Рубрика: Գրականություն, Իմ գրադարան

ՌՈԱԼԴ ԴԱԼ « ՄԱԹԻԼԴԱ»

Ռոալդ Դալ Մաթիլդան Անտարես ...

Գտնվելով տնային կալանքի մեջ` նվեր ստացա Ռոալդ Դալի «Մաթիլդա » գիրքը: Գիրքը մի փոքրիկ աղջկա մասին է, ում ընտանիքում չեն սիրում հենց ծնված օրից: Մաթիլդային՝ գրքի հերոսուհուն, տանը այնքան ուշադրություն չէին դարձրել, որ նա չորս տարեկանում իրենց տան բոլոր  թերթերը կարդալով, ինքնուրույն սովորել էր  կարդալ: Նրան ամեն օր տանը մենակ էին թողնում: Մայրիկը գնում էր բինգո խաղալու, հայրիկը իր գործերով, իսկ եղբայրը դպրոց: Մոռացա ասել, որ իրենք տանը չորս հոգի էին ՝ մայրիկը, հայրիկը, եղբայրը և ինքը: Սովորաբար ես գրքի ֆիլմը դիտում եմ, գիրը կարդալուց հետո, բայց այս անգամ չդիմացա և շուտ նայեցի:

Այժմ մի փոքր կպատմեմ Մաթիլդայի դպրոցի տնօրենի մասին: 

Նրա ընտանիքի անդամները Մաթիլդային այնքան ուշադրություն չէին դարձրել, որ նրա դպրոց գնալու տարիքը արդեն անցել էր: Երբ հասկացան, որ արդեն ժամանակն է  դպրոց գնալու՝ տարան: Երբ նա գնաց դպրոց, դպրոցում բոլորը զարմացած էին, թե նա ինչ խելացի է: Քանի որ, խոստացել եմ  պատմել դպրոցի տնօրենի մասին, հիմա խոստումս կկատարեմ: Դպրոցի տնօրենի անունը տիկին Դագանակ է: Նա շատ չար և  դաժան կին է, նա չի սիրում երեխաներին և ամենից շատ զզվում է հյուսիկներով աղջիկներից,  և երկար մազերով տղաներից: Նրանից բոլորը վախում են, և այդ պատճառով փորձում են հեռու մնալ : Նա շատ խիստ է պատժում երեխաներին: Դե ինչ, տիկին Դագանակի մասին այսքանը, մյուս անգամ կպատմեմ Մաթիլդայի բարի,խելացի ուսուցչուհու՝ օրիորդ Մեղրանուշի մասին:

Այժմ մի փոքր կպատմեմ Մաթիլդայի դպրոցի ուսուցչուհու մասին:

Մաթիլդայի ուսուցչուհին շատ բարի և  հոգատար էր: Նա սիրում էր բոլորին և բոլորի հանդեպ շատ ուշադիր էր: Նա ապշած է  Մաթիլդայի գիտելիքներով: Այդ պատճառով նա որոշում է գնալ օրիորդ Դագանակի մոտ և նրան ասել, որ Մաթիլդային տեղափոխեն բարձր դասարան: Բայց չէ որ օրիորդ Դագանակը դժվար դրան համաձայներ: Նա այդպես էլ արեց՝ չհամաձայեց և շատ բարկացավ օրիորդ Մեղրանուշի վրա:

Այդ օրը օրիորդ Մեղրանուշը որոշեց գնալ Մաթիլդայի ծնողներին տեսնելու և խոսելու նրա գիտելիքներիի մասին: Նա մատյանից գտավ Մաթիլդայի անունը և նրանց տան տեղը ու երեկոյան ուշ գնում Մաթիլդայենց տուն: Նա գնաց, թակեց դուռը և սպասեց, այդ ժամանակ Մաթիլդայի ընտանիքը ընթրում էր և ինչպես միշտ հեռուստացույցով դիտում հաղորդումներ, որոնք Մաթիլդան ատում էր: Նրանք բացեցին դուռը և տեսան օրիորդ Մեղրանուշին: Հայրիկը առհամարանքով ասաց,- այդ աղջիկը էլի ինչ որ հիմարություն է արել:  Իսկ օրիորդ Մեղրանուշը պատասխանեց որ ոչ: Մնացածը կպատմեմ մյուս անգամ:

Քանի որ, անցած անգամ խոստացել էի պատմեմ թե ինչ կատարվեց այն ժամանակ երբ  օրիորդ Մեղրանուշը պատասխանեց որ ոչ:

Նրանք դուռը բացեցին, օրիորդ Մեղրանուշը տուն մտավ: Օրիորդ Մեղրանուշը պատմեց նրա գիտելիքների մասին, բայց ինչպես վերևում նշել էի նրա ծնողները անտարբեր են և նրանց անգամ մի կաթիլ չհետաքրքրեց օրիորդ Մեղրանուշի ասածը: Հետո երբ օրիորդ Մեղրանուշը ավարտեց իր ասելիքը նա հասկացավ , որ նրանց հետ զրուցելը անիմաստ է և որոշեց որ ինքն կզբաղվի Մաթիլդայով:

 

Оставьте комментарий