Рубрика: Ճամբար

Իմ ճամբարային օրը

Այսօր մեր ճամբարային օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապունքով, որից հետո հեծանվային և վազքի մրցույթի մասնակցեցինք : Հետո կարդացինք Փոքրիկ Իշխանի երրորդ և չորրորդ մասերը ու քննարկեցինք: «Երևան 2800 » նախագծի շրջանակներում ամենքս պատմեցինք մեր թաղամասի մասին,որից հետո Ընկեր Էդմոնի հետ պարտեզապուրակային և միջավայրի բարեկարգման աշխատանքներ իրականացրեցինք:

Ինչպես նաև բակային և սեղանի խաղեր խաղացինք:

Рубрика: Ճամբար

Ճամբար 06.06.2017 Օրագիր

Այսօր, ընկեր Լուսինեի հետ,  ես և իմ դասարանի մի խումբ ճամբարականներ «Սովորող-սովորեցնող» նախագծով այցելեցինք թիվ 92 մանկապարտեզ: Մենք այնտեղ, ավագ խմբերի սովորողներին, սովորեցրեցինք ,թե ինչպես աշխատել paint ծրագրով: Մեզ ընդունեցին շատ ջերմ, հաճելի հանդիպում էր, մեծ ոգևորությամբ վերադարձանք դպրոց: Մենք մանկապարտեզի երեխաներին  բուկլետներ բաժանեցինք ու հրավիրեցինք մեր Ամառային ճամբարին մասնակցելու:

untitled92

Рубрика: Ճամբար

Ճամբարային օրագիր. Երկրորդ օր

FB_IMG_1473386671517

Այսօր սովորականի պես արթնացա և գնացի դպրոց: Այսօր մեր դպրոցում ճամբարի երկրորդ օրն էր: Ինչպես միշտ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որն արեցինք բակում: Այսօր  դպրոցում ջուր չկար, և մենք ընկեր Լուսիներ հետ գնացինք խանութ և ջուր գնեցինք: Հետո եկանք դասարան, և ընկեր Աստղիկն ու թարգմանական ջոկատը եկան,  և միասին ստեղ-ծեցինք մրգային բառարան: Հետո նախաճաշեցինք ու վերջապես եկավ ամենասպասված պահը՝ բացօթյա լողը: Կոփեցինք մեր մարմինները, մտանք ջուրը, մի լավ թրջվեցինք, լողացինք ու պառկեցինք տաք ավազին: Հիանալի ճամբարային օր էր: