Рубрика: Մայրենի, Իմ գրադարան

ՌՈԱԼԴ ԴԱԼ « ՄԱԹԻԼԴԱ»

Ռոալդ Դալ Մաթիլդան Անտարես ...

Գտնվելով տնային կալանքի մեջ` նվեր ստացա Ռոալդ Դալի «Մաթիլդա » գիրքը: Գիրքը մի փոքրիկ աղջկա մասին է, ում ընտանիքում չեն սիրում հենց ծնված օրից: Մաթիլդային՝ գրքի հերոսուհուն, տանը այնքան ուշադրություն չէին դարձրել, որ նա չորս տարեկանում իրենց տան բոլոր  թերթերը կարդալով, ինքնուրույն սովորել էր  կարդալ: Նրան ամեն օր տանը մենակ էին թողնում: Մայրիկը գնում էր բինգո խաղալու, հայրիկը իր գործերով, իսկ եղբայրը դպրոց: Մոռացա ասել, որ իրենք տանը չորս հոգի էին ՝ մայրիկը, հայրիկը, եղբայրը և ինքը: Սովորաբար ես գրքի ֆիլմը դիտում եմ, գիրը կարդալուց հետո, բայց այս անգամ չդիմացա և շուտ նայեցի:

Այժմ մի փոքր կպատմեմ Մաթիլդայի դպրոցի տնօրենի մասին: 

Նրա ընտանիքի անդամները Մաթիլդային այնքան ուշադրություն չէին դարձրել, որ նրա դպրոց գնալու տարիքը արդեն անցել էր: Երբ հասկացան, որ արդեն ժամանակն է  դպրոց գնալու՝ տարան: Երբ նա գնաց դպրոց, դպրոցում բոլորը զարմացած էին, թե նա ինչ խելացի է: Քանի որ, խոստացել եմ  պատմել դպրոցի տնօրենի մասին, հիմա խոստումս կկատարեմ: Դպրոցի տնօրենի անունը տիկին Դագանակ է: Նա շատ չար և  դաժան կին է, նա չի սիրում երեխաներին և ամենից շատ զզվում է հյուսիկներով աղջիկներից,  և երկար մազերով տղաներից: Նրանից բոլորը վախում են, և այդ պատճառով փորձում են հեռու մնալ : Նա շատ խիստ է պատժում երեխաներին: Դե ինչ, տիկին Դագանակի մասին այսքանը, մյուս անգամ կպատմեմ Մաթիլդայի բարի,խելացի ուսուցչուհու՝ օրիորդ Մեղրանուշի մասին:

Այժմ մի փոքր կպատմեմ Մաթիլդայի դպրոցի ուսուցչուհու մասին:

Մաթիլդայի ուսուցչուհին շատ բարի և  հոգատար էր: Նա սիրում էր բոլորին և բոլորի հանդեպ շատ ուշադիր էր: Նա ապշած է  Մաթիլդայի գիտելիքներով: Այդ պատճառով նա որոշում է գնալ օրիորդ Դագանակի մոտ և նրան ասել, որ Մաթիլդային տեղափոխեն բարձր դասարան: Բայց չէ որ օրիորդ Դագանակը դժվար դրան համաձայներ: Նա այդպես էլ արեց՝ չհամաձայեց և շատ բարկացավ օրիորդ Մեղրանուշի վրա:

Այդ օրը օրիորդ Մեղրանուշը որոշեց գնալ Մաթիլդայի ծնողներին տեսնելու և խոսելու նրա գիտելիքներիի մասին: Նա մատյանից գտավ Մաթիլդայի անունը և նրանց տան տեղը ու երեկոյան ուշ գնում Մաթիլդայենց տուն: Նա գնաց, թակեց դուռը և սպասեց, այդ ժամանակ Մաթիլդայի ընտանիքը ընթրում էր և ինչպես միշտ հեռուստացույցով դիտում հաղորդումներ, որոնք Մաթիլդան ատում էր: Նրանք բացեցին դուռը և տեսան օրիորդ Մեղրանուշին: Հայրիկը առհամարանքով ասաց,- այդ աղջիկը էլի ինչ որ հիմարություն է արել:  Իսկ օրիորդ Մեղրանուշը պատասխանեց որ ոչ: Մնացածը կպատմեմ մյուս անգամ:

Քանի որ, անցած անգամ խոստացել էի պատմեմ թե ինչ կատարվեց այն ժամանակ երբ  օրիորդ Մեղրանուշը պատասխանեց որ ոչ:

Նրանք դուռը բացեցին, օրիորդ Մեղրանուշը տուն մտավ: Օրիորդ Մեղրանուշը պատմեց նրա գիտելիքների մասին, բայց ինչպես վերևում նշել էի նրա ծնողները անտարբեր են և նրանց անգամ մի կաթիլ չհետաքրքրեց օրիորդ Մեղրանուշի ասածը: Հետո երբ օրիորդ Մեղրանուշը ավարտեց իր ասելիքը նա հասկացավ , որ նրանց հետ զրուցելը անիմաստ է և որոշեց որ ինքն կզբաղվի Մաթիլդայով:

 

Рубрика: Մայրենի, Իմ գրադարան

Լուսի Քերոլ «Ալիսը Հրաշքների աշխարհում»

Image result for Ալիսը հրաշքների աշխարհումԱլիսը հրաշքների աշխարհում գիրքը ես սկսել եմ կադալ Փետրվարի 7-ից: Գիրքը շատ հետաքրքիր է և զարմանահրաշ գիրք է: Իմ հասակակիցներին նույն պես առաջարկում եմ կարդալ: Գրքի սկիզբը պատմում է այն մասին է թե ինչպես է Ալիսը տեսնում  խոսող նապաստակի և գնում է նապաստակի բույնը`նապաստակին գտնելու: Ալիսը չիմատածում թե հետո ինչպես դուրս կգա և թե ինչ կլինի իր հետ, նա թռնում է նապաստակի բույնի մեջ, բայց նապաստակի բույնը շատ երկար և երկար էր: Նա ժամերով իջնում էր բույն և իր քունը շատ էր տանում և նա ընկնելու ճանապարհին քնեց:Երբ արդեն քնել էր զգաց որ նա ընկավ: Նա ընկել էր, բույնի հատակին, բայց բարեբախտաբար նրան ոչինչ չէր եղել: Նա երբ ընկավ արթնացավ քայլեց և տեսավ մի ինչ որ դուռ , բայց դուռը փակ էր: Նա գնաց սեղանի մոտ և տեսավ սեղնի վրա դրված բանալին բանալին վերջրեց և բացեց դուռ, այնտեղ շատ գեղեցիկ էր,բայց նա անգամ չփորձեց ներս մտնել քանի որ, նա մեծ էր իսկ դուռը շատ փոքրիկ, նա չէր տեղավորվի: Նա ասաց,- երանի փոքր լինեի և կարողանայի անցնել դռնով: Եվ հենց այդ պահին նա տեսավ սեղանի վրա դրված մի շիշ, շշի վրա գրված խմիր ինձ : Նա սկզբում նայեց արդյոք այդ շշի միջինը թույն չէ: Նա ստուգեց և հետո նոր խմեց: Մնացածը կարդացեք ինքներդ , կամ դիտեք՝

Մուլտֆիմը

 

Рубрика: Իմ գրադարան

Ամառային ընթերցանություն․ Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին»

Դիտեք ֆիլմը այստեղ՝

 

Ամեն տարի, երբ գալիս են ամառային արձակուրդները, փորձում եմ գոնե երկու-երեք գիրք ընթերցել։ Այս տարի, տիկին Նոնան ինձ առաջարկեց այս երկու հրաշալի գրքերը։ Դրանք են՝

 

Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին»

Փոքրիկ Ռոնին ապրում է անտառում՝ հին ամրոցում իր ընտանիքի և հայրիկի ավազակախմբի հետ։Մատիսը նրա հայրիկն էր ,իսկ Լովիսան իր մայրիկը։ Բորկան Մատիսի  թշնամին էր, ճիշտ այնպես, ինչպես Բորկայի հայրն ու պապը եղել էին Մատիսի հոր ու պապի թշնամիները։ Մարդիկ հիշում էին, ու հնում  երկու ավազակախմբերը մահացու թշնամիներ էին։ Բորկան՝ Մատիսի թշնամին, ուներ որդի ,իսկ Մատիսը դուստր։ Բորկայի որդին և Մատիսի դուստրը  մտերիմ ընկերներ էին դարձել և նրանք միասին որոշել էին գնալ քարանձավ։ Նրանք գնացին քարանձավ, բայց երկար օրեր չանցած նրանց հյուր եկավ Ռոնիի մայրիկը։ Նա Բորկայի որդուն և նրան տարավ տուն։ Եվ նրանք  միասին ապրեցին։

Рубрика: Իմ գրադարան

Գարնանային արձակուրդ

Ես այս գարնանային արձակուրդների ընդացքում իմ եղբոր հետ ընթերցել եմ «Գիտելիքների հանրագիտարան կենդանիներ» գիրքը:Դեռ չեմ ավարտել բայց ինչքանը, որ կարդացել եմ ձեզ կպատմեմ:

Գորշ գայլ

Ընձուղտ

 

 

 

Рубрика: Իմ գրադարան

Ամառային ընթերցանություն. Էմիլը Լյոնբերգայից

Բարև ձեզ:  Ես ամառային  արձակուրդներին  նախընտրել եմ կարդալ  Աստրիդ  Լինդգրենի ՝  Էմիլը  Լյոնեբերգայից վիպակը: Ես ձեզ հիմա կպատմեմ  առաջաբանը:

Էմիլը մի տղա էր: Նա հինգ տարեկան էր:  Էմիլը շատ աշխույժ մի տղա էր: Նա  թմբլիկ , շեկ մազերով, կապույտ աչքերով տղա էր: Նա իր մայրիկին ու հայրիկին չէր լսում: Նա միշտ ուզում էր անել այն ինչ ինքն էր ուզում: Նա ապրում էր Սմոլանդ   գավառի  Լյոնեբերգա  շրջանի Քաթհուլտ ագարակում : Նրա հետ ապրում էր մայրիկը՝ Ալման, հայրիկը՝ Անտոնը և իր փոքր քույրիկը Իդան: Նրանց հետ ապրում էին  Ալֆրեդը և Լինան: Նա մի գլխարկ ուներ , որը կապույտ էր և սև հովհարով: Նա ամեն օր այդ գլխարկով էր քնում : Ես Էմիլիին նմանեցնում եմ Ռուբենին: Նա իմ փոքր եղբայրն է , և նա Էմիլի պես չարաճճի է ու աշխույժ:

    Շաուրնակելի …

                                         

                                                

Рубрика: Իմ գրադարան

Իմ հորինած հեքիաթը

                             Արջն ու ձուկը

Կար-չկար մի արջուկ կար: Այդ արջուկը խոսում էր: Արջուկը ուզում էր գնալ որսի , բայց այդ պահին նրա տան դուռը զանգ տվեցին: Նա գնաց բացելու դուռը, և ով լիներ:

Անտառից փախել էր ձուկը : Նա ոտքեր էր առել և եկել էր արջուկի մոտ ու ասում , — <<խնդրում եմ, մեզ մի կեր, ես կասեմ Ոսկե ձկնիկին, որ նա կատարի քո երեք ցանկությունը>>:

  Եվ  արջը  ուզեց տեսնել Ոսկե ձկնիկին : Եվ այդպես էլ արեց : Ձուկը բերեց ոսկե ձկնիկին , և արջուկը չկերավ  ձկնիկին: Նրա առաջին երազանքը եղավ ,  որ նա շատ ուտելիք ունենար և ուտեր, բայց ձուկ՝ չուտեր: Նրա երկրորդ երազանքն էր, որ նրա տունը գեղեցիկ լինի: Երրորդ երազանքը նա ցանկացավ, որ բոլոր արջուկներն ու ձկները ընկերանան: