Рубрика: Ճամբար

Ճամբարային օր առաջին

Այսօր մեր ճամբարային առաջին օրն է: Մեր ջոկատավարը ընկեր Անին է։Այսօր առավոտը սկսեցինք թթահավաքով։ Որից հետո լվացինք այն` կերանք և հյուրասիրեցինք մեր ուսուցիչներին։

Ուտելուց հետո դուրս եկանք դրսում տարբեր խաղեր խաղալու։ Դրսում խաղացինք ֆուտբոլ և վալեյբոլ։ Եկանք ներս և խաղացինք ինտելեկտուալ վիկտորինա։

Խաղերից հետո իրականացրեցիքն նախագիծ որի շրջանակներում պետք է համացանցից գտնեինք տեղեկություն հին հարսանյաց ավանդույթների մասին։

Оставьте комментарий