ամոթանք կ’ըլնի էնոր տիրոջ մոտեն, բեռ մի մեղր, բեռ մի կարագ-

Դավիթ օրեօր կը մեծնար-Դավիթը օրերով մեծանում էր

Մելքին քոմագ կ’ըլնի, դուռն իր տեղեն հանեց-

  • Ձեր կարդացած երկու հատվածներից դատելով՝ բնությագրեք Իսմիլ Խաթունին:

Իսմիլ Խաթունը շատ խորամանկ էր և քանի որ նրա ամուսինը մահացել էր նա ցանկանում էր որ իր ազգին իշխող լիներ և դրա համար էլ Դավթին պահեց քանի որ խորամանկ միտք ուներ:

  • Ինչպիսի՞ն էր մանուկ Դավիթը. բնութագրեք տեսքը, բնավորությունը:

Դավիթը շատ ուժեղ, խենթ, գանգրահեր տղար էր: Դավիթը մեծանում էր ժամ առ ժամ:

  • Ինչո՞ւ Դավթին խնամող վարպետը նրան ոսկորով միս տվեց:
  • Ձեր բառերով պատմեք այն հատվածը, երբ Դավիթն ընկնում է լույսի հետևից:
Рубрика: Ընդհանուր

Русский язик 11-15.05

Один раз я пришла в кладовую достать варенья. Я взяла банку и увидала, что вся банка полна муравьямиМуравьи ползали и в средине, и сверху банки, и в самом варенье. Я вынула всех муравьёв ложечкой, смела кругом с банки и поставила банку на верхнюю полку. На другой день, когда я пришла в кладовую, я увидала, что муравьи с полу приползли на верхнюю полку и опять заползли в варенье. Я взяла банку, опять очистила, обвязала верёвкой и привесила на гвоздик к потолку.

Когда я уходила из кладовой, я посмотрела ещё раз на банку и увидала, что на ней остался один муравей, он скоро бегал кругом по банке. Я остановилась посмотреть, что он будет делать. Муравей побегал по стеклу, потом побежал по верёвке, которой была обвязана банка, потом вбежал на верёвочку, которой была привязана банка. Вбежал на потолок, с потолка побежал по стене вниз и на пол, где было много муравьёв.

Верно, муравей этот рассказал другим, по какой дороге он пришёл из банки, потому что сейчас же много муравьёв пошли друг за другом по стене на потолок и по верёвочке в банку, по той же самой дороге, по которой пришёл муравей. Я сняла банку и поставила её в другое место.

  1. определите падеж вывделенных слов
  2. . подготовьте небольшие сообщения- интересные факты или  о муравьях, или о бабочках(гусеницах), или про любое другое насекомое, которое вам нравится. На онлайн уроке расскажете(не прочитаете), об этих фактах
Рубрика: Ընդհանուր

Սասնա շրջանի երգերի փաթեթ,

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
1. Վերին թավլեն սալուկ էր,
Հանըրա, նինա, հանինա.
Խըմըր թային նալուկ էր,
Ջանըրա, նինա, հանինա:

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
2. Խըմըր թային հեծել եմ,
Հանըրա, նինա, հանինա.
Արազա մոտեցել եմ,
Ջանըրա, նինա, հանինա։

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:

Բառերի բացատրություն՝

թավլա- գոմ, ախոռ
սալուկ- սալապատած
Խըմըր-կարմրասև
Թայա-ձի
Նալուկ- նալած

Փափուռի

Երկու փահլեվան կտրիճ 
Մեկ կտրեր քար մեկ կռիճ
Էն օր կտրեր զեդ կտրիճ
Աղբուր թալե խըդ սարից։

Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:

Էրկու քոլորիկ նոր հարս
Էրկուս քելեն հըտ իրաց
Հըտ մեկին հանաք էրաց
Մեկ լի ձեռք հինա դրած:

Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:

Տո՜ տղա, տղա լանգ արի,
Հագի շալվար ժանգ առի,
Գնա վերին թաղ արի,
Սիրե քու սիրածն արի:
Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիյո փափուռի:

Հանա՜,  հանա՜, հանա՜,
Հանա՜,  հանա՜ փափուռը:
Հանա՜,  հանա՜ փափուռը,
Փափուռը մի լը, մի լը:
Փափուռը մի լը, մի լը,
Փափուռ նստավ դուռ գի լա:
Փափուռ նստավ դուռ գի լա,
Փափուռը շապիկ շիլա:
Փափուռը շապիկ շիլա,
Հանա, հանա Փափուռը:

Երկինք ամպե հովն անուշ

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Գացի գացի հեռեցա,
Երկինք ամպե հովն անուշ,
Բարձր սարուն մոտեցա,
Յար խորոտիկ պաքն անուշ
Պզդիկ յարոջ կարոտցա
Երկինք ամպե հովն անուշ։

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Рубрика: Ընդհանուր

Հաշվետվություններ՝ շաբաթվա ամփոփում

Մայրեի 

«Սասնա Ծռեր» էպոս

«Մեծ Մհեր»

Հուշարձաններ Երևան քաղաքում. Ընտանեկան նախագիծ

Իմ ձեռքբերումներն ու սպասելիքները

Իմ անհատական ուսումնական պլանը 6-րդ դասարան

Մաթեմատիկա

Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ

Հայրենագիտություն

Սասուն

Բնագիտություն

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Անգլերեն

Grandma’s tales in 2080

Рубрика: Ընդհանուր

Իմ անհատական ուսումնական պլանը 6-րդ դասարան

Իմ անհատական ուսումնական պլանը 6-րդ դասարան

Սովորողի անուն-ազգանունը՝ Մարիանա Գրիգորյան

 

Մայերնի – տնային ընտրել եմ

Մաթեմատիկա – տնային ընտրել եմ

Ռուսերեն- տնային չեմ ընտրել

2-րդ օտար լեզու՝  անգլերեն-  տնային ընտրել եմ

Բնագիտություն – տնային ընտրել եմ

Պատմություն- տնային ընտրել եմ

Արվեստ- տնային ընտրել եմ

Տեխնոլոգիա – տնային ընտրել եմ

Մարմնամարզություն— ֆուտբոլ

Ընրովի գործունեույթուն- օտար լեզու իսպաներեն

Երկարօրյա –մնում եմ

Տրանսպորտ— օգտվում եմ

Լրացուցիչ պարապմունք –բարով-խերով թող գա 6-րդ դասարանը կվորոշեմ:

Рубрика: Ընդհանուր

greenworldԺամկետը՝ ապրիլի 27— մայիսի 8

Բնագիտություն 5-րդ դասարան

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու, ա­նաղարտ պահել մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:

Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:

Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:

Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:

Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:

Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից, Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

  • Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Մթնոլորտի աղտոտող հիմնական աղբյուրը ավտոմոբիլային տրանսպորտն է:

  • Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

 

  • Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
  • Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։
  • Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք: