Рубрика: Մայրենի

Հաշվետվություն մայրենիից

Set Of Cartoon School Things Stock Illustration - Download Image ...

Մայիսի 11-15

 

Մայիսյան հավաք. մայիսի 4-8

Աշխատանքային ուղղություններ՝

Ապրիլի 27-մայիսի 1

Ապրիլի 13-17

Ապրիլի 6-10

Մարտի 30-ապրիլի 3

Ուսումնական գարուն՝ մարտի 23-27

Մարտի 16-20

Մարտի 9-13

Մարտի 2-6

Փետրվարի 24-28

Սեղմիր այստեղ և կտեսնես այդ շաբաթվա արածս

Փետրվարի 17-21

Փետրվարի 10-14

Փետրվարի 3-7

Рубрика: Մայրենի

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

-9-638Մասնակիցներ՝ 5.2 դասարանի սովորողներ

Ժամկետ՝ մայիսի 18-22

Նպատակ՝ ամփոփել ուսումնական 3-րդ շրջանը

Ընթացք՝ Առաջնորդվելով նշված կետերով՝ ներկայացրեք ուսւոմնական 3-րդ շրջանում մայրենիից կատարած ձեր աշխատանքները: Հղումներն անպայման բառերի վրա դնել:

  • Դրեք մայրենիի այն նախագծի հղումը, որն ամենից շատ եք հավանել, հրապարակեք նաև ձեր աշխատանքի արդյունքը:

Ինձ շատ է դուր եկել մեր անհատական նախագծեր ստեղծելու նախագիծը և ահա նրա հղումը:

Հուշարձաններ Երևան քաղաքում

  • Ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել 3-րդ շրջանում:

Բրո՛նզ ես, հո՛ւր ես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Թմկաբերդի առումը

Համերգ

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն

Իմ երգը

Նոր տարվա գիշեր

  • Հրապարակեք առցանց ուսուցման շրջանի շաբաթվա ձեր հաշվետվույթուններն ըստ շաբաթների:

Հաշվետվություն մայրենիից

  • Ի՞նչ գիրք եք կարդացել, գրեք հեղինակի, գրքի անունը, դրանց վրա դրեք գրքի մասին պատումի ձեր հղումը:

ՌՈԱԼԴ ԴԱԼ « ՄԱԹԻԼԴԱ»

  • Լեզվական աշխատանքից ինչե՞ր եք սովորել, համառոտ գրեք դրանք:

Լեզվական աշխատանքներից սովորեցի ուրիշի ուղղակի և անուղղակի խոսքը:

  • Մայրենիի ո՞ր նախագծերին եք մասնակցել, հերթով հրապարակեք արդյունքները:

«Իմ ձեռքբերումներն ու սպասելիքները»

Իմ անհատական ուսումնական պլանը 6-րդ դասարան

Ընտանեկան անհատական նախագծեր

«Սասնա Ծռեր» էպոս նախագիծ

  • Փոքր տեքստով պատմեք մայրենիի ձեր ուսումնական գործունեության, դասերի կազմակերպման, հավես, անհավես, կարևոր, անկարևոր, հետաքրքիր, անհետաքրքիր դեպքերի մասին:

Ինձ շատ է դուր եկել իմ մայրենի դասրեի կազմակարպումն էլ իմ մայրենիի ուսուցչուհին էլ:

Рубрика: Մայրենի

Սասունցի դավիթ

 

Էպոսից հատվածներ և առաջադրանքներ

1-ին մաս

Դավիթ որ մնաց որբ,
Հորողբերներ էկան, ասին իրար։
Ձենով Հովան ասաց.— Վերգո,
Դո՛ւ կը տանես զԴավիթ,
Թե չէ՝ ե՛ս տանեմ։
Վերգոն ասաց.— Չէ, ես որդի ունեմ,
Դո՛ւ տար, պահի…
Ձենով Հովան տարավ զԴավիթ,
Արավ իրան հոգեզավակ։
Էլան, ու էդ Սասնա քաղաք
Ինչքան ծծմեր որ կար՝
Էտա տղան տվին զետա ծծմեր։
Տղան ո՛չ մեկի ծիծ էլ չրվերցուց։
Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեդ,

Ասաց.— Էսա տղան տի մեռնի։
Բա ի՞նչ անենք, բա ի՞նչ չանենք,
ԶԴավիթ չենք կա՛րնա շահի։
Սասնեցիք ասին.
— Մհեր յոթ տարի որ Մըսըր մնաց,
Մըկա էնտեղ ծծմեր մի կա,
Ու Մհերի խաթեր համար՝ ըզԴավիթ տի շահի։
ԶԴավիթ Մըսըր ուղարկի.
Էնի էնտեղ տ’ապրի, թե չէ էստեղ
Անկարելի՛ բան է.— ծիծ չի վերցու։

2-րդ մաս

Հովան ասաց.— Բա ո՞վ կ’տանի, բա ո՞վ չի տանի։
Ասին.— Քուռկիկ Ջալալու թամբի վրեն դի՛ր,
Ամուր մի կապիր,
Քուռկիկ Ջալալուն լավ ճիպոտ մի զար,
Թող տանի Մըսըր։

Քուռկիկ Ջալալին ըզԴավիթ առավ,
Մեջ էրկինք-գետինք թռավ ու գնաց։
Մըսրա Մելքի մեր պատուհան նստե՝
Տեսավ թոզ կը գա դաշտերու վերան.
Տեսավ, որ կրակ գետնա էրեսեն կը տա վեր, էրկինք.
Մեջ էրկինք, մեջ գետինք կը մոտենա իր տան։
Մըսրա խաթուն ասաց.
— Էսի ամպ չի՛, կա ու չկա,
Էսի Քուռկիկ Ջալալու օտաց կրակն էսպես կ’ էլնի։
Դարձավ, ասաց.— Դռնապաններ,
Գնացեք դռներ բացեք.
Կո՛, ձի մի կը հասնի մեր դուռ։
Դռնապաններ հասան ու դռներ բացին։
Տեսավ Քուռկիկ Ջալալին է։

Բան մի վեր քամակին։
— Մըսրա Մելի՛ք,— կանչեց Իսմիլ խաթուն,
— Էն բան առեք, բերեք ինծի։

Մըսրա Մելիք գնաց, մոտիկացավ ձիուն։
Ձին իր գլուխ կոռեց։
Մելիք աչքեց, տեսավ— բարուր։
Ձիու քամկից բարուր առավ,
Տարավ էտուր Իսմիլ խաթուն։
Մելքի մեր բացեց ու ի՞նչ տեսավ—
Բարուրի մեջ՝ մանուկ Դավիթ,
Թուղթ մէլ գրուկ դրա՛ծ կըշտին։
Էդ թղթի մեջ Ձենով Հովան կ’ասե.
— Աղբո՛ր կընիկ, հարսե՛,
Մհերն էկավ էստեղ, էնոր տըղա՛ մ’ էլավ.
Մհեր ու իր կնիկ մեռան, տըղան մնաց որբ։
Ա՛ռ, Մհերի խաթեր համար տըղան շահե։
Մինչև որ քիչ մի մեծանա, չըդադարի.
Նոր ես կ’առնեմ, ե՛ս կը շահեմ։

3-րդ մաս

Մըսրա թագավորի կընիկ միտ վե՛ ասաց.
— Մհեր ինձի օր մի աղեկություն արեց,
Էնոր խաթեր ես կը շահեմ Դավթին.
Իմ ծիծ կաթ կա՛ հալա.
Իմ տըղան կաթեն կը կըտրեմ,
Զէն կը շահեմ։ Շահե՛մ, էստեղ կենա,
Մելիքի հետ աղբե՛ր ըլնեն,
Իրար աղբերություն անեն,
Մըսը՜ր, ամբո՛ղջ էրկիր, զավթեն, տիրապետեն։
Հե՛յ, մըկա նոր Դավիթ տի մեծնա, էրթա Սասո՞ւն:

Հարցեր և առաջադրանքներ

  • Տեքստում գտեք հետևյալ արտահայտությոնները և բացատրեք՝  «էսա տղան տի մեռնի», «լավ ճիպոտ մի զար», «Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեդ»,« Իրար աղբերություն անեն», «Մելիք աչքեց, տեսավ— բարուր»:

էսա տղան տի մեռնի -այս տղան պետք է մահանա

լավ ճիպոտ մի զար -մի լավ ճիպոտով զարկիր

Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեդ — Ձենով Հովան քաղաքում ժողով արեց

Իրար աղբերություն անեն — իրար ընկերություն,

Մելիք աչքեց, տեսավ— բարուր — Մելիք նայեց տեսավ բարուր

  • Ինչպե՞ս Ձենով Հովհանն ու Վերգոն որոշեցին Դավթին ուղարկել Մըսր:

Ձենով Հովհանն ու Վերգոն որոշեցին Դավթին ուղարկել Մըսր քանի որ Իսմիլ Խաթունը Դավթի հորը յոթ տարի գինով հարբեցրել է և նրանից երեխա ունեցել:

  • Իսմիլ Խաթունի տղանյի անունն ի՞նչ էր:

Իսմիլ Խաթունի տղանյի անունը Մելիք էր:

  • Ինչո՞ւ Իսմիլ Խաթունը որոշեց Դավթին պահել, ի՞նչ գաղտնի միտք ուներ նա:

 

Рубрика: Մայրենի, Լեզվական աշխատանք

Մայրենի. Լեզվական աշխատանք

372

1.Նկարիչը կանչեց.

-Ես շատ հետաքրքիր բեն եմ գտել:

2. Տղան մորը զգուշացրեց.

-Ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել:

3.Մայրը տղայի ասաց.

-Ես հետաքրքրվում եմ քո հյուրերով:

4. Ընկերը Լևոնին ասաց.

-Ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել:

5. Լևոնն ընկերոջն ասաց.

-Դու հավանաբար երազ ես տեսել, ոչ թե իսկական մարդկանց:

6.Տղան շուրջը նայեց ու հարցրեց.

-Որտե՞ղ թաքնվենք եթե անձրև գա:

373373.

1.  Աղվեսն ագռավին խնդրեց, որ ագռավ քույրիկը երգի որովհետև շատ լավ է երգում:

2. Արջն աղվեսին ասում էր, որ նա ամենասիրուն աղվեսն էր:

3. Երեխաները մտահեգվեցին, թե ինչպես պահպանեն իրենց անտառը:

4. Պապս ասաց, թե իր իմացած միակ լեզուն հայերենն է:

5. Պապս ասաց, որ ինքը շատ լավ խոսում է ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

6. Պապս ավելացրեց, որ չգիտի նրանք քանի լեզու գիտեն, բայց նրանք իմ հայերենը շատ լավ հասկանում են:

374

1. Սուրհանդակն ասաց, որ Ալեքսանդր արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների-

2. Որդին խնդրեց, որ հայրիկը թույլ տա այս մի ձին ինքը վարժեցնի:

3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց, որ իրենել ձի տան:

4. Ալեքսանդրը ուսուցչին հարցրեց, այսպիսի ձիով մտքի հետևից կհասնե՞մ:

5. Արիստոտելն Ալեքսանդրին ասաց, որ որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ կան:

6. — Ալեքսանդրը ուսուցչին ասաց, որ այդ աշխարհներից մեկը իրեն պիտի պատկանի:

Рубрика: Մայրենի

«Մեծ Մհեր»

«Մեծ Մհեր»

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:

Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

Առաջադրանք

Լսել ընկեր Սոնայի պատրաստած տեսադասը, ծանոթանալ 2-րդ ճյուղի բովանդակությանը: Ձեր նախընտրությամբ    Մհերը խնամում է Սասունը, 
Մեծ Մհերի կռիվը Մսրա Մելիքի դեմ   ընտրել որևէ հատված, դա ընտանիքի անդամների հետ կամ միայնակ կարդալ, ձայնագրվել, հրապարակել բլոգում: Լավ կլինի, որ հատվածի համար տեխնոլոգիական աշխատանք էլ կատարեք, որը հանձնարարել է ընկեր Զառան:

Рубрика: Մայրենի

Իմ ձեռքբերումներն ու սպասելիքները

Իմ ձեռքբերումներն ու սպասելիքները

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Բլոգիս հղումը

 

Իմ մասին

Մայիսի 27, 2017թ.

  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:

 

  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:

Ես շատ հավանում եմ ընկեր Սոնայի բլոգը:

  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Իմ ծնողները միշտ հետևում են իմ բլոգին: Կարդում և ուսումնասիրում են իմ նյութերը, և գոհ են:

Ուսումնառության 5 տարիներ

  • Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

Ես կյանքում չեմ մոռանա ընկեր Լուսինեին «Պետրոսյան Լուսինեին», ընկեր Սոնային և մնացած բոլորին էլ չեմ մոռանա, ուղղակի ընկեր Լուսինեն առաջինն էր ու անմոռանաին:

  • Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:

Ազատ մտածելու ունակություն

Բլոգավաորություն

Համակարգչային բազմաթիվ ծրագրեր

Ճամփորդելու հանդեպ մեծ սեր

Ընկերասիրություն

  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Խորուրդ կտամ որ շատ չտխրեն, քանի որ բոլոր ուսուցիչները փոխվում են և ամենակարևորը սկսելու են գնահատվել:

  • Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:

Չկա ուսուցիչ կամ ուսուցչուհի, որ ես նրան չեմ սիրում, ես բոլոր ուսուցիչներին սիրում եմ:

  • Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:

Այո, շատ կցանկանայի քանի որ արդեն մտերմացել եմ Արևմտյան դպրոցի հետ:

  • Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:

Իմ ծնողները շատ գոհ են, իմ ուսումից:

 

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:

Ես դեռևս գրեթե ոչինչ չգիտեմ Միջին դպրոցի մասին:

  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:

Այդքան էլ չէ:

  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:

Քնարիկ Մելքոնյանին և Ռիմա Երեմյանին:

  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:

Ես կցանկանայի, որ Միջին դպրոցը լիներ նույնքան լավը որքան Արևմտյան դպրոցն է:

Рубрика: Մայրենի

Մայրենի. Լեզվական աշխատանք

366

366.

1.

ա) — Նավի հրամանատարը ցավով ասաց.

-Գիտեմ, որ ամբողջ օրը աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը:

բ) Գիտեմ, որ ամբողջ օրը աշխատել եք, ցավով ասաց հրամանատարը, բայց չեք վերջացրել նորոգումը:

2.

ա) -Տղան անհամբերությամբ ասաց.

-Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ:

բ)Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, անհամբերությամբ ասաց տղան, ինքս նրան կբերեմ:

3.

ա) -Հեռանալիս հյուրը ասաց.

Երբ վերադառնամ , նորից կզուրեցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է:

բ) Երբ վերադառնամ , նորից կզուրեցենք քո որոշման մասին, հեռանալիս ասաց հյուրը, դա շա՜տ հետաքրքիր է:

371

371.

Հայրն Արտակին ասաց.

-Ճանապարհից վերցրու՛ հեծանիվդ, որովհետև մարդկանց խանգարում է:

 

Տղայի ընկերն ասաց.

Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն, ու տուն եմ գնում:

 

Թագավորը տղային ասաց.

Գնա երկրից երկիր ման արի ու գտիր մատանուս քարը:

 

Նապաստակն ու մուկը ասացին.

-Մենք գնում ենք տղային օգնելու:

 

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց.

-Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու:

 

Արեգնազանը ներկայացավ և ասաց.

-Ես իշխան Արմանի որդին եմ:

 

Թագավորը հյուրին խնդրում էր.

-Ինձ մենակ չթողնե՛ս կախարդի մոտ: