Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Արատես, եռօրյա ճամփորդություն

fb_img_1571088398099

Մենք՝ Արևմտյան և Հարավային դպրոցի մի խումբ սեվորողներ, հոկտեմբերի 11-ից -13-ը ճամփորդեցինք : Այս անգամ մենք եղանք «Արատես» դպրական կենտրոնում: Նախ ասեմ, որ այս ճամփորդությունը  իմ երկրորդ գիշերակացով ճամփորդությունն էր:

Մենք ճանապարհին ունեցանք 3 կանգառ `Հայրավանքում, Սելիմի Իջևանատանը և վերջինը՝ Արատեսը:

fb_img_1570891577678

Մենք շատ դժվար բարձունք ենք  հաղթահարել, որպեսզի հասնենք Սմբատաբերդի ամրոց: Ճանապարհին մենք  մասրահավաք արեցինք:

fb_img_1570878043414

Սմբատաբերդի ճանապարհին մենք  նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը:

fb_img_1570784380357

Մեզ հյուր էին եկել Արմաղան միջնակարգ դպրոցի սաները: Մենք միասին երգեցինք և հետո խաղացինք ֆուտբոլ: Մենք նաև միասին նախաճաշեցինք, և նրանք գնացին: Մենք, երկար ճանպարհից հոգնած, վերջապես հասանք Արատես:

Ընկեր Սմբատը և ընկեր Արտակը ամեն երեկո խարույկ էին վառում, և մենք խարույկի շուրջը նստում էինք, տաքանում և երգում:

fb_img_1570900826543

Ընկեր Տարոնը ուներ շուն, որի անունը Բոբի էր: Մենք Բոբիին մի լավ սիրեցինք, կերակրեցինք և վազացրեցինք: Արատեսում ունեցա անմոռանալի և ծիծաղելի օրեր, որոնք, երևի թե մոռանալ չի լինի ամբողջ կյանքում:

Վերադարձի ճանապարհին մենք կանգ առանք Արֆա գետի ափին:  Այնտեղ նույնպես նախաճաշեցինք, տարածքը մաքրեցինք  և շարունակեցինք մեր ճանապարհը:

fb_img_1570891581326fb_img_1570967635876fb_img_1570967628123

Մենք  ճամփորդության ժամանակ այցելեցինք «Արենի» քարանձավ: Մեզ քարանձավում ասեցին, որ այնտեղ գտնվել է աշխարհի ամենահին կոշիկներից մեկը: Արենիի քարանձավը նաև անվանվում է թռչունների քարանձավ, որտեղ կային նաև չղջիկներ:

Վերջում կասեմ, որ թող բոլորն էլ շատ ճամփորդեն և ունենան անմոռանալի օրեր:

 

 

 

 

 

Рубрика: Հայրենագիտություն, Ուսումնական ճանփորդություն

Սմբատաբերդի ,Հայրավանքի և Վայոց Ձորի մասին

                                   Սմբատաբերդ

270px-ՍՄԲԱՏԱԲԵՐԴ_01

Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին: Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը: Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու ամուր ամրոցներից մեկն է և հիմնվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը:

                                      Հայրավանք

7-7

ՀայրավանքՀայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։ Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից:Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

                                           Վայոց Ձոր

4242c1.jpg

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արևելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Վարդան աշխարհագիրը այն անվանել է Եղեգյաց ձոր։Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային    շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց միավորումից ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Իմ եռօրյա ծիսական ճամբարը, Սևանի «Ժայռ»լողափում

Ազատանցիների և սեբաստացիների եռօրյա ծիսական ճամբարը Սևանի «Ժայռ»լողափում

Untitled

Առաջին օր

Հուլիսի 3-ին, մենք մեր դասարանի հետ, առաջին անգամ գնացինք եռօրյա ճամփորդության: Մեզ հետ ճամփորդության եկան ընկեր Սոնան, ընկեր Մարինեն, ընկեր Գրետան և ընկեր Նառան: Մեզ այնտեղ միացան  ազատանցի ավագ ընկերներ: Երբ հասանք Սևան, ընկեր Սոնան մեզ ցույց տվեց  մեր վրանը,  և մենք այնտեղ դրեցինք մեր իրերը: Հետո ընկեր Սոնան մեզ ծանոթացրեց մեր ազատանցի  ջոկատավարների հետ, նրանք էին՝ Շուշանը, Հասմիկը և Նարեն: Մենք նաև ունեինք հերթապահ խմբեր, որոնք գնում էին խոհանոց և օգնում էին ուտելիք պատրաստել:

Մենք այնտեղ ծանոթացանք մեր նոր ավագ ընկերների հետ և նրանց հետ միասին խաղացինք: Հետո մեր ընկերների հետ լողացինք: Երեկոյան՝ ընկեր Տիգրանը, մեզ համար խարույկ վառեց և մենք խարույկի շուրջը միասին զրուցեցինք և գնացինք քնելու:

                                            Երկրորդ օր

Երբ առավոտյան արթնացանք, ընդհանուր խմբով նախավարժանք արեցինք, հետո գնացինք լվացվեցինք ու գնացինք խոհանոց՝ մեր հերթապահ խմբերով և օգնեցինք ուտելիք պատրաստել: Դրանից հետո, մենք ընկեր Մարինեի հետ երգուսուցում արեցինք, որից հետո մտանք լողալու և ջրի մեջ երգեցինք ու պարեցինք ընկեր Մարինեի սովորացրած երգերն ու պարերը :

Ժամանակն  այնքան շուտ անցավ,  որ եկավ արդեն երրորդ օրը, և մենք վերադարձանք տուն:

Իմ առաջին գիշերակացով ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ:

 

 

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան, Էրեբունի ամրոց և Վարդավառի լիճ

Այսօր, մեր ճամփորդությունը սկսվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան այցելելով: Մեզ այնտեղ պատմեցին, որ երբ կուժի վրա մեկ կետ է, դա նշանակում է, որ կուժը 250 լիտր է տանում: Մենք այնտեղ տեսանք երեք կետանոց կուժ: Ի՞նչ եք կարծում, քանի՞ լիտր կլիներ երեք կետանոց կուժը, ասեմ,- 3×250=750 լիտր: Ուրեմն, այդ կուժի մեջ կարող էր տեղավորվել 750 լիտր:

Երբ մենք ավարտեցինք մեր էքսկուրսիան թանգարանում, մենք գնացինք Էրեբունի ամրոց: Մեզ, ընկեր Սոնան հանձնարարել էր՝ հաշվել Էրեբունու ամրոց բարձրացող աստիճանները: Ես և Գոհարիկը հաշվեցինք, բայց մենք սխալ էինք հաշվել, մենք հաշվել էինք 257 աստիճան, բայց ճիշտը 237 աստիճան էր:

Երբ բարձրացանք, նստեցինք նստարաններին, նկարվեցինք և նախաճաշեցինք: Դրանից հետո շարժվեցինք առաջ, գնացինք և տեսանք Էրեբունի ամրոցից մի հատված, մի սենյակ: Հետո գնացինք Վարդավառի լիճ, որը արհեստական լիճ է: Այնտեղ խաղացինք տարբեր սեղանի խաղեր, տղաները ֆուտբոլ, բադմինտոն: Այնտեղ նույնպես նկարվեցինք և եկանք դպրոց: Ինչպես մյուս ճամփորդություներից, այնպես էլ այս ճամփորդությունից` ես հիանալի տպավորություններով վերադարձա:

60713451_1076124719248711_6646412678824722432_n60736062_410704052817802_6863864832911736832_n60810410_615826965551599_2633675436260851712_n60811113_2023600651268341_3047620656217718784_n60901848_642241772905396_3966049204299628544_n60937078_2293472357571835_2875673783711039488_n60680168_312957409616078_4218067426983542784_n61033135_446396015936788_5550098387912622080_n61051369_428551201301498_5097891348720123904_n61118185_2411671765720950_4856255341890895872_n

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի արգելոց

էրեբունի թանգարան.png

Էրեբունի ամրոց

Հնագիտական վկայությունները ներկայացնում են, որ Էրեբունի ռազմական ամրոցը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին Արգիշտի արքայի հրամանով: Արգիշտի 1ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր դրանցից նշանավոր էր ք ա 782թ Արին լեռան վրա կառուցված էրեբունին:  Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։

Էրեբունի թանգարան

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը: Էրեբունի ամրոցը հիմա շատ անմշակ և անխնամ վիճակում է: Ես նաև  գիտեմ ուրարտացի մի շարք թագավորների դրանցից են՝ Արգիշտին, Մենուան և այլն: Գիտեմ, որ Ուրարտական պետության մայրաքաղաքը եղել է Վանը կամ ինչպես ասում էին Տուշպան:

Վարդավառի այգի

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։  Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից:

 

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

Это слайд-шоу требует JavaScript.

Մայիսի 7-ը նորից ճամփորդական օր էր: Մենք դասարանով գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն: Այնտեղ դիտեցինք Դոնալդ Բիսեթի «Շրջված երազ» ներկայացումը:  Ներկայացումը ինձ շատ դուր եկավ: Ներկայացման մեջ ներկայացված էին մի քանի հեքիաթներ. դրանցից մի քանիսը ես կթվարկեմ ՝ Գոճին որ սովորել էր թռչել, Կորցրած ծննդյանյ օրը և Շրջված երազը: Ինձ հերոսներից ամենաշատը դուր եկավ ոսկեգույն ձեռնոցներ ունեցող և շագանակագույն մազերով աղջիիկը: Ներկայացումը ծիծաղելի էր: Ես հիանալի և հետաքրքիր օր ունեցա:

Рубрика: Մայրենի, Ուսումնական ճանփորդություն, Ընդհանուր

Թեժառույք

մեղրաձոր

Մեղրաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախ ափում։ Մեղրաձորից հարավ՝ գետակի աջ ափին, գտնվում է Թեժառույքի վանքը (XIII դար)։Վանական համալիր Թեժառույքի վանք (Գյուրջիքիլիսա, Թուխ Մանուկ), գյուղից հվ, անտառապատ բարձունքին, կառուցել է Իվանե Զաքարյանը։

Առասպել՝

Հայոց երկիրը հարուստ է բնության հրաալիքներով: Այդպիսիներից է Մեղրաձոր գետի ավազանը: Այդ ձորում հոսող գետի ափերը  քարքարոտ են ու անմատչելի: Բայց երբ երկնքում շողում է արևը, այդ տաք քարերի վրա սկսում են ծաղկել ու բուրմունք արձակել բազմաթիվ վայրի ծաղիկներ ու խոտեր: Մեղուների վայրի պարսերը հարյուրավոր տարիներ անընդմեջ կառուցում են այստեղ իրենց բնատեղերը: Իսկ ամռանը, կեսօրվա շոգին, մեղրը տաքացած մեղվանոցներում հալում է ու սկսում կաթիլ-կաթիլ ծորալ գետի մեջ: Ու գետակի ջուրը դառնում է քաղցր ու բուրավետ: Այս բնական երևութների համաստեղությունը հուշել է մարդկանց գետի անունը՝ Մեղրաձոր:

Հին ժամանակներում այստեղ կային միայն փշոտ մացառուտներ, մեղուների պարսերը շատ ավելի բարձր էին ու մեղրը ստանում էին մեծ դժվարությամբ և դրա համար մեղուները խիստ հսկում էին ստացած մեղրը:

Գարնանային օրերից մի օր դաշտավայրում շրջում էր երազկոտ մի աղջիկ: Նա տարված էր իր պատանեական երազանքներով, երգեր էր երգում և կարմիր վարդեր էր հավաքում սարի ստրրոտում: Եկավ գիշերը, սկսեցին թռչել անճոռնի ձայներով գոռացող բվերը ու աղջիկը սոսկալով պահ մտավ ժայռերի նեղ արանքում: Այդտեղ նա համարյա թե ամբողջ գիշեր լաց եղավ: Երբ վաղ առավոտայն մեղուները դուրս թռան իրենց մեղվանոցներից, որ ծաղիկներից քաղցրանյութ բերեն, նրանք տեսան քնած աղջկան: Այդ աղջիկը դեռ երեկ իր զրնգուն երգերով գովում  էր ծաղկող լեռներն ու ձորերը: Մեղուները քնած աղջկա համար մեղր բերեցին, դնելով այն չինարի մեծ տերևի վրա: Աղջիկը արթնացավ, մեղր կերավ, ուժերը ամրապնդեց, թաքստոցից դուրս եկավ ու գտավ դեպի աղբյուրը տանող այն ճանապարհը, որի ջուրը մեղրի համ ուներ: Նա տուն բերեց լիքը կարասով ջուր ու հորն ու մորը մեղրաջրով հյուրասիրեց: Իսկ գյուղի մնացած բնակիչներին բացատրեց, թե որտեղ է գտնվում մեղրաջուր աղբյուրը:

Պատմում են, նաև, որ, Մեղրագետի ակունքի տեղը առաջ թոնիր է եղել։ Մի օր գյուղի քահանայի կինը հաց է թխում։ Գալիս է մի մուրացկան, Քրիստոսի սիրո համար թարմ հաց է խնդրում։ Կինը հաց է տալիս, մուրացկանը պանիր էլ է խնդրում։ Պանիր էլ է տալիս։ Մուրացկանը Քրիստոսի սիրո համար համբույր է խնդրում։ Երեցկինը դեմքը մոտեցնում է մուրացկանին, համբույր էլ է տալիս։ Այդ միջոցին քահանան ներս է մտնում, տեսնում կնոջ և մուրացկանի համբուրվելը, խիստ զայրանում է կնոջ վրա։ Կինը արդարանում է, թե մուրացկանը Քրիստոսի սիրո համար հաց խնդրեց՝ տվեցի, պանիր խնդրեց՝ տվեցի, համբույր էլ խնդրեց՝ չկարողացա մերժել։

— Դե որ այդպես է, — ասում է քահանան, — Քրիստոսի սիրո համար քեզ թոնիրը գցիր։

Կինն իսկույն իրեն գցում է բարկ թոնիրը։ Վառ թոնիրն անմիջապես լցվում է մեղրահամ ջրով, գետ է դառնում։ Կինը ձուկ է դառնում և լողում գետի ակունքների մեջ։

Рубрика: Ուսումնական ճանփորդություն, Ընդհանուր

Հենրիկ Մալյանի անվան թատրոն

20180223_132953Մենք դասարանով   գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն ՝  Հովհաննես Թումանյանի հեքիաթների  ներկայացումը դիտելու: Այն ինձ շատ դուր եկավ: Այդ ներկայացումը, որը մենք դիտեցինք Թումանյանի հեքիաթների խառնաշփոթն էր: Ինձ այն շատ դուր եկավ ,որովհետև  այնտեղ դերասանները  շատ ուրախ և ծիծաղալի  էին: Ներկայացման մեջ ներկայացված էին «Կիկոսի մահը», «Անխելք մարդը» ,«Կացին ախպերը», «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը»: Ինձ ամենից շատ դուր եկվավ «Կիկոսի մահը»:

Рубрика: Ուսումնական ճանփորդություն

Քաղաքայի թափառումներ

 

 

Երևան 2800 նախագծի շրջանակում, այսօր մենք մեր դասարանով, ընկեր Լուսինեի և ընկեր Հայարփիի հետ միասին գնացինք քաղաքային թափառումների: Թափառումների ընթացքում, լուսանկարեցինք երևանյան փողոցները, արձանները և գեղեցիկ տեսարանները:

Առաջինը իջանք Կասկադի երկար աստիճաններով, աստիճանների վրա կար շատ ձյուն: Մենք մի լավ ձնագնդի խաղացինք:

Հետո Օպերայի և բալետի ազգային  ակադեմիակաի թատրոնի բակում շրջենցինք և լուսանկարվեցինք:

Գնացինք Կարապի լիճ: Կարապի լիճը արդեն սառել էր և դարձել էր սահադաշտ:

Հետո գնացինք Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակը :

Այդ ամենից հետո վերջապես վերադարձանք դպրոց: