Рубрика: Մաթեմատիկա

Հարթ պատկերներից տարածական մարմինների ստացում. Բնագիտատեխնիկական ֆլեշմոբ

Փետրվարի 4-ին, ժամը 11։30-ից 12։30-ը  Արևմտյան դպրոցում  մասնակցեցինք      Բնագիտատեխնիկական ֆլեշմոբ-ստուգատեսին։ Ստուգատեսի ժամանակ մենք բաժանվեցինք մի քանի խմբի։ Սովորողների 2 խումբ  ընկեր Շուշանի և ընկեր Վարսիկի հետ մանրադիտակով հետազոտություններ էր կատարում, 3-րդ  և 4-րդ խումբը ընկեր Լուսինեի և ընկեր Քրիստինեի հետ   բնագիտական փորձեր էր կատարում, 5-րդ խումբը ընկեր Արմինեի հետ բնության և կենդանիների վերաբերյալ տեղեկություններ էր  պեղում ու ներկայացնում, իսկ մեր   խումբը   ընկեր Գրետայի հետ  գունավոր ստվարաթղթերի միջոցով հարթ պատկերներից(հավասարակողմ եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, շրջան) ստացանք տարածական մարմիններ(քառանիստ կամ կանոնավոր եռանկյուն բուրգ, խորանարդիկ, ուղղանկյունանիստ և գլան)։ Դրա համար նախ ուսումնասիրեցինք տարածական մարմինների փռվածքը, որից հետո  մի քանի հարթ պատկերների միջոցով  ստացանք  տարածական մարմիններ։ Արդյունքում մեր ստացած տարածական մարմինները  փակցրեցինք մաթեմատիկայի լաբորատորիայի թափանցիկ վիտրաժներին  և լրացրեցինք  երկրաչափական մարմիններից  կազմված<<վարագույրը>>։  Տուն վերադառնալուց հետո փոքրիկ եղբորս հետ միասին կարողացանք ինքնուրույն ստանալ երկրաչափական մարմիններ՝ կանոնավոր եռանկյուն բուրգ  կամ քառանիստ, գլան, ուղղանկյունանիստ, խորանարդիկ։   Մանրամասները դիտեք ֆոտոշարքում։

Оставьте комментарий