Рубрика: Ուսումնական նախագծեր, Անգլերեն

Grandma’s tales in 2080

Cartoon Cute Grandmother And Child, Cartoon, Lovely, Grandma PNG ...

Ընթացքը՝ Սովորողները ձայնագրում են իրենց տատիկների պատմած հեքիաթները մայրենի լեզվով

Նախագծին մասնակցում են խմբերով, խմբում՝ 4 -5 սովորող: Կատարվում է աշխատանքի բաժանում, որից հետո փուլերով կատարում են թարգմանությունը:

Թարգմանությունը կցվում է ձայնագրությանը: Նյութը ներկայացվում է տեսաֆիլմի տեսքով:

Նպատակը՝ Ապահովել հեքիաթների պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ:

 

  • Կարող եք ինքներդ ընտրել ձեր խմբի մասնակիցներին: Խմբում՝ 4 մասնակից: 
  • Ուղարկում եք ինձ խմբի անդամների անունների ցուցակները:
  • Ընտրում եք խմբից, թե ով է ձայնագրելու իր տատիկի պատմած հեքիաթը մայրենի լեզվով:
  • Ձայնագրությունը ուղարկում եք ինձ:
  • Կատարում ենք աշխատանքի բաժանում, որից հետո սկսում ենք թարգմանել: Թարգմանում ենք՝ դուրս գրելով անծանոթ բառերը:
  • Թարգմանությունը ավարտելուց հետո պատրաստում ենք ֆիլմ՝ կցելով անգլերեն թարգմանված տեքստը հայերեն ձայնագրությանը:
Рубрика: Ուսումնական նախագծեր, Իմ առաջարկած նախագծերը

Հուշարձաններ Երևան քաղաքում. Ընտանեկան նախագիծ. /Սասունցի Դավիթ/ Թողարկում N 1

 

Հուշարձաններ Երևան քաղաքում. Ընտանեկան նախագիծ

Վայրը` Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հիմնադրվել է` 1959 թ.
Քանդակագործ՝ Ե. Քոչար
Ճարտարապետ` Մ. Մազմանյան

 

Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։  Երվանդ Քոչարը (1899-1978) արվեստագետ էր, ում նորարարական աշխատանքները վկայում էին 3 ժանրերում` գեղանկար, գրաֆիկա և քանդակ, նրա ունեցած մեծագույն տաղանդի մասին: Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:
Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ:  Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ:
Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը:
Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:
«Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
Դե ինչ բարի դիտում ՝ Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ
Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ
Рубрика: Ուսումնական նախագծեր, Իմ առաջարկած նախագծերը

Հուշարձաններ Երևան քաղաքում. Ընտանեկան նախագիծ

Քաղաքական էստետիկա եւ Երեւանի ...

Երևան քաղաքի հուշարձանները
Երևանի արձաններ

Մասնակիցներ՝ Մարիանա և ընկերներ

ժամկետ՝ 3 ամիս

Նպատակ՝ ավելի լավ ճանաչենք Երևանի հուշարձանները: Համացանցից (այլ աղբյուրներից) փնտրենք Երևան քաղաքի հուշարձանների մասին տեղեկություններ՝

  • Կարդանք
  • Ուսումնասիրենք
  • Քննարկենք
  • Տեղադրենք բլոգում
  • Պատրաստենք փոքրիկ ռադիոնյութ

Արդյունքը՝ կհրապարակեմ իմ բլոգում:
Ցանկացողները կարող են միանալ իմ նախագծին:

Հարցերի դեպքում գրեք mariana@mskh.am էլ.փոստին:

Թողարկում N1

Սիրով տեղադրում եմ Յարալյան Արմանի արդյունքը իմ բլոգում:

Ես էլ եմ սիրով մասնակցում Արմանի նախագծին, և եթե ցանկանում եք դուք էլ մասնակցել նրա նախագծին, ապա մուտք գործեք այս հղումով:

Աննա Թադևոսյան, Վիկտորիյա Բեգլարյան, Մոնիկա Թովմասյան, Խաչատրյան Արամ

Рубрика: Մաթեմատիկա, Ուսումնական նախագծեր

Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ

Եթե ցանկանում եք տեսնել կեղծ և իրական մետաղադրամների  խնդիրների լուծումները սեղմեք այստեղ:

Читать далее «Մետաղադրամի պամությունը։ Կեղծ և իրական մետաղադամներ»

Рубрика: Ուսումնական նախագծեր, Ռուսերեն

Նախագծային շաբաթ. Սովորողներն իբրև ուսուցիչ

Նախագծային շաբաթ. Սովորողներն իբրև ուսուցիչ
Տևողությունը – 1 շաբաթ
Նպատակը- Փորձել մի քամի օր լինել ուսուցչի դերում։ Պատկերացնել ուսուցչի աշխատանքը և դժվարությունները։ Իսկ մեր սովորողները կլինեն հենց մեր ուսուցիչները։ Իսպաներեն սովորեցնելու միտքը ինձ մոտ ծագեց, որովհետև ես ծնվել եմ Իսպանիայում և այնտեղ գնացել եմ իսպանական քոլեջ: Հիմա հիշում եմ որոշ չափով, որոնք ուզում եմ սովորեցնել իմ սովորողներին:

Ընթացքը- Նախագծի ընթացքում ուսուցիչներին , այսինքն սովորողներին, կփորձեմ սովորեցնել իսպաներեն լեզու։ Վերջում այդ ամենի արդյունքը կամփոփվի իմ բլոգում:

Դաս 1 Ծանոթություն

Ծանոթություն

Դաս 2 Ես մի քիչ խոսում եմ

Ես մի քիչ խոսում եմ

Դաս 3

Դանդաղ խոսել

Դաս 4 

Խնդրեմ, շնորհակալություն

Դաս 5

Դերանուններ

Դաս 6

Կարճ հարցեր

Հականիշներ

Դաս 7
Դաս 8
Դաս 9
Դաս 10