Рубрика: Ուսումնական նախագծեր, Իմ առաջարկած նախագծերը

Հուշարձաններ Երևան քաղաքում. Ընտանեկան նախագիծ. /Սասունցի Դավիթ/ Թողարկում N 1

 

Հուշարձաններ Երևան քաղաքում. Ընտանեկան նախագիծ

Վայրը` Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հիմնադրվել է` 1959 թ.
Քանդակագործ՝ Ե. Քոչար
Ճարտարապետ` Մ. Մազմանյան

 

Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։  Երվանդ Քոչարը (1899-1978) արվեստագետ էր, ում նորարարական աշխատանքները վկայում էին 3 ժանրերում` գեղանկար, գրաֆիկա և քանդակ, նրա ունեցած մեծագույն տաղանդի մասին: Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:
Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ:  Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ:
Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը:
Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:
«Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
Դե ինչ բարի դիտում ՝ Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ
Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ
Рубрика: Ուսումնական նախագծեր, Իմ առաջարկած նախագծերը

Հուշարձաններ Երևան քաղաքում. Ընտանեկան նախագիծ

Քաղաքական էստետիկա եւ Երեւանի ...

Երևան քաղաքի հուշարձանները
Երևանի արձաններ

Մասնակիցներ՝ Մարիանա և ընկերներ

ժամկետ՝ 3 ամիս

Նպատակ՝ ավելի լավ ճանաչենք Երևանի հուշարձանները: Համացանցից (այլ աղբյուրներից) փնտրենք Երևան քաղաքի հուշարձանների մասին տեղեկություններ՝

  • Կարդանք
  • Ուսումնասիրենք
  • Քննարկենք
  • Տեղադրենք բլոգում
  • Պատրաստենք փոքրիկ ռադիոնյութ

Արդյունքը՝ կհրապարակեմ իմ բլոգում:
Ցանկացողները կարող են միանալ իմ նախագծին:

Հարցերի դեպքում գրեք mariana@mskh.am էլ.փոստին:

Թողարկում N1

Սիրով տեղադրում եմ Յարալյան Արմանի արդյունքը իմ բլոգում:

Ես էլ եմ սիրով մասնակցում Արմանի նախագծին, և եթե ցանկանում եք դուք էլ մասնակցել նրա նախագծին, ապա մուտք գործեք այս հղումով:

Աննա Թադևոսյան, Վիկտորիյա Բեգլարյան, Մոնիկա Թովմասյան, Խաչատրյան Արամ