Рубрика: Հայրենագիտություն

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում

Մենք այսօր գնացել ենք ճամփորդության՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան : Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն  է։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։

Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Մենք Մատենադարանում տեսել ենք մագաղաթի վրա գրված «Հայոց պատմությունը»: Որդան կարմիր կամ Արարատյան որդան կարմիր միջատը , որի միջոցով հնում հայերը պատրաստել են նույնանուն ներկեր։ Այնտեղ կային ոսկեպատ և արծաթապատ գրքեր: Մենք այնտեղ շրջեցինք, և մեզ ընկեր Աննա անունով մի աղջիկ  պատմեց ամեն ինչ: Մենք շատ հետաքրքիր և գիտելիքներով հարուստ օր ունեցանք:

Оставьте комментарий