Рубрика: Մաթեմատիկայի ստուգատես 2019

Չրրորդ դասարանի սովորողների տարեվերջյան ստուգատես։ Չորրորդ կանգառ՝ հեծանիվ

Այսօր մենք միջին դպրոցի սովորողների և ընկեր Գրետայի հետ կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի 4-րդ կանգառը՝ հեծանիվ:  Սկզբում մեզանից յուրաքանչյուրը  ընկեր Անուշի  և ընկեր Գրետայի օգնությամբ հաշվեց  և գրանցեց   մեր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Դրանից հետո նստեցինք հեծանիվը, միջին դպրոցի սովորողները միացրեցին  վայրկենաչափը: Մեզանից յուրաքանչյուրը հեծանվով քշեց  40 մետր( գնալ, վերադառնալ) : Միջին դպրոցի սովորողները  գրանցում էին ժամանակը: Ես  նորից  չափեցի և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա:

Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում սկզբում՝  76

Իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո՝ 92, ուրեմն  իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում հեծանիվ քշելուց հետո  ավելացավ

92-76=16-ով

Ես  19 վ –ում հեծանվով  անցա 40 մ ճանապարհ

1 վ –ում  կանցնեմ  մոտավորապես 2մ՝    40։19=2(2 մն․),

եթե ամեն վայրկյանում  անցնեմ  2 մ մետր, ապա

1ժ-ում կանցնեմ     1ժ= 3600 վ, ուրեմն  3600×2=7200 մ= 7 կմ 200 մ։

Рубрика: Մաթեմատիկայի ստուգատես 2019

Պարագծի և մակերեսի հաշվում

Այսօր մենք միջին դպրոցի սովորողների և ընկեր Գրետայի հետ կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառները՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում ու մակերսի հաշվում: Սկզվբում մենք կարդոնե թղթերի վրա գծեցինք երկրաչափական տարբեր պատկերներ, որից հետո կտրեցինք և հաշվեցինք դրանց պարագիծն ու մակերեսը:

Ես ընտրեցի հնգանկյունը և չափերիզի միջոցով չափեցի հնգանկյան կողմերը՝ 25սմ 3 մմ, 17սմ, 22սմ 5 մմ , 21սմ 2 մմ, 25սմ։ Հաշվեցի հնգանկյան պարագիծը՝

Безымянный

P=25սմ 3 մմ+ 17սմ+ 22սմ 5 մմ + 21սմ 2 մմ+25սմ =110 սմ 10 մմ=111 սմ=1 մ 11 սմ

Պատ՝. 1 մ 11սմ

Ես հաշվեցի նաև մեր դասասենյակի հատակի 1 սալիկի պարագիծն ու մակերեսը: Դրա համար չափեցի հատակի քառակուսաձև սալիկի կողմերը, սալիկի բոլոր կողմերը հավասար էին 40 սմ, ուստի համոզվեցի, որ սալիկը քառակուսի էր։ Ինձ մնում էր հաշվել սալիկի պարագիծը և մակերեսը:

Безымянный

P=4×40=160 սմ= 1մ 60 սմ՝ պարագիծ

S=40×40=1600 սմ քառ․՝ մակերես

Պատ՝ P=1մ 60 սմ, S=1600 սմ քառ․

Рубрика: Մաթեմատիկայի ստուգատես 2019

Մաթեմատիկայի ստուգատես՝ կշռում

img_1475-3.jpg

Մայիսի 30-ին,  ընկեր Գրետայի և միջին դպրոցի սովորողների հետ, կատարեցինք ստուգատեսի փուլերից մեկը՝ կշռումը: Ես կանգնեցի կշեռքին ու գրանցեցի իմ զանգվածը համակարգչիս մեջ: Իմ զանգվածը  27կգ 100գ է: Դրանից հետո, ուսապարկս ուսիս կշռվեցի, և կրկին գրանցեցի համակարգչիս մեջ՝ 30կգ:

Ես պետք է պարզեի  պայուսակիս զանգվածը: Դրա համար  ես կատարեցի գործողություն՝

30կգ — 27կգ 100գ = 2կգ 900գ

Ես պարզեցի,որ իմ պայուսակը կշռում է 2կգ 900գ:

Պատ՝. 2կգ 900գ